board member picture

Ալբերտ Տոնեյան

«ՎԵԲ» ընկերության տնօրեն

Ալբերտ Տոնեյանը ներկայումս աշխատում է իր մասնակցությամբ դեռևս քսան տարի առաջ հիմնադրված «ՎԵԲ» ընկերությունում որպես տնօրեն: Այս ընկերությունը հայտնի է որպես Հայաստանում ինտերնետային ծառայություններ մատուցող ամենահին կազմակերպություններից մեկը։ Պարոն Տոնեյանը «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահն է և խորհրդի անդամ։ Նա ակտիվորեն մասնակցել է նաև հայկական ինտերնետ մատակարարների միջև գործող «Արմիքս» փոխանակման հանգույցի հիմնադրմանը և ղեկավարում է նրա աշխատանքները: