Նորություններ

EE DNS համաժողով

10 Դեկ 2018

2018 թ. դեկտեմբերի 4-5-ին Մոսկվայում, Ռուսաստան, տեղի ունեցավ Արևելյան Եվրոպայի 3-րդ DNS (EE DNS) համաժողովը: EE DNS համաժողովը համացանցային ոլորտի փորձագետների և Ինտերնետի էվոլյուցիային հետևող անձանց համար նախատեսված հարթակ է: Այս ֆորումը համախմբում է դոմենային անունների ռեգիստրների և գրանցող կազմակերպությունների, ինտերնետ ծառայություններ մատուցողների, ցանցային օպերատորների, իրավաբանների, տեխնիկական մասնագետների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, պետական մարմինների: EE DNS 2018-ը քննարկել է DNS-ի արմատային գոտու աշխատանքներին աջակցող ենթակառուցվածքի էվոլյուցիան, Ինտերնետային հասցեների համակարգի զարգացման վերջին միտումները, դոմենային անունների ոլորտի կողմից օգտագործվող տեխնոլոգիաների վերջին առաջընթացները, արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքային նախագծերը և DNS-ի հետ կապված այլ խնդիրներ: Համաժողովին մասնակցում էր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Աննա Կարախանյանը և անդամներ Կատարինե Գևորգյանն ու Քրիստինա Հակոբյանը: Վերջինս նաև մասնակցել է « Գլոբալ քաղաքականության մշակման օրակարգի մասին տարածաշրջանային տեսակետը» սեսիային որպես խոսնակ:

Տեսնել ավելին

IGF | Փարիզ, Ֆրանսիա, 12-14 նոյեմբեր

03 Դեկ 2018

Նոյեմբերի 12-14-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասում, կայացավ 13-րդ համաշխարհային Ինտերնետ Կառավարման համաժողովը: Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:Այս տարի համաժողովը կրում էր «Վստահելի Ինտերնետ» խորագիրը՝ արժևորելով Ինտերնետի անվտանգությունն ու ապահովությունը: Բազմաթիվ թեմաների շարքում էին նաև՝ կիբերանվտանգությունը, տեխնոլոգիական զարգացումը, Ինտերնետ Կառավարման զարգացումը, մարդու իրավունքների հիմնախնդիրները ինտերնետում, մեդիայի հիմնախնդիրները և այլ: Հայկական IGF-ը՝ ի դեմս ԻՀ ՀԿ վարչության անդամ Լիաննա Գալստյանի, ակտիվ մասնակցություն ցուցաբերեց տարբեր թեմաներով քննարկումներին: Համաժողովին ներկա էին նաև ԻՀ ՀԿ անդամներ Կատարինե Գևորգյանը, Քրիստինա Հակոբյանը և Անի Մկրտչյանը։ Համաժողովի հիմնական հաղորդագրություններին ծանոթանալ կարող եք այստեղ՝ http://www.intgovforum.org/multilin…/…/igf-2018-key-messages

Տեսնել ավելին

.MV-ի (Մալդիվներ) մասին հաշվետվություն

03 Դեկ 2018

Ինտերնետ հանրություն ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը ITU-ի ծրագրի շրջանակներում պատրաստել է .MV (Մալդիվներ) վերին մակարդակի ազգային դոմենային անունների (ccTLD) ռեգիստրարի տեխնիկական աջակցման համար ուսումնասիրություն: Պրն. Սաղյանի զեկույցի հիմնական նպատակն է Մալդիվների հաղորդակցությունների լիազոր մարմնի (CAM) համար նախապատրաստել ccTLD–ների պետական կառավարման առաջարկություններ՝ հիմնվելով .mv-ի ներկայիս կարգավիճակի, Խաղաղ-օվկիանոսյան ccTLD–ների լավագույն փորձի և կառավարման համապատասխան գործիքների օգտագործման շուրջ կատարված հետազոտությունների վրա: Կարևոր է նշել, որ այս ծրագրի իրականացմանը նպաստել է Խաղաղ-օվկիանոսյան վերին մակարդակի դոմենային անունների (APTLD) կազմակերպությունը: ITU-ն և APTLD-ն աջակցում են կայուն և ժամանակակից .mv ccTLD ռեգիստրար համակարգերի ստեղծմանը: * ITU-ն Միացյալ Ազգերի Կազմակերպության տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների մասնագիտացված գործակալություն է:

Տեսնել ավելին

ICANN63

03 Դեկ 2018

Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի է ունեցավ ICANN63 հանդիպումը: «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Սիրանուշ Վարդանյանը և կազմակերպության անդամներ Քրիստինա Հակոբյանն ու Կատարինե Գրիգորյանը մասնակցեցին ICANN63 հանդիպմանը:

Տեսնել ավելին

Բելառուսական IGF Մինսկում

03 Դեկ 2018

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի տնօրեն Արման Ներսիսյանը և վարչության անդամներ Լիաննա Գալստյան ու Արմեն Մուրադյանը 2018թ. հոկտեմբերի 3-ին Մինսկում մասնակցեցին Բելառուսական Ինտերնետ Կառավարման 3-րդ համաժողովին: Համաժողովի ընթացքում Լիաննա Գալստյանը ներկայացրեց Հայկական Ինտերնետ Կառավարման համաժողովների կազմակերպման փորձը, ինչպես նաև Ինտերնետ կառավարման զանգացումներն ընդհանուր առմամբ: Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև՝ - Կիբերանվտանգություն: Վստահություն և Ինտերնետ: - Իրերի Ինտերնետ - Անձնական տվյալները Բելառուսում: - Թվային հմտություններ և այլ թեմաներ: IGF.BY–ը կազմակերպվել է Hoster.BY կազմակերպության կողմից, ԲՀ հաղորդակցությունների և տեղեկատվության նախարարության և ICANN, Internet Society, IGFSA, RIPE NCC կազմակերպությունների աջակցությամբ:

Տեսնել ավելին

RIPE NCC տարածաշրջանային ժողով

03 Դեկ 2018

2018թ. սեպտեմբերի 25-ին, Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ RIPE NCC տարածաշրջանային ժողովը, որտեղ մասնակցում էին նաև Ինտերնետ Հանրության անդամները՝ Վահան Հովսեփյանը, Արմեն Մուրադյանը, Գևորգ Սաֆարյանը, Կարեն Թադևոսյանը և Քրիստինա Հակոբյանը։ Ժողովի ընթացքում քննարկվում էին տարածաշրջանում թվային ոլորտի առկա խնդիրները և հնարավոր լուծումները։

Տեսնել ավելին

TLDCON | 12-13 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2018

03 Դեկ 2018

12 Սեպ - 13 Սեպ Յուրմալա, Լատվիա: «.RU» համակարգող կենտրոնը 2008 թվականից ի վեր կազմակերպում է «TLDCON» միջազգային համաժողովը ԱՊՀ և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների ագային վերին մակարդակի դոմենային անունների տիրույթների (ccTLD) ռեգիստրների և ռեգիստրարների (դոմենային անուն գրանցող կազմակերպությունների) համար: Համաժողովի նպատակն է ներգրավել տարբեր ccTLD-ների առաջատար ռեգիստրարներին Ինտերնետին առնչվող քննարկումներում, ինչպես նաև ապահովել  համագործակցությունը ռեգիստրների և ռեգիստրարների միջև: Այս հարցը դարձել է հիմնախնդիր՝ Ինտերնետի ազգային սեգմենտների արագ զարգացման հետևանքով:  

Տեսնել ավելին

Հանդիպում Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոնում

03 Դեկ 2018

Օգոստոսի 25-ին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի «Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն»-ում «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը կենտրոնի ուսանողներին ներկայացրեց, թե ինչպես է աշխատում և կառավարվում ինտերնետը։

Տեսնել ավելին

IGF 2018. Երկրորդ բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպում

03 Դեկ 2018

«Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամ Լիաննա Գալստյանը որպես MAG անդամ մասնակցեց հուլիսի 11-13-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Ինտերնետ կառավարման համաժողովի 2018 թվականի երկրորդ բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպմանը։ Աշխատանքային հանդիպումը նվիրված էր նոյեմբերի 12-14-ին Փարիզում կայանալիք 13-րդ համաշխարհային ԻԿՀ-ի նախապատրաստական աշխատանքներին։ Մանրամասները ներկայացված են պաշտոնական կայքում։

Տեսնել ավելին