board member picture

Ավետիք Եսայան

«Շիրակ Տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիր

Ավետիք Եսայանը «Շիրակ Տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիրն է: Նա ունի 30 տարուց ավելի աշխատանքային փորձ համակարգերի նախագծման և թեստավորման ոլորտում: Աշխատել է որպես կառավարիչ սկզբում ՄԱԿ-ի գրասենյակի ՏՏ բաժանմունքում, իսկ հետո Ամերիկյան բարձր տեխնոլոգիական ընկերություններում` մշակելով ժամանակակից ներկառուցված լուծումներ սիլիկոնային արդյունաբերության ոլորտում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը` միկրոէլէկտրոնիկա մասնագիտությամբ, և Հարավ-Կալիֆորնյան համալսարանը համակարգչային ճարտարապետություն մասնագիտությամբ: