board member picture

Լիաննա Գալստյան

APRALO փոխնախագահ

Լիաննա Գալստյանը 2013 թ.-ից Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի վարչության անդամ է: Նա Ինտերնետ Հանրություն ՀԿ-ն ներկայացնում է նաև ICANN կազմակերպությունում որպես Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Ինտերնետ օգտվողների շահերը ներկայացնող խորհրդի անդամ, ինչպես նաև այդ խորհրդի (APRALO) փոխնախագահն է: Բացի այդ, նա ներգրավված է հայատառ .հայ դոմենային անունների տիրույթի գործարկման նախաձեռնող խմբում:
Տիկին Գալստյանը Հայաստանի Ինտերնետ կառավարման հանձնաժողովի  հանրային  կապերի  մենեջերն է 2014թ. դեկտեմբերից: Նա ակտիվորեն ներգրավված է Ինտերնետ կառավարման հետ առնչվող հարցերի քննարկումներում` մասնակցելով ազգային, տարածաշրջանային և համաշխարհային Ինտերնետ կառավարման հանդիպումներին. EuroDIG,  IGF,  ինչպես նաև ներկայացնելով հայկական Ինտերնետ կառավարման համաժողովը հանրություն լայն շերտերին: Տիկին Գալստյանը SEEDIG (հարավ-արևելյան եվրոպական Ինտերնետ կառավարման երկխոսության) և ArmIGF-ի կազմկոմիտեի անդամ է։
Այս ամենից զատ, Լիաննա Գալստյանն ունի Հայաստանի դոմենային անուններ գրանցող առաջատար կազմակերպությունում 14-ամյա աշխատանքային փորձ որպես դոմենային անունների գրանցման և տեղակայման ծառայությունների տրամադրման պայմանագրային բաժնի ղեկավար: