board member picture

Արման Խաչատրյան

ՍՈՖՏ ԿՈՆՍՏՐԱԿՏ ՍՊԸ, տեխնիկական գծով տնօրեն

Արման Խաչատրյանը աշխատանքային առաջին քայլերը սկսել է 2007 թվականից «ՔրոսՆեթ» ընկերությունում, որը հանդիսացել է Ինտերնետ և VoIP կապի մատակարար, որտեղ մինչև 2010թ․ աշխատել է որպես համակարգային ադմինիստրատոր:

2008-2012 թթ․. աշխատել է «Գրիար Տելեկոմ» ընկերությունում՝ որպես համակարգային ադմինիստրատոր, այնուհետև՝ ընկերության տնօրեն:

2010 թ․ աշխատել է «Արմինկո» ընկերությունում, որը Հայաստանում առաջիններից է հանդիսացել Ինտերնետ կապի մատակարար՝ որպես համակարգային ադմինիստրոտոր:

2010 թ․-ից զբաղեցնում է .AM տիրույթում դոմեններ հաշվեգրող ամենամեծ՝ «ԷյԲիՍիԴոմեն» ընկերության տեխնիկական բաժնի ղեկավարի պաշտոնը:

2015 թ․-ից աշխատել է որպես ցանցային ադմինիստրոտոր «Հիպերսպեյս» ընկերությունում, որը մատուցում էր սերվերների համատեղակայման ծառայություններ:

2016 թ․-ից աշխատում է «Սոֆտ Կոնստրակտ» ընկերությունում, այժմ զբաղեցնում է տեխնիկական գծով տնօրենի պաշտոնը:

Արման Խաչատրյանը 2009 թ․-ից անդամակցում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ին: