Վարչության անդամներ

Գագիկ Գրիգորյան

Գագիկ Գրիգորյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

  Գագիկ Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալն է 2017 թվականի մայիսի 31-ից ի վեր: Մինչ այդ` 2013 թ-ից մինչեւ 2017 թվականը պարոն Գրիգորյանը զբաղեցրել է նույն նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ որպես վարկային մասնագետ տնտեսագետի որակավորմամբ:

Ավելին
Գրիգորի Սաղյան

Գրիգորի Սաղյան

Հայաստանի Ինտերնետ Հանրության փոխնախագահ

Գրիգորի Սաղյանը Հայաստանի Ինտերնետ Հանրության փոխնախագահն է: Նա Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դոցենտ, պրոֆեսոր է: Նրա նախորդ աշխատանքային փորձը հայկական առաջին Ինտերնետ ծառայությունների մատակարար ընկերության (Arminco) տեխնիկական տնօրենի պաշտոնն է` 7 տարի շարունակ: Նա 2 տարի աշխատել է նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում, որպես ՏՏ և Հեռահաղորդակցության վարչության տնօրեն: Գրիգորի Սաղյանի հետաքրքրության հիմնական ոլորտներն են ՝ Պինդ Դետալային էլեկտրոնիկան, Միկրոսկոպիկ տվյալների ընթերցո...

Ավելին
Թոմաս Մազեջյան

Թոմաս Մազեջյան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ղեկավար

Թոմաս Մազեջյանը ռուսական բջջային օպերատոր ՄՏՍ (MTS)-ի դուստր ձեռնարկության` ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ղեկավարն է: 1999 թ.-ից հանդիսանում է DC Soft –ի հիմնադիրներից մեկը , որը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ Լիբանանում ծրագրային ապահովման ոլորտում զարգացող առաջատար ընկերություններից մեկը, որը մասնագիտացված է Ինտերնետ ծառայություն մատուցողներին և հեռահաղորդակցության օպերատորների համար վճարային համակարգերի լուծումների տրամադրման ոլորտում: 2007 թ., նա տեղափոխվել է Հայաստան, ո...

Ավելին
Իգոր Մկրտումյան

Իգոր Մկրտումյան

Ինտերնետ Հանրություն ՀԿ նախագահ

Իգոր Մկրտումյանը 2000-ից մինչ այսօր Ինտերնետ Հանրություն ՀԿ նախագահն է։ Նա երկար տարիներ աշխատել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես համակարգչային բաժնի տնօրեն, ինչպես նաև Երևանի Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում որպես բաժնի վարիչ։ Պարոն Մկրտումյանը Հայաստանում Ինտերնետի կայացման նախաձեռնողներից է եղել և իր մեծագույն ներդրումն ունի Ինտերնետ ոլորտի զարգացման, ինչպես նաև .am և ․հայ հայկական դոմենային անունների տիրույթի գործարկման հարցում։

Ավելին
Լիաննա Գալստյան

Լիաննա Գալստյան

APRALO փոխնախագահ

Լիաննա Գալստյանը 2013 թ.-ից Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի վարչության անդամ է: Նա Ինտերնետ Հանրություն ՀԿ-ն ներկայացնում է նաև ICANN կազմակերպությունում որպես Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Ինտերնետ օգտվողների շահերը ներկայացնող խորհրդի անդամ, ինչպես նաև այդ խորհրդի (APRALO) փոխնախագահն է: Բացի այդ, նա ներգրավված է հայատառ .հայ դոմենային անունների տիրույթի գործարկման նախաձեռնող խմբում:Տիկին Գալստյանը Հայաստանի Ինտերնետ կառավարման հանձնաժողովի  հանրային  կապերի  մենեջերն է 2014թ...

Ավելին
Կարեն Գասպարյան

Կարեն Գասպարյան

Ucom ՍՊԸ, տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար

Ucom ՍՊԸ, տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար

Ավելին
Կարեն Երզնկանյան

Կարեն Երզնկանյան

«Instigate Consulting» ՓԲԸ, ՏՏ նախագծերի ղեկավար

Կարեն Երզնկանյանը Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի եւ հեռահաղորդակցության մասնագիտությամբ մագիստրոսի կոչում ունի: Նա նույն համալսարանում դասավանդում է 1997 թվականից մինչ օրս, ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ֆակուլտետում, Միկրոալիքային եւ հեռահաղորդակցման բաժնում: Պարոն Երզնկանյանը աշխատել է Մերիլենդ համալսարանում որպես գիտնական հետազոտող 1995 թվականին: 15 տարի աշխատել է որպես գիտնական ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում։ Կարենը ունի երկարամյա աշխատանքային փորձ, որպես տեխնիկ...

Ավելին
Հայկազ Բաղյան

Հայկազ Բաղյան

«Մեդիակրթության կենտրոն» ՀԿ հիմնադիր տնօրեն

Հայկազ Բաղյանը «Մեդիակրթության կենտրոն» ՀԿ հիմնադիր տնօրենն է, որի առաքելությունն է աջակցել մեդիագրագիտության ներդրմանն ու զարգացմանը: Պարոն Բաղյանը «Ապահով Համացանց» ծրագրի ղեկավարն է, «Ինտերնետ Հանրություն» ՀԿ Վարչության անդամ: Վերջին տարիներին պարոն Բաղյանը համակարգել է մի շարք ծրագրեր՝ աջակցելով քաղաքացիների Ինտերնետ կառավարման քննարկումներին մասնակցությանը: Նա ղեկավարել է Դիպլո հիմնադրամի «Համացանցի Կառավարում» և Եվրոպայի Խորհրդի «Ինտերն...

Ավելին