board member picture

Իգոր Մկրտումյան

Ինտերնետ Հանրություն ՀԿ նախագահ

Իգոր Մկրտումյանը 2000-ից մինչ այսօր Ինտերնետ Հանրություն ՀԿ նախագահն է։ Նա երկար տարիներ աշխատել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես համակարգչային բաժնի տնօրեն, ինչպես նաև Երևանի Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում որպես բաժնի վարիչ։ Պարոն Մկրտումյանը Հայաստանում Ինտերնետի կայացման նախաձեռնողներից է եղել և իր մեծագույն ներդրումն ունի Ինտերնետ ոլորտի զարգացման, ինչպես նաև .am և ․հայ հայկական դոմենային անունների տիրույթի գործարկման հարցում։