Վարչության անդամներ

Հրանտ Դադիվանյան

Հրանտ Դադիվանյան

Ցանցային անվտանգության խորհրդատու

Հրանտ Դադիվանյանը ստացել է տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի բակալավրի աստիճան Երևանի պետական համալսարանում։ Նա ունի գրեթե 20 տարվա ցանցի ավագ ինժեների աշխատանքային փորձառություն Արմինկո ՍՊԸ-ում: Պարոն Դադիանյանը 4 տարի զբաղեցրել է ցանցային խորհրդատուի պաշտոն Lycos Europe ընկերությունում: 1999-ից մինչեւ 2017-ը եղել է Երկրի դոմենային տիրույթի (ccTLD) մենեջեր եւ տեխնիկական կոնտակտ, AM ցանցային տեղեկատվական կենտրոնում: Նա պատասխանատու է եղել Հայաստանի բարձրագույն մակարդակի «.am» եւ &laqu...

Ավելին
Միսակ Խաչատրյան

Միսակ Խաչատրյան

«ՋիԷնՍի Ալֆա» ՓԲԸ, Ցանցային կառավարման և մոնիտորինգի բաժնի ղեկավար

Միսակ Խաչատրյանը «ՋիԷնՍի Ալֆա» ՓԲԸ-ի Ցանցային կառավարման և մոնիտորինգի բաժնի ղեկավարն է 2012 թվականից: Պարոն Խաչատրյանը ունի ավելի քան 20 տարվա ցանցային ադմինիստրատորի աշխատանքային փորձ տեղական և միջազգային ընկերություններում: 5 տարի շարունակ եղել է ISOC-AM Cisco Ցանցային ակադեմիայի դասախոս եւ ադմինիստրատոր: Նա Կիևի Տարաս Շեվչենկոյի համալսարանի CCNP դասընթացավարի կուրսի շրջանավարտ է: Նա նաև ունի նույն համալսարանից Cisco CCNA հավաստագիտ: Նա մասնակցել է Alcatel Fox-ի դասընթացներին Alca...

Ավելին
Մուրադ Մուրադյան

Մուրադ Մուրադյան

«ԷՖ ԷՆ ՏԵԼԵԿՈՄ» ընկերության գործադիր տնօրեն

Մուրադ Մուրադյանը «ԷՖ ԷՆ ՏԵԼԵԿՈՄ» ընկերության գործադիր տնօրենն է 2014 թվականից ի վեր։ 2005 թվականից առ այսօր զբաղեցնում է «Հարմոնիա» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։ 2008 թվականից 2012 թվականներին եղել է «ԱՐԵՆԱ» ընկերության տնօրենը։ Նա ունի 6 տարվա տեխնիկական տնօրենի աշխատանքային փորձառություն «Փրոջեքթ Հարմոնի» ընկերությունում», ինպես նաև համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր բաժնի վարիչի 2 տարվա փորձառություն Ֆինանսների և է...

Ավելին
Սիրանուշ Վարդանյան

Սիրանուշ Վարդանյան

ICANN-ի (www.icann.org) Fellowship ծրագրի ղեկավար

Սիրանուշ Վարդանյանը ICANN-ի (www.icann.org) Fellowship ծրագրի ղեկավարն է։ Մինչ այդ եղել է ասիական, ավստրալիա-ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ICANN-ի At-Large կազմակերպության (APRALO) նախագահը:2012 թ-ից ի վեր Սիրանուշը Հայաստանի Ինտերնետ Հանրության վարչության անդամ է: Ունի ավելի քան 23 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև կառավարչական, կոմունիկացիոն ու ծրագրերի իրականացման հմտություններ: 2007-ից Սիրանուշ Վարդանյանը ակտիվորեն ներգրավված է Ինտերնետ կառավարման հարցերում, ավարտել է դիվանագիտակ...

Ավելին
Վահան Հովսեփյան

Վահան Հովսեփյան

RIPE NCC կառույցի արտաքին հարաբերությունների պատասխանատու

Վահան Հովսեփյանը համակարգել և ղեկավարել է Հայկական տեխնոլոգիական ընկերությունների, պետական մարմինների և կառույցների պատվիրակություններ Վրաստանի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ավստրիայի և այլ երկրների միջոցառումներին: 2009 թվականից հանդիսանում է GITI AWARD մրցանակաբաշխության ժյուրիի անդամ։ 2015 թվականին, որպես New Technology Education Fund հիմնադրամի տնօրեն, ղեկավարել է Հայկական ՏՀՏ Ընկերությունների Եվրոպական Ավտոարշավը, որի շրջանակներում հայկական 26 ընկերությունների ներկայացուցիչներ մասնակցել են մի շա...

Ավելին
Վլադիմիր Սահակյան

Վլադիմիր Սահակյան

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն

1974թ. ավարտել է Երևանի Պետական համալսարանը, ֆիզիկա–մաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ 2006թ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն է։ Ղեկավարել է 1994թ.–ից Ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի և 2004թ.–ից բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգերի /Արմկլաստեր, ԱրմԳրիդ/ ստեղծման աշխատանքները։ Մացնակցել և ղեկավարել է բազմաթիվ միջազգային նախագծերի իրականացմանը /EU FP, ISTC, INTAS, NATO, UNDP/։ 2005թ...

Ավելին
Տիգրան Զարգարյան

Տիգրան Զարգարյան

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն

Տիգրան Զարգարյանի մասնագիտացումը գրադարանների և արխիվների թվայնացումն և կառավարումն է։ Նա ունի ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձ։ Մասնակցել է Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանցի նախագծման աշխատանքներին։ Ունի թղթային, հիբրիդ և «ծնված թվային» փաստաթղթերի էլեկտրոնային մշակման համակարգերի նախագծման մասնագիտական փորձառություն։ 2008 թվականից սկսած ղեկավարում է ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնում ստեղծված «Գրադարանային գործ և տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնը։ Մասնա...

Ավելին