Նորություններ
Ինտերնետ Կառավարման Հայկական Դպրոց
Հուլիս 17-21, 2017. Երևան, Հայաստան:
Ինտերնետ հանրություն ՀԿ-ն մեկնարկեց առաջին Ինտերնետ Կառավարման Հայկական Դպրոցը (ArmSIG) ավելի քան 30 մասնակիցներով: ArmSIG-ի հիմնական նպատակն էր Հայաստանի տարբեր համալսարանների ուսանողներին ներգրավել Ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերի քննարկումներին, ապահովել նրանց այնպիսի հմտություններով, որոնք հնարավորություն կստեղծեն հետագայում առավել արդյունավետ մասնակցել ազգային, տարածաշրջանային և համաշխարհային Ինտերնետ կառավարման գործընթացներին:
Դասընթացը վարում էին հայտնի և փորձառու մասնագետներ, ՏՏ ոլորտի դասախոսներ և փորձագետներ:
5-օրյա անվճար դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայագրեր:
Նոր նշանակումներ
Հուլիս 1, 2017. Ամստերդամ, Նիդերլանդներ:
Ինտերնետ հանրություն ՀԿ Վարչության անդամ Վահան Հովսեփյանը նշանակվել է RIPE NCC-ի արտաքին կապերի մենեջեր Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի համար:
ԻՀ ՀԿ-ի մասնակցությունը ICANN59 ժողովին
Հունիս 26-29, 2017. Յոհանեսբուրգ, Հարավային Աֆրիկա:
Ինտերնետ հանրություն ՀԿ-ի Վարչության անդամներ Լիաննա Գալստյանը և Սիրանուշ Վարդանյանը մասնակցեցին ICANN59 ժողովին:
ԻՀ ՀԿ-ի նախագիծը արժանացել է WSIS 2017 մրցանակի
Հունիս 14, 2017. Ժնև, Շվեյցարիա:
Ինտերնետ հանրություն ՀԿ-ի «Ինտերնետ ռադիո կույրերի համար» ծրագիրն արժանացել է WSIS 2017 մրցանակի:
ԻՀ ՀԿ-ի մասնակցությունը EuroDIG-ում
Հունիս 6-7, 2017. Տալլինն, Էստոնիա:
Ինտերնետ հանրություն ՀԿ-ի հետևյալ անդամները մասնակցեցին 10-րդ EuroDIG-ին՝ Հովհաննես Աղաջանյան, Լիաննա Գալստյան, Նարինե Խաչատրյան, Սամվել Մարտիրոսյան, Անի Մկրտչյան:
Նոր նշանակումներ
Մայիս 25, 2017. ICANN, At-Large համայնք:
Ինտերնետ հանրություն ՀԿ-ի Վարչության անդամ Լիաննա Գալստյանն ընտրվեց APRALO-ի (Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Ինտերնետ օգտագործողների շահերը պաշտպանող խմբի) փոխնախագահ:
ԻՀ ՀԿ-ի մասնակցությունը SEEDIG-ում
Մայիս 24-25, 2017. Օհրիդ, Մակեդոնիա:
Ինտերնետ հանրություն ՀԿ-ի Վարչության անդամներ Լիաննա Գալստյանը և Սիրանուշ Վարդանյանը, նաև ԻՀ ՀԿ ծրագրերի մենեջեր Անի Մկրտչյանը մասնակցեցին 3-րդ տարեկան SEEDIG 2017 հանդիպմանը:
NASA-ի Միջազգային Space Apps Challenge Hackathon
Ինտերնետ հանրություն ՀԿ-ն համաֆինանսավորել է NASA International Space Apps Challenge
Hackathon-ը։ 14 թիմերում խմբավորված 68 երիտասարդ մասնակցեց այս միջոցառմանը:
ԻՀ ՀԿ-ի վարչության նիստ
Տեղի ունեցավ Ինտերնետ հանրություն ՀԿ-ի վարչության նիստը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ աշխատանքային խմբերը․
- Ռեգիստրարների մշտադիտարկման
- ․հայ դոմենային անունների տիրույթի առաջխաղացման
- Ռազմավարական զարգացման
- Դոմենային անունների առաջին տարվա գրանցման գնի ուսումնասիրման