board member picture

Աննա Կարախանյան

Հայաստանի տեղեկատվական կենտրոնի ցանցի ադմինիստրատոր

Աննա Կարախանյանը Հայաստանի տեղեկատվական կենտրոնի ցանցի ադմինիստրատորն է , որը .am տիրույթի ռեգիստրն է: Աննան մեծ փորձ ունի ռեգիստրի և գրանցող կազմակերպությունների հարաբերությունների, ինչպես նաև դոմենների գրանցման կառավարման ոլորտում: Աշխատել է «ԱՐՄԻՆԿՈ» ընկերությունում վերջինիս հիմնադրման օրվանից (1992 թ.), որն Ինտերնետ Ծառայություններ մատուցող առաջին ընկերություններից մեկն էր Հայաստանում: Աննան նաև Հայաստանում «Երեք նռան ցանց» նախագծի գլխավոր համակարգողն էր: Եղել է ակտիվ կամավոր CYSCA` Քեմբրիջ-Երևան Քույր Քաղաքներ Ասոցիացիայում (ԱՄՆ), ինչպես նաև վարչության անդամ YCSCA` Երևան- Քեմբրիջ Քույր Քաղաքներ Ասոցիացիայում` (Հայաստան) 1998 թ: