Նորություններ

EuroDIG 2019

01 Հլս 2019

Այս տարի EuroDIG-ը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 19-20-ը Հաագայում: Այն հյուրընկալվել է Նիդերլանդների տնտեսության և կլիմայի քաղաքականության նախարարության կողմից, ECP- Նիդերլանդների տեղեկատվական հասարակության, Հաագայի քաղաքապետարանի և SIDN-ի .nl դոմենային անունների տիրույթի ռեգիստրարի աջակցությամբ:EuroDIG-ը պարզապես համաժողով չէ: Այն ամենամյա երկխոսության հարթակ է Եվրոպայի շահագրգիռ կողմերի միջև:«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Լիաննա Գալստյանը մասնակցեց EuroDIG 2019 հանդիպմանը: EuroDIG 2019-ի համընդհանուր թեման էր «Համագործակցություն թվային դարաշրջանում»` կարևորելով multistakeholder գործընթացների հնարավորությունները: Հանդիպման ժամանակ քննարկվել են հետևյալ թեմաները՝ մեդիա և բովանդակություն, հասանելիություն և գրագիտություն, Ինտերնետ կառավարման էկոհամակարգի զարգացում, անվտանգություն, մարդու իրավունքներ և այլն:Գտնել EuroDIG 2019 ծրագիրը այստեղ:Հաջորդ EuroDIG-ը տեղի կունենա 2020թ. հունիսի 10-ից 12-ը Իտալիայի Տրիեստ քաղաքում:EuroDIG-ի և այլ մանրամասն տեղեկատվության համար այցելեք eurodig.org կայք:

Տեսնել ավելին

Աշխատանքային հանդիպում .հայ դոմենային անունների տիրույթի առաջխաղացման համար

27 Մայ 2019

Սույն թվականի մայիսի 22-ին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում: Հանդիպման նպատակը .հայ դոմենային անունների տիրույթի առաջմղման և զարգացման համար նախատեսված նոր գործողությունների առաջարկների և գաղափարների քննարկումներն էին: Հանդիպմանը ներկա էին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի անդամները, ինչպես նաև Ռեգիստրար ընկերություններից ներկայացուցիչներ:

Տեսնել ավելին

RIGF2019

16 Ապր 2019

2019թ. ապրիլի 8-ին տեղի ունեցավ ռուսական Ինտերնետ կառավարման 10-րդ համաժողովը՝ RIGF2019: Համաժողովին բացման խոսքով ներկայացել են .RU/.РФ դոմենների համակարգող կենտրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը և հեռուստահաղորդավարուհի Սոֆիկո Շևարդնաձեն: Այս տարի  #rigf2019-ի շրջանակներում բազմաթիվ այլ նիստերի և քննարկումների շարքում էին նաև  .RU-ի 25-ամյակի հոբելյանական միջոցառումները: Համաժողովի մասնակիցները ներկա գտնվեցին հոբելյանական նամականիշերի թողարկման արարողությանը, քննարկեցին համացանցի զարգացումը, գլոբալ ցանցի կառավարումը և ինտերնետ կառավարման կարևոր հիմնախնդիրներ: Ինտերնետ հանրություն ՀԿ-ի տնօրեն Արման Ներսիսյանը և անդամներ Արմեն Մուրադյանը, Անդրանիկ Մինասյանը, Աննա Կարախանյանը, Վահան Հովսեփյանը մասնակցում էին RIGF2019 համաժողովին: Ինտերնետ հանրություն ՀԿ-ն AM-ի անունից շնորհավորում է .RU-ին իր 25-ամյակի կապակցությամբ: Ֆորումի շնորհանդեսները և վիդեո զեկույցը կհրապարակվեն կայքում >> rigf2019.ru

Տեսնել ավելին

«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտահերթ ժողով

25 Մար 2019

2019թ․ մարտի 13-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի արտահերթ ժողով: Ժողովը հաստատեց օրակարգային հարցերը, որի արդյունքում կատարվեցին ընտրություններ: Ընտրվեցին կազմակերպության նախագահը, վարչության կազմը և վերահսկիչ հանձնաժողովի կազմը:

Տեսնել ավելին

ICANN64

22 Մար 2019

2019 թվականի մարտի 9-14-ը Ճապոնիայի Կոբե քաղաքում տեղի ունեղավ ICANN64-ը: «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի վարչության անդամներ Սիրանուշ Վարդանյանը, Լիաննա Գալստյանը և Քրիստինա Հակոբյանը մասնակցում էին հանդիպմանը: Նրանք իրենց ներդրումն ունեցան մի շարք սեսիաների և քննարկումների անցկացման մեջ: ICANN64-ի ծրագրում ներառված թեմաներից էին ՝ DNS-ի հիմունքները, IDN և հաընդհանուր ընկալում, քաղաքականության քննարկումներ, ccNSO և gNSO-ի հետ կապված քննարկումներ: ICANN64-ի այլ մանրամասներին ծանոթանալու համար՝ https://meetings.icann.org/en/kobe64

Տեսնել ավելին

«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտահերթ ժողով

04 Մար 2019

2019թ․ փետրվարի 28-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի արտահերթ ժողով, որտեղ քննարկում ծավալվեց կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության շուրջ։ Քննարկվեց նաև կազմակերպությանը նոր անդամակցությունների դիմումների հաստատման և անդամավճարը չվճարած անդամների անդամակցությունը դադարեցնելու մասին հարցերը։

Տեսնել ավելին

75-րդ APTLD հանդիպում և 6-րդ Միջին Արևելյան DNS համաժողով

25 Փտր 2019

2019 թ. փետրվարի 20-21-ին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի անդամներ Լիաննա Գալստյանը և Վահան Հովսեփյանը մասնակցեցին Դուբայում կայացած 75-րդ APTLD և 6-րդ Միջին Արևելյան DNS համաժողովներին: Կազմակերպության արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը ելույթ ունեցավ քաղաքականության սեսիայի շրջանակներում՝ ներկայացնելով .am/.հայ դոմենային անունների տիրույթները: Շնորհանդեսը առկա է այստեղ։

Տեսնել ավելին

IGF 2019. Առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպում

21 Փտր 2019

«Ինտերնետ հանրություն» ՀԿ Արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը որպես MAG անդամ մասնակցեց հունվարի 28-30-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Ինտերնետ կառավարման համաժողովի 2019 թվականի առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպմանը։ Աշխատանքային հանդիպումը նվիրված էր 2018 թվականի IGF-ի զեկույցի քննարկմանը, ինչպես նաև ս/թ նոյեմբերի 25-29-ին Բեռլինում կայանալիք 14-րդ համաշխարհային IGF-ի նախապատրաստական աշխատանքներին։ Մանրամասները ներկայացված են պաշտոնական կայքում։

Տեսնել ավելին

Տեղի ունեցավ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի տարեկան ժողովը

18 Փտր 2019

2019թ․ փետրվարի 15-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի տարեկան ժողովը, որտեղ կազմակերպության նախագահ Իգոր Մկրտումյանը և տնօրեն Արման Ներսիսյանը ներկայացրեցին կազմակերպության 2016-2018թթ․-ի գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները, որոնք հաստատվեցին ժողովի կողմից: Միևնույն ժամանակ կազմակերպության անդամների 1/3-ի նախաձեռնությամբ սույն թվականի փետրվարի 28-ին կհրավիրվի կազմակերպության արտահերթ ժողով, որտեղ կքննարկվի կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:

Տեսնել ավելին