board member picture

Արմեն Նազարյան

Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպություն

Արմեն Նազարյանը ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը 1957թ-ին: 1958թ-ից աշխատել է Երևանի ֆիզիկայի Ինստիտուտում: 1965թ-ին ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի մագիստրատուրա: 1972թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան: 1968թ-ին սկսել է իր աշխատանքը Երևանի Պետական Համալսարանում: Դրանից հետո անցել է աշխատանքի Երևանի Պետական Համալսարանի գիտահետազոտական ինստիտուտում, Սանկտ Պետերբուրգի «Аэрозоль» կազմակերպությունում, «Լազերային Սարքավորումներ» ՀԿ-ում, ՓԲԸ «ԼՏ-Պիրկալ». Աշխատել է որպես ավագ ինժեներ, Երևանի Պետական Համալսարանի պրոբլեմային լաբորատորիայի ղեկավար, բաժնի ղեկավար, հետազոտական և արտադրական համալիրի ղեկավար, փոխտնօրեն, տնօրեն: 90-ականներին աշխատել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: 2002-2018թթ աշխատել է Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունում: