board member picture

Անդրանիկ Ալեքսանյան

Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն

2014թ-ից առ այսօր զբաղեցնում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենի պաշտոնը:

Մինչ այդ նա 24 տարվա աշխատանքային փորձ ունի կառավարությունում և մասնավոր սեկտորում: Մասնավորապես՝ 1992 – 2011թթ. հանդիսացել է «Արմինկո» ՍՊԸ գլխավոր տնօրեն, իսկ 2011–2014թթ. եղել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ:

Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

1989 թվականին արժանացել է Վաշինգտոնի ԱՄՆ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային մասնավոր կենտրոնի (ՄՄՁՆ) շնորհակալագրին:

2001 թվականին մասնակցել է Հունաստանի ազգային բանկի վերապատրաստման կենտրոնի «Արտասահմանյան կառավարում» վերապատրաստման դասընթացներին:

2005 թվականին պարգևատրվել է ՀՀ Ազգային Ժողովի շնորհակալագրով:

2009 թվականին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ոսկե մեդալով:

2011 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով: