board member picture

Քրիստինա Գյոնջյան

«Օպերատորների հայկական միություն» , գործադիր տնօրեն

  • 2018թ.-ի օգոստոսի 1-ից հանդիսանում է «Օպերատորների հայկական միություն» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրենը:
  • 2016թ.-ի հուլիսից աշխատում է «Արփինետ» ընկերությունում` որպես «Բիզնեսի զարգացման և մարքեթինգի» բաժնի ղեկավար:
  • 2016-2017թթ. ղեկավարել է «Հայ Միասնության Խաչ»-ի «Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն»-ը:
  • 2008-2016 թթ. աշխատել է Մայքրոսոֆթ ընկերությունում` որպես «Կրթական ծրագրերի ղեկավար»:
  • Պարբերաբար աշխատել է Uhlberg Advisory GmbH-ում և մի շարք այլ Եվրոպական միության նախագծերում` մատուցելով էլեկտրոնային կրթության փորձագետի ծառայություններ:
  • Ունի երկար տարիների դասավանդման, դասախոսների և պետ. աշխատողների վերապատրաստման փորձ: Դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, Եվրազիա միջազգային համալսարանում, Ինտերլինգվա համալսարանում, Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանում:
  • Ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնի «Կառավարում» բաժինը՝ ստանալով մագիստրոսի որակավորում, իսկ 1997-2001թթ. սովորել է Երևանի Տնտեսաիրավագիտական համալսարանի «Օտար լեզուներ» ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի որակավորում:
  • Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների Հայաստանում և Եվրոպայում: