Հայտարարություններ
«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտահերթ ժողով
Սույն թվականի փետրվարի 28-ին, ժամը 14:30-ին հրավիրվում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ արտահերթ ժողով։ ժողովը տեղի կունենա Թեքեյան կենտրոնում (ք.Երևան, Խանջյան 50), ինչպես նաև հնարավորություն կլինի մասնակցելու առցանց, Zoom հարթակի միջոցով, հետևյալ հղմամբ․https://zoom.us/j/843946552Մուտքի կոդ՝ 843946552
Տեսնել ավելին
EE DNS FORUM 2018
Դեկտեմբերի 4-5-ին Մոսկվայում տեղի է ունենալու 3-րդ Արևելյան եվրոպական DNS (Դոմենային անունների համակարգ) համաժողովը ՝ EE DNS FORUM 2018: Այն կազմակերպվում է ICANN-ի կողմից՝ .RU/.РФ դոմենային անունների տիրույթների կոորդինացիոն կենտրոնի աջակցությամբ: Համաժողովը հիմնադրվել է որպես հատուկ համագործակցության հարթակ առցանց համակարգի և դրա զարգացմանը նպաստողների համար: Ծրագիրը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առցանց անվտանգություն, դոմենային անունների գրանցման իրավական տեսակետներ, նոր իդենտիֆիկացնող տեխնոլոգիաներ, տարածաշրջանային միտումներ և այլն: Ակնկալվում է, որ համաժողովը կհամախմբի բնագավառի առաջատար փորձագետների, ներառյալ՝ իրավաբանների, կիբերանվտանգության մասնագետների, դոմենային անուններ գրանցող ռեգիստրների և կազմակերպությունների ներկայացուցիչների, տեխնիկական, մարկետինգի մասնագետների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու պետական մարմինների ներկայացուցիչների: Այլ տեղեկությունների համար՝ https://eednsforum.org/en/
Տեսնել ավելին
Հայկական Ինտերնետ կառավարման 4-րդ համաժողովի մասնակցության հրավեր
Հարգելի՛ «Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամներ,Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս.թ. հոկտեմբերի 10-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի կունենա Հայկական Ինտերնետ կառավարման 4-րդ համաժողովը՝ArmIGF 2018։ Համաժողովը կազմակերպվում է ՀՀ Ինտերնետ կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության, ինչպես նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից։ Համաժողովի հիմնական նպատակն է տրամադրել ազատ հարթակ բոլոր շահառու կողմերին՝ քննարկելու Ինտերնետ կառավարմանն առնչվող արդիական հարցերը։ Այս տարվա օրակարգում ներառվում են հետևյալ թեմաները՝ «.հայ» դոմենային անուններ և համընդհանուր ընկալում, Դոմենային անունների վեճերի լուծման արբիտրաժի ինստիտուտ, «Հանրային ամպ» (Public cloud) և միջազգային կարգավորում, Բլոկչեյնի մասին զրույցներ, Անձնական տվյալներ. Ազգային օրենսդրության համապատասխանությունը GDPR-ին, Թվային գովազդի աշխարհագրական թիրախավորում ըստ համայնքների, WCIT 2019 (World Congress on Information Technology). Նորություններ, Հայալեզու առցանց կրթական հարթակներ, Հաշմանդամության մարտահրավերներ․աուտիզմը և հասարակությունը: Սույնով հրավիրում ենք ձեզ մասնակցել Հայկական Ինտերնետ կառավարման 4-րդ համաժողովին։ Մասնակցության համար գրանցումը բաց է մինչև հոկտեմբերի 3-ը: Մանրամասն տեղեկատվություն Համաժողովի մասին կարող եք ստանալ այցելելով համաժողովի կայք կամ Facebook:
Տեսնել ավելին
Վիքիմեդիա սեմինար աղջիկների համար
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ն ապրիլի 13-ին ժամը 15:00-ին հրավիրում են 15 տարեկանից բարձր աղջիկներին «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» (Girls in ICT) միջազգային օրվա միջոցառման շրջանակներում մասնակցելու խմբագրական աշխատանքային հանդիպմանը։ Վերջինիս ժամանակ ներկաները ծանոթանալու են վիքի գաղափարախոսությանը և վիքի նախագծերում խմբագրումներ կատարելու հիմնական գործիքներին, ինչպես նաև գրելու են իրենց առաջին վիքի հոդվածները։Խմբագրման արդյունքները ներկայացվելու են ապրիլի 26-ին՝ «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրվա միջոցառմանը, որը տեղի կունենա Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում։Գրանցումը պարտադիր է՝ https://goo.gl/forms/dJzHwqDc950jb9S93
Տեսնել ավելին
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի պաշտոնական կայքի նոր տարբերակը։
Մեկնարկել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի պաշտոնական կայքի նոր տարբերակը։ Կազմակերպության գործունեության պատմությունը ներկայացնող նախկին isoc.am կայքի բովանդակությունը տեղափոխվել է http://chronicle.isoc.am կայք:
Տեսնել ավելին
Ինտերնետ Հանրությունը նախաձեռնել է .հայ դոմենի առաջխաղացման արշավ
Ինտերնետ Հանրությունը նախաձեռնել է .հայ դոմենի առաջխաղացման արշավ։ Մենք նախաձեռնել ենք հարցում՝ պարզելու Հայաստանյան Ինտերնետ օգտագործողների կարծիքը և տեղեկացվածությունը .հայ միջազգայնացված դոմենային անվան մասին։ Ծրագրի նպատակն է թիրախավորել .հայ տիրույթի զարգացման ռազմավարությունը։ Խնդրում ենք մասնակցել ստորև նշված հարցմանը և տարածել այն։
Տեսնել ավելին