board member picture

Կարեն Երզնկանյան

«Instigate Consulting» ՓԲԸ, ՏՏ նախագծերի ղեկավար

Կարեն Երզնկանյանը Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի եւ հեռահաղորդակցության մասնագիտությամբ մագիստրոսի կոչում ունի: Նա նույն համալսարանում դասավանդում է 1997 թվականից մինչ օրս, ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ֆակուլտետում, Միկրոալիքային եւ հեռահաղորդակցման բաժնում: Պարոն Երզնկանյանը աշխատել է Մերիլենդ համալսարանում որպես գիտնական հետազոտող 1995 թվականին: 15 տարի աշխատել է որպես գիտնական ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում։ Կարենը ունի երկարամյա աշխատանքային փորձ, որպես տեխնիկական տնօրեն եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար: Ներկայումս «Instigate Consulting» ՓԲԸ-ում աշխատում է որպես ՏՏ նախագծերի ղեկավար: