Նորություններ

ArmSIG | Կիբերանվտանգությունը Ռուսաստանում և ԻԿ էկոհամակարգը

04 Մայ 2018

Ապրիլի 21-ին կայացած դասընթացի թեման կիբերանվտանգությունն էր, իսկ հատուկ հյուրը՝ Լեոնիդ Տոդորովը, APTLD գլխավոր տնօրենը։ Նա ներկայացրեց կիբերանվտանգության իրավիճակը Ռուսաստանում և համեմատականներ անցկացրեց Հայաստանի հետ։ Մասնակիցներն ակտիվորեն հետաքրքրվեցին երկու երկրներում առկա զուգահեռներով, ինչպես նաև հարցադրումներ արեցին Ինտերնետ կառավարման էկոհամակարգի մասին:

Տեսնել ավելին

ArmSIG | Մարդու իրավունքները առցանց և անցանց

04 Մայ 2018

Ինտերնետ կառավարման հայկական դպրոցում մարդու իրավունքների մասին ելույթով հանդես եկավ Եվրոխորհրդի ներկայացուցիչ Ելենա Դոդոնովան։ Նա մանրամասն ներկայացրեց Եվրոխորհրդի մոտեցումները և ուղեցույցները՝ մարդու իրավունքները առցանց և անցանց միջավայրում։ Մասնակիցները հնարավորություն ունեցան հարց ու պատասխանի միջոցով իրենց մտահոգություններն ու ճշգրտումներն ուղղել դասախոսին։

Տեսնել ավելին

Աղջիկները ՏՀՏ ոլորտում

27 Ապր 2018

Այս տարի առաջին անգամ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» (Girls in ICT) միջազգային օրվան։ Միջոցառման նպատակն էր ստեղծել միջավայր, որտեղ խրախուսվում է աղջիկների և կանանց մասնակցությունն ու ձեռքբերումները ՏՀՏ ոլորտում: Միջոցառումը կազմակերպվել էր «կլոր սեղան» ձևաչափով՝ տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց աշխատանքում կիրառող փորձառու և հաջողությունների հասած կանանց և երիտասարդ աղջիկների առերես և հեռահար մասնակցությամբ։ Բազմազան մասնագիտություններ ունեցող մասնակիցները պատմեցին իրենց գործունեության մասին, ինչպես նաև խոսեցին, թե ինչպես են կիրառում ՏՏ-ն՝ իրենց աշխատանքում հաջողությունների հասնելու համար։ Միջոցառման վերջում մասնակիցները բարձր գնահատեցին նման հանդիպման կարևորությունը և ցանկություն հայտնեցին այն դարձնել պարբերական՝ խթանելու ստեղծված համագործակցության մթնոլորտը։  

Տեսնել ավելին

Ռուսական 9-րդ Ինտերնետ կառավարման համաժողով

07 Ապր 2018

«Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամներ Աննա Կարախանյանը, Արմեն Մուրադյանն ու Վահան Հովսեփյանը մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում ապրիլի 6-ին կայացած ռուսական 9-րդ Ինտերնետ կառավարման համաժողովին: Համաժողովի ընթացքում քննարկումներ ծավալվեցին տեղեկատվական անվտանգության, Ինտերնետ կառավարման տարածաշրջանային ասպեկտների, միջազգային համագործակցության և տեխնոլոգիական նորամուծությունների շուրջ: Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների փորձագետները խոսեցին այն մասին, թե ով պետք է ավելի ակտիվ դերակատարություն ունենա գլոբալ Ինտերնետ կառավարման գործում և ինչ կարելի է անել նոր շահագրգիռ կողմերի ներգրավման համար: Միջոցառումը կազմակերպել էր .RU/.РФ տիրույթների համակարգող կենտրոնը՝ ICANN, ISOC, RIPE NCC, APTLD և Ինտերնետի տեխնիկական կենտրոնի աջակցությամբ: Համաժողովի կիբերանվտանգության գործընկերը Կասպերսկի լաբորատորիան էր:

Տեսնել ավելին

ՀՄՄ Տարածաշրջանային սեմինար և IoT SIG հանդիպում

07 Ապր 2018

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը, տնօրեն Արման Ներսիսյանը և վարչության անդամներ Արմեն Մուրադյանն ու Վահան Հովսեփյանը մասնակցեցին ապրիլի 4-6-ին, Ուկրաինայի Օդեսա քաղաքում անցկացվող Իրերի Ինտերնետ Հատուկ Հետաքրքրության Խմբի (IoT SIG) նախապատրաստական հանդիպմանը, ինչպես նաև «Կիբերանվտանգություն և երեխաների առցանց պաշտպանություն» Եվրոպայի և ԱՊՀ երկրների ՀՄՄ տարածաշրջանային սեմինարին:

Տեսնել ավելին

IGF 2018. Առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպում

20 Մար 2018

«Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամ Լիաննա Գալստյանը մասնակցեց մարտի 19-22-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Ինտերնետ կառավարման համաժողովի 2018 թվականի առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպմանը՝ որպես այդ խմբի նորանշանակ անդամ։

Տեսնել ավելին

ICANN61

13 Մար 2018

«Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամ Սիրանուշ Վարդանյանը և կազմակերպության անդամներ Նարինե Խաչատրյանն ու Քրիստինա Հակոբյանը մասնակցեցին Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում կայացած ICANN61 հանդիպմանը։

Տեսնել ավելին

DotAsia անդամակցություն

07 Մար 2018

2018թ․ փետրվարի 24-ից «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն անդամակցել է DotAsia կազմակերպությանը։

Տեսնել ավելին

APTLD73/APRICOT2018 հանդիպումներ Նեպալում

07 Մար 2018

«Ինտերնետ Հանրություն» ՀԿ վարչության անդամ Լիաննա Գալստյանը մասնակցեց Նեպալի Կատմանդու քաղաքում փետրվարի 22-23-ին կայացած APTLD73 հանդիպմանը, որի հյուրընկալող կողմը Նեպալի .NP Ռեգիստրն էր։ Հանդիպմանը ներկա էին Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրների դոմենային տիրույթների Ռեգիստրի ներկայացուցիչները, որտեղ տիկին Գալստյանը ներկայացրեց AM/ՀԱՅ տիրույթներում դոմենային անունների գրանցման քաղաքականությունը։ Տիկին Գալստյանը մասնակցեց նաև APRICOT2018 (փետրվարի 25-28) հանդիպման շրջանակներում Ինտերնետ հասարակության Նեպալի մասնաճյուղի կողմից կազմակերպված հանդիպմանը։ Նույն օրերին, DotAsia կազմակերպության 10-ամյա հոբելյանական նիստի ընթացքում հաստատվեց «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի՝ DotAsia-ի անդամակցությունը։

Տեսնել ավելին