board member picture

Թոմաս Մազեջյան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ղեկավար

Թոմաս Մազեջյանը ռուսական բջջային օպերատոր ՄՏՍ (MTS)-ի դուստր ձեռնարկության` ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ղեկավարն է: 1999 թ.-ից հանդիսանում է DC Soft –ի հիմնադիրներից մեկը , որը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ Լիբանանում ծրագրային ապահովման ոլորտում զարգացող առաջատար ընկերություններից մեկը, որը մասնագիտացված է Ինտերնետ ծառայություն մատուցողներին և հեռահաղորդակցության օպերատորների համար վճարային համակարգերի լուծումների տրամադրման ոլորտում: 2007 թ., նա տեղափոխվել է Հայաստան, որտեղ աշխատել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի վճարման համակարգերի ղեկավար: 2009 թ.-ին նշանակվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեղեկատվական համակարգերի բաժնի պետ: Պարոն Մազեջյանն ունի բակալավրի աստիճան Համակարգչային գիտություն մասնագիտությամբ` Հայկազյան համալսարան, Բեյրութ, Լիբանան: Նա ստացել է բազմաթիվ մասնագիտական հավաստագրեր, ինչպիսիք են նախագծերի կառավարում և ծրագրային ապահովումների մշակում, օրինակ` PMP: Նա նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI) ակտիվ անդամ է 2005 թ-ից: