Նորություններ

Վահան Մարտիրոսյանը և Յորան Մարբին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

29 Դեկ 2017

Ս․թ․ դեկտեմբերի 19-ին Ժնևի Ազգերի Պալատում ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը և Անուններ և ICANN կազմակերպության նախագահ Յորան Մարբին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Ստորագրման արարողությանը մասնակցել են Շվեյցարիայում ՀՀ դեսպանատան մշտական ներկայացուցիներ, ինչպես նաև «Ինտերնետ Հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը և վարչության անդամ Լիաննա Գալստյանը։ ICANN-ում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար Ալեքսանդրա Կուլիկովան արարողության բացման խոսքում բարձր գնահատեց ՀՀ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ICANN-ի աշխատանքներում՝ ի դեմս «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի, իսկ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը դարձավ պետական մակարդակով համագործակցության ուղղությամբ կարևոր մի քայլ։

Տեսնել ավելին

Ինտերնետ կառավարման 12-րդ համաժողով

29 Դեկ 2017

 Ս․թ․ դեկտեմբերի 17-21-ին «Ինտերնետ Հանրություն» ՀԿ վարչության անդամներ Գրիգոր Սաղյանը, Լիաննա Գալստյանը և Ավետիք Եսայանը ելույթներով հանդես եկան Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած համաշխարհային Ինտերնետ կառավարման 12-րդ համաժողովին՝ ներկայացնելով հետևյալ թեմաները՝ բազմալեզու Ինտերնետը (ազգային այբուբենով դոմենային անունների գրանցման առանձնահատկությունները), թվային արտարժույթը և բլոքչեյն տեխնոլոգիաները, ինչպես նաև իրերի Ինտերնետը (IoT)։ 

Տեսնել ավելին

ԻՀ ՀԿ-ն և Մեդիակրթության Կենտրոնը մասնակցեցին Ինտերնետ Միության Chapterthon ծրագրին

29 Դեկ 2017

Ինտերնետ Միություն, Ժնեվ. ԻՀ ՀԿ-ն և Մեդիակրթության Կենտրոնը մասնակցեցին Ինտերնետ Միության Chapterthon ծրագրին " E-learning technologies for more efficient Science, Technology, Engineering and Mathematics (STEM) education" նախագծով: Այդ նախագիծը ուրիշ նախագծերի հետ միասին տեղադրված է նշված վեբ կայքում՝ https://www.internetsociety.org/beyond-the-net/chapterthon/2017/projects

Տեսնել ավելին

«արմֆայթինգ.հայ» և «armfc.am» դոմենային անունները շնորհվեցին «Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ Ֆեդերացիային

29 Դեկ 2017

Երևան, Հայաստան«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «արմֆայթինգ.հայ» և «armfc.am» դոմենային անունները շնորհվեցին «Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ Ֆեդերացիային»։ Հանդիպմանը ներկա էին ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը, ֆեդերացիայի անդամներ, մարզիկներ։ Այսուհետև ֆեդերացիայի պաշտոնական կայք էջը հասանելի կլինի նաև վերոնշյալ հասցեներով։

Տեսնել ավելին

Մեկնարկեց 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն միջազգային ֆորումը

29 Դեկ 2017

Դիլիջան, Հայաստան. Մեկնարկեց 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն միջազգային ֆորումը: Երկօրյա ինովացիոն ֆորումն անցկացվում է «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո: Բիզնես ինովացիոն ֆորումը քննարկումների, ինովացիոն գաղափարների հավաքագրման արդյունավետ հարթակ է կրթական, տեխնոլոգիական և գործարար այլ ոլորտների տեղական ու միջազգային փորձագետների համար, ովքեր թեմատիկ քննարկումների և շփումների միջոցով ներկայացնում են ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, ինչպես նաև ձևավորում հետագա գործողությունների պլան:Միջոցառմանը մասնակցեցին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի վարչության անդամներ Ալբերտ Տոնեյանը, Արման Ներսիսյանը, Գրիգոր Սաղյանը, Կարեն Գասպարյանը, Կոլյա Հովհաննիսյանը և Վահան Հովսեփյանը։ Միջոցառման մասին մանրամասները հասանելի են https://www.facebook.com/BusinessInnovationForum/

Տեսնել ավելին

ԻՀ ՀԿ անդամները մասնակցեցին ICANN60 հանդիպմանը

29 Դեկ 2017

Աբու Դաբի, ՄԱԷ. Հոկտեմբեր 27-Նոյեմբեր 3, 2017. Աբու Դաբի, ՄԱԷ. ԻՀ ՀԿ անդամներ Իգոր Մկրտումյանը, Սիրանուշ Վարդանյանը, Լիաննա Գալստյանը, Վահան Հովսէփյանը, Անի Մկրտչյանը և Նարինե Խաչատրյանը մասնակցեցին ICANN60 հանդիպմանը:

Տեսնել ավելին

լեւոնմալխասյան.հայ և մալխաս.հայ

23 Հոկ 2017

 ԻՀ ՀԿ աշխատակազմի անդամներ Իգոր Մկրտումյանը, Լիաննա Գալստյանը, Աննա Կարախանյանը և Անի Մկրտչյանը այցելեցին Մալխաս ջազ սրճարան և պարգևեցին լեւոնմալխասյան.հայ և մալխաս.հայ դոմենային անունների հավաստագրերը լեգենդար ջազային դաշնակահար Լևոն Մալխասյանին:

Տեսնել ավելին

Իգոր Մկրտումյանը մասնակցեց CENTR 58 GA կոնֆերանսին

13 Հոկ 2017

Բրյուսսել, Բելգիա. Իգոր Մկրտումյանը մասնակցեց CENTR 58 GA կոնֆերանսին

Տեսնել ավելին

Տեղի ունեցավ 3րդ Հայկական Ինտերնետ կառավարման ֆորումը

13 Հոկ 2017

Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն կազմակերպեց 3րդ Հայկական Ինտերնետ կառավարման ֆորումը: Ավելի քան 100 մասնակիցներ քննարկեցին Հայաստանի ԻԹ ոլորտի պրոբլեմները և ձևավորեցին ապագա առաջընթացը:

Տեսնել ավելին