board member picture

Սիրանուշ Վարդանյան

ICANN-ի (www.icann.org) Fellowship ծրագրի ղեկավար

Սիրանուշ Վարդանյանը ICANN-ի (www.icann.org) Fellowship ծրագրի ղեկավարն է։ Մինչ այդ եղել է ասիական, ավստրալիա-ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ICANN-ի At-Large կազմակերպության (APRALO) նախագահը:
2012 թ-ից ի վեր Սիրանուշը Հայաստանի Ինտերնետ Հանրության վարչության անդամ է: Ունի ավելի քան 23 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև կառավարչական, կոմունիկացիոն ու ծրագրերի իրականացման հմտություններ: 2007-ից Սիրանուշ Վարդանյանը ակտիվորեն ներգրավված է Ինտերնետ կառավարման հարցերում, ավարտել է դիվանագիտական հիմնադրամի դասընթացները, “ԻԿ հմտությունների զարգացման դասընթաց” 2007թ-ի ծրագիրը, ԻԿ եվրոպական ամառային դպրոցի առաջին շրջանավարտն է եղել, ICANN-ի թոշակառու, ISOC IGF 2010-ի դեսպան, IGF-ի դեսպան 2011, ավարտել է նոր սերնդի առաջնորդների ծրագիրը, ինչպես նաև Ինտերնետ Հանրության համատեղ կառավարման փոխանակման ծրագիրը: