board member picture

Հայկազ Բաղյան

«Մեդիակրթության կենտրոն» ՀԿ հիմնադիր տնօրեն

Հայկազ Բաղյանը «Մեդիակրթության կենտրոն» ՀԿ հիմնադիր տնօրենն է, որի առաքելությունն է աջակցել մեդիագրագիտության ներդրմանն ու զարգացմանը: Պարոն Բաղյանը «Ապահով Համացանց» ծրագրի ղեկավարն է, «Ինտերնետ Հանրություն» ՀԿ Վարչության անդամ: Վերջին տարիներին պարոն Բաղյանը համակարգել է մի շարք ծրագրեր՝ աջակցելով քաղաքացիների Ինտերնետ կառավարման քննարկումներին մասնակցությանը: Նա ղեկավարել է Դիպլո հիմնադրամի «Համացանցի Կառավարում» և Եվրոպայի Խորհրդի «Ինտերնետ գրագիտություն» ձեռնարկների թարգմանության և հրատարակման աշխատանքները: 2013 թ-ից մինչ այժմ Բաղյանը մասնակցում է Rutgers-Newark մունիցիպալ էլեկտրոնային կառավարման չափանիշների «Թվային կառավարումը քաղաքներում» համաշխարհային զեկույցի գնահատման աշխատանքներին: 2012–2016թթ. պարոն Բաղյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք հանդիպումներ պետական, բիզնես և հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Հայաստանում բազմաշահառու մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Բաղյանը մասնակցել է ՀԲ «Ուղեղների արտահոսքից դեպի տեխնոլոգիաների փոխանցում» ծրագրի մշակմանը և համակարգել SiliconArmenia հարթակի աշխատանքները: Բաղյանը ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: