board member picture

Վահան Հովսեփյան

RIPE NCC կառույցի արտաքին հարաբերությունների պատասխանատու

Վահան Հովսեփյանը համակարգել և ղեկավարել է Հայկական տեխնոլոգիական ընկերությունների, պետական մարմինների և կառույցների պատվիրակություններ Վրաստանի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ավստրիայի և այլ երկրների միջոցառումներին: 2009 թվականից հանդիսանում է GITI AWARD մրցանակաբաշխության ժյուրիի անդամ։ 2015 թվականին, որպես New Technology Education Fund հիմնադրամի տնօրեն, ղեկավարել է Հայկական ՏՀՏ Ընկերությունների Եվրոպական Ավտոարշավը, որի շրջանակներում հայկական 26 ընկերությունների ներկայացուցիչներ մասնակցել են մի շարք հանդիպումների և միջոցառումների եվրոպական 18 երկրներում։ Պարոն Հովսեփյանը տեխնոլոգիական ոլորտի մի շարք նախաձեռնությունների հեղինակ է և համահեղինակ։ Հանդիսանում է Հոլանդիայի Շրջանավարտների Հայկական Ասոցիացիայի նախագահ, ԱՐՄԻՔՍ Հիմնադրամի և Օպերատորների Հայկական Միության տնօրեն, Ինտերնետ Հանրություն ՀԿ Վարչության անդամ։ Ինտերնետ Հանրություն ՀԿ Վարչության կողմից նշանակվել է Ռազմավարական Զարգացման Աշխատանքային Խմբի ղեկավար։ 2017 թվականի հուլիսց ի վեր հանդիսանում է RIPE NCC կառույցի արտաքին հարաբերությունների պատասխանատու Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար: