board member picture

Գրիգորի Սաղյան

«ԷյԲիՍիԴոմեն» ՍՊԸ տնօրեն, ԻՀՀԿ խորհրդի փոխնախագահ

Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտը՝ ռադիոինժեներ որոկավորմամբ: Տեխնիկական գիտությունների թեկնածու է։

2016թ-ից մինչ օրս «ԷյԲիՍիԴոմեն» ՍՊԸ տնօրենն է, 2014թ-ից՝ ՀՀ Ինտերնետ Կառավարման Հանձնաժողովի քարտուղարը, .am/.հայ տիրույթներում Համակարգչային Պատահարների Արձագանքման (CERT.AM) թիմի համակարգողը։ 2004թ–ից դասավանդում է Հայ-Ռուսական Համալսարանում։

Աշխատելով «Արմինկո» ՍՊԸ տեխնիկական տնօրեն՝ 1993 թ կազմակերպել է Հայաստանում առաջին TCP/IP արձանագրությամբ միացումը Ինտերնետի հետ։ Մասնակցել է «Հայաստանի Ինտերնետ Օգտվողների Միության» ՀԿ-ի հիմնադրմանը։ 1994-2018 թթ․․ եղել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամ և փոխնախագահ, մասնակցել է կանոնադրության մշակմանը, Ռեգիստրարների հետ պայմանագրերի մշակմանը, գրանցորդների հետ պայմանագրի օրինակելի ձևերի մշակմանը։ Կազմակերպության գործունեության ընթացքում ստեղծել է գործնական և անձնական կապեր Ինտերնետ էկոհամակարգի բոլոր հիմնական մասնակիցների հետ։ Միաժամակ, 2001-2004 թթ․․ աշխատելով ՀՀ կառավարության կազմում, որպես Կապի և Տեղեկատվայնացման Գլխավոր վարչության պետի տեղակալ, մասնակցել է Հեռահաղորդակցության Միջազգային Միության (ITU) աշխատանքներին՝ որպես ՀՀ ներկայացուցիչ, հետագայում՝ փորձագետ։

ITU և ICANN-ի հետ աշխատելու փորձի հիման վրա, ՀՀ տրանսպորտի և կապի նախարության հետ նախաձեռնել է ԻՀ ՀԿ և ՏԿՆ միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ՀՀ Ինտերնետ Կառավարման Հանձնաժողովի ձևավորումը, ՏԿՆՏՏ և ICANN-ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։