Նորություններ

Ինտերնետ Կառավարման Հայկական Դպրոց

24 Օգս 2017

Հուլիս 17-21, 2017. Երևան, Հայաստան: Ինտերնետ հանրություն ՀԿ-ն մեկնարկեց առաջին Ինտերնետ Կառավարման Հայկական Դպրոցը (ArmSIG) ավելի քան 30 մասնակիցներով: ArmSIG-ի հիմնական նպատակն էր Հայաստանի տարբեր համալսարանների ուսանողներին ներգրավել Ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերի քննարկումներին, ապահովել նրանց այնպիսի հմտություններով, որոնք հնարավորություն կստեղծեն հետագայում առավել արդյունավետ մասնակցել ազգային, տարածաշրջանային և համաշխարհային Ինտերնետ կառավարման գործընթացներին: Դասընթացը վարում էին հայտնի և փորձառու մասնագետներ, ՏՏ ոլորտի դասախոսներ և փորձագետներ: 5-օրյա անվճար դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայագրեր:

Տեսնել ավելին

Նոր նշանակումներ

24 Օգս 2017

Հուլիս 1, 2017. Ամստերդամ, Նիդերլանդներ: Ինտերնետ հանրություն ՀԿ Վարչության անդամ Վահան Հովսեփյանը նշանակվել է RIPE NCC-ի արտաքին կապերի մենեջեր Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի համար:

Տեսնել ավելին

ԻՀ ՀԿ-ի մասնակցությունը ICANN59 ժողովին

24 Օգս 2017

Հունիս 26-29, 2017. Յոհանեսբուրգ, Հարավային Աֆրիկա: Ինտերնետ հանրություն ՀԿ-ի Վարչության անդամներ Լիաննա Գալստյանը և Սիրանուշ Վարդանյանը մասնակցեցին ICANN59 ժողովին:

Տեսնել ավելին

ԻՀ ՀԿ-ի նախագիծը արժանացել է WSIS 2017 մրցանակի

24 Օգս 2017

Հունիս 14, 2017. Ժնև, Շվեյցարիա: Ինտերնետ հանրություն ՀԿ-ի «Ինտերնետ ռադիո կույրերի համար» ծրագիրն արժանացել է WSIS 2017 մրցանակի:

Տեսնել ավելին

ԻՀ ՀԿ-ի մասնակցությունը EuroDIG-ում

24 Օգս 2017

Հունիս 6-7, 2017. Տալլինն, Էստոնիա: Ինտերնետ հանրություն ՀԿ-ի հետևյալ անդամները մասնակցեցին 10-րդ EuroDIG-ին՝ Հովհաննես Աղաջանյան, Լիաննա Գալստյան, Նարինե Խաչատրյան, Սամվել Մարտիրոսյան, Անի Մկրտչյան:

Տեսնել ավելին

Նոր նշանակումներ

24 Օգս 2017

Մայիս 25, 2017. ICANN, At-Large համայնք: Ինտերնետ հանրություն ՀԿ-ի Վարչության անդամ Լիաննա Գալստյանն ընտրվեց APRALO-ի (Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Ինտերնետ օգտագործողների շահերը պաշտպանող խմբի) փոխնախագահ:

Տեսնել ավելին

ԻՀ ՀԿ-ի մասնակցությունը SEEDIG-ում

24 Օգս 2017

Մայիս 24-25, 2017. Օհրիդ, Մակեդոնիա: Ինտերնետ հանրություն ՀԿ-ի Վարչության անդամներ Լիաննա Գալստյանը և Սիրանուշ Վարդանյանը, նաև ԻՀ ՀԿ ծրագրերի մենեջեր Անի Մկրտչյանը մասնակցեցին 3-րդ տարեկան SEEDIG 2017 հանդիպմանը:

Տեսնել ավելին

NASA-ի Միջազգային Space Apps Challenge Hackathon

24 Օգս 2017

Ինտերնետ հանրություն ՀԿ-ն համաֆինանսավորել է NASA International Space Apps Challenge Hackathon-ը։ 14 թիմերում խմբավորված 68 երիտասարդ մասնակցեց այս միջոցառմանը:

Տեսնել ավելին

ԻՀ ՀԿ-ի վարչության նիստ

24 Օգս 2017

Տեղի ունեցավ Ինտերնետ հանրություն ՀԿ-ի վարչության նիստը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ աշխատանքային խմբերը․ - Ռեգիստրարների մշտադիտարկման - ․հայ դոմենային անունների տիրույթի առաջխաղացման - Ռազմավարական զարգացման - Դոմենային անունների առաջին տարվա գրանցման գնի ուսումնասիրման

Տեսնել ավելին