board member picture

Արման Ներսիսյան

«Ինտերնետ Տեխնոլոգիաների Կենտրոն» ՍՊԸ տնօրեն

Արման Ներսիսյանը 2010 թ.-ից աշխատում է «Ինտերնետ Տեխնոլոգիաների Կենտրոն» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

Ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում է 1998 թ.-ից, նույն ժամանակ սկսել է աշխատել «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ում, այնուհետ 2011-2019 թթ․. զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։

2013-2019 թթ.․ հանդիսացել է Արմինկո ՍՊԸ սեփականատերը:

2015 թ.-ին ընտրվել է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունում ստեղծված հանրային խորհրդի անդամ:

2016 թ.-ին ընտրվել է Հայաստանի Օպերատորների ասոցիացիայի նախագահ:

Արման Ներսիսյանը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ձևավորման օրից ակտիվ մասնակցություն է ցուցաբերել իրավական, տեխնիկական և գործառնական մասով։ Մասնակից է եղել զարգացման գործընթացներին՝ լինելով դրանց թե նախաձեռնողը, թե կատարողը։ Պարոն Ներսիսյանը ԻՀ ՀԿ-ի խորհրդի անդամ է երկար տարիներ և փորձ ունի բազմաթիվ ոլորտների ներկայացուցիչների հետ արդյունավետ քննարկումների և աշխատանքի: