Վարչության անդամներ

Ալբերտ Տոնեյան

Ալբերտ Տոնեյան

«ՎԵԲ» ընկերության տնօրեն

Ալբերտ Տոնեյանը ներկայումս աշխատում է իր մասնակցությամբ դեռևս քսան տարի առաջ հիմնադրված «ՎԵԲ» ընկերությունում որպես տնօրեն: Այս ընկերությունը հայտնի է որպես Հայաստանում ինտերնետային ծառայություններ մատուցող ամենահին կազմակերպություններից մեկը։ Պարոն Տոնեյանը «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահն է և խորհրդի անդամ։ Նա ակտիվորեն մասնակցել է նաև հայկական ինտերնետ մատակարարների միջև գործող «Արմիքս» փոխանակման հանգույցի հիմնադրմանը և ղեկավա...

Ավելին
Անդրանիկ Ալեքսանյան

Անդրանիկ Ալեքսանյան

Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ

Անդրանիկ Ալեքսանյանը 2014 թվականից առ այսօր  զբաղեցնում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն/ գործադիր տնօրենի պաշտոնը։ Մինչ այդ նա 24 տարվա աշխատանքային փորձ ունի կառավարությունում եւ մասնավոր սեկտորում: 2011 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացի ոսկե մեդալով: 2009 թվականին  պարգևատրվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ոսկե մեդալով, իսկ 2005 թվականին՝ ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով։ 1989 թվականին արժանացել է  Վաշինգտոնի ԱՄՆ առևտրաարդյունաբե...

Ավելին
Աննա Կարախանյան

Աննա Կարախանյան

Հայաստանի տեղեկատվական կենտրոնի ցանցի ադմինիստրատոր

Աննա Կարախանյանը Հայաստանի տեղեկատվական կենտրոնի ցանցի ադմինիստրատորն է , որը .am տիրույթի ռեգիստրն է: Աննան մեծ փորձ ունի ռեգիստրի և գրանցող կազմակերպությունների հարաբերությունների, ինչպես նաև դոմենների գրանցման կառավարման ոլորտում: Աշխատել է «ԱՐՄԻՆԿՈ» ընկերությունում վերջինիս հիմնադրման օրվանից (1992 թ.), որն Ինտերնետ Ծառայություններ մատուցող առաջին ընկերություններից մեկն էր Հայաստանում: Աննան նաև Հայաստանում «Երեք նռան ցանց» նախագծի գլխավոր համակարգողն էր: Եղել է ակտիվ...

Ավելին
Արամ Մխիթարյան

Արամ Մխիթարյան

«Հելիքս կոնսալթինգ» ՍՊԸ, հիմնադիր տնօրեն

Արամ Մխիթարյանը «Հելիքս կոնսալթինգ» ՍՊԸ-ի հիմնադիրն է և տնօրենը։ Նա «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի ավագ տեխնիկական համակարգողն է և վեբ զարգացման մասնագետը 2007 թվականից առ այսօր։ Պարոն Մխիթարյանը ունի գրեթե 7 տարվա աշխատանքային փորձառություն որպես վեբ զարգացման մասնագետ։ Նա ուն Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրոսի աստիճան «Դինամիկա և ապարատների հզորություն» մասնագիտությամբ ։

Ավելին
Արամ Վերդյան

Արամ Վերդյան

«Քրոս Նեթ» ՍՊԸ, տեխնիկական տնօրեն

Արամ Վերդյանն ավարտել է Մինսկի Ավիացիոն Տեխնիկական ուսումնարանը և Երևանի Ճարտարագիտական համալսարանը: ՏՏ ոլորտում աշխատում է 1994 թվականից։ 2002 թվականից առ այսօր աշխատում է «Քրոս Նեթ» ՍՊ ընկերությունում՝ որպես տեխնիկական տնօրեն: Ընկերությունը զբաղվում է Internet, IPphone, IPTV ծառայությունների մատուցմամբ:

Ավելին
Արման Ներսիսյան

Արման Ներսիսյան

Ինտերնետ Հանրություն ՀԿ տնօրեն

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1998 թվականից աշխատել է Ինտերնետ Հանրություն ՀԿ-ում: 2013թ-ից հանդիսանում է Արմինկո ՍՊԸ սեփականատերը: 2015 թ.-ից ընտրվել է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունում ստեղծված հանրային խորհրդի անդամ: 2016 թ.-ից ընտրվել Հայաստանի Օպերատորների ասոցիացիայի նախագահ: Ակտիվ մասնակցում է ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանը իր մասնագիտական և տեխնիկա-տնտեսական հնարավորությունների մասով: 

Ավելին
Արմեն Մուրադյան

Արմեն Մուրադյան

«Արփինետ» ընկերություն, տնօրեն

Արմեն Մուրադյանն ավարտել է բարձրագույն ուսումը Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Էներգետիկայի դեպարտամենտի Ատոմային էներգետիկա բաժինը 2000 թ-ին և ստացել բակալավրի կոչում: 2002 թվականին «Հայ Միասնության Խաչ» ԲԿ-ում բացում է համակարգչային լսարան, որտեղ 2003-2008թթ. ներկայանում է որպես քննական հանձնաժողովի նախագահ:Արմեն Մուրադյանը 2007թ. ստեղծել է «Արփինետ» ընկերությունը, որտեղ աշխատում է մինչ օրս որպես տնօրեն: 2010 թվականից աշխատում է Արմավիրի մարզի առաջին ատյանի...

Ավելին
Արմեն Նազարյան

Արմեն Նազարյան

Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպություն

Արմեն Նազարյանը ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը 1957թ-ին: 1958թ-ից աշխատել է Երևանի ֆիզիկայի Ինստիտուտում: 1965թ-ին ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի մագիստրատուրա: 1972թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան: 1968թ-ին սկսել է իր աշխատանքը Երևանի Պետական Համալսարանում: Դրանից հետո անցել է աշխատանքի Երևանի Պետական Համալսարանի գիտահետազոտական ինստիտուտում, Սանկտ Պետերբուրգի «Аэрозоль»...

Ավելին