Հայտարարություններ

Հայկական Ինտերնետ կառավարման 4-րդ համաժողովի մասնակցության հրավեր

01 Հոկ 2018

Հարգելի՛ «Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամներ,Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս.թ. հոկտեմբերի 10-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի կունենա Հայկական Ինտերնետ կառավարման 4-րդ համաժողովը՝ArmIGF 2018։ Համաժողովը կազմակերպվում է ՀՀ Ինտերնետ կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության, ինչպես նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից։ Համաժողովի հիմնական նպատակն է տրամադրել ազատ հարթակ բոլոր շահառու կողմերին՝ քննարկելու Ինտերնետ կառավարմանն առնչվող արդիական հարցերը։ Այս տարվա օրակարգում ներառվում են հետևյալ թեմաները՝ «.հայ» դոմենային անուններ և համընդհանուր ընկալում, Դոմենային անունների վեճերի լուծման արբիտրաժի ինստիտուտ, «Հանրային ամպ» (Public cloud) և միջազգային կարգավորում, Բլոկչեյնի մասին զրույցներ, Անձնական տվյալներ. Ազգային օրենսդրության համապատասխանությունը GDPR-ին, Թվային գովազդի աշխարհագրական թիրախավորում ըստ համայնքների, WCIT 2019 (World Congress on Information Technology). Նորություններ, Հայալեզու առցանց կրթական հարթակներ, Հաշմանդամության մարտահրավերներ․աուտիզմը և հասարակությունը: Սույնով հրավիրում ենք ձեզ մասնակցել Հայկական Ինտերնետ կառավարման 4-րդ համաժողովին։ Մասնակցության համար գրանցումը բաց է մինչև հոկտեմբերի 3-ը:  Մանրամասն տեղեկատվություն Համաժողովի մասին կարող եք ստանալ այցելելով համաժողովի կայք կամ Facebook:

Տեսնել ավելին

Վիքիմեդիա սեմինար աղջիկների համար

11 Ապր 2018

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ն ապրիլի 13-ին ժամը 15:00-ին հրավիրում են 15 տարեկանից բարձր աղջիկներին «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» (Girls in ICT) միջազգային օրվա միջոցառման շրջանակներում մասնակցելու խմբագրական աշխատանքային հանդիպմանը։ Վերջինիս ժամանակ ներկաները ծանոթանալու են վիքի գաղափարախոսությանը և վիքի նախագծերում խմբագրումներ կատարելու հիմնական գործիքներին, ինչպես նաև գրելու են իրենց առաջին վիքի հոդվածները։Խմբագրման արդյունքները ներկայացվելու են ապրիլի 26-ին՝ «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրվա միջոցառմանը, որը տեղի կունենա Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում։Գրանցումը պարտադիր է՝ https://goo.gl/forms/dJzHwqDc950jb9S93

Տեսնել ավելին

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի պաշտոնական կայքի նոր տարբերակը։

11 Հնվ 2018

Մեկնարկել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի պաշտոնական կայքի նոր տարբերակը։ Կազմակերպության գործունեության պատմությունը ներկայացնող նախկին isoc.am կայքի բովանդակությունը տեղափոխվել է http://chronicle.isoc.am կայք:

Տեսնել ավելին

Ինտերնետ Հանրությունը նախաձեռնել է .հայ դոմենի առաջխաղացման արշավ

10 Հլս 2017

Ինտերնետ Հանրությունը նախաձեռնել է .հայ դոմենի առաջխաղացման արշավ։ Մենք նախաձեռնել ենք հարցում՝ պարզելու Հայաստանյան Ինտերնետ օգտագործողների կարծիքը և տեղեկացվածությունը .հայ միջազգայնացված դոմենային անվան մասին։ Ծրագրի նպատակն է թիրախավորել .հայ տիրույթի զարգացման ռազմավարությունը։ Խնդրում ենք մասնակցել ստորև նշված հարցմանը և տարածել այն։

Տեսնել ավելին