Internet Socity NGO

Ինտերնետ կառավարման հայկական դպրոցը 6-րդ անգամ մեկտեղել էր ամենատարբեր մասնագիտությունների եւ տարբեր տարիքի 40 մասնակցի։

Այս տարի դպրոցի դասընթացները կազմակերպվել են առցանց եւ առկա ձեւաչափերով։ Երկու փուլում էլ բանախոսել են ՏՏ ոլորտի հայտնի մասնագետներն ու փորձագետները՝ Հայաստանից եւ արտերկրից։ Նրանք ներկայացրել են ինտերնետ կառավարմանն առնչվող տարբեր ուղղությունների զարգացման միտումները եւ փոխանցել գործնականում կիրառելի արդիական գիտելիք։

ArmSIG-ը՝ որպես հնարավորությունների դպրոց,  պարզաբանել է միջազգային կրթաթոշակային ծրագրերին, մասնագիտական համաժողովներին մասնակցության կարգը, հաղորդել էքսկլյուզիվ տեղեկություններ ՏՏ ոլորտի տեղեկատվական համաժողովների եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների մասին։

Սոցիալական ցանցերում առկա վտանգներից խուսափելու միջոցները, ինչպես նաեւ համացանցում եւ Վիքի տիրույթում հայկական միջավայրի ընդլայնման կարեւորությունը ներկայացվել են հնարավոր մանրամասնությամբ։

«Ինտերնետ հանրությունը», 2017-ից նախաձեռնելով ArmSIG-ը, փորձում է լուծել թվային եւ մեդիա գրագիտության, ինտերնետ կառավարման հմտությունների զարգացման, ինտերնետում հայկական ներկայության արդյունավետության բարձրացման խնդիրները։ Ինտերնետ կառավարման հայկական դպրոցը մինչ այսօր ունեցել է շուրջ 200 մասնակից։