Ներքին իրադարձություններ
ArmSIG | Ներածություն
Հունվարի 20-ին և 27-ին «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի փոխնագահ Գրիգորի Սաղյանը կներկայացնի դասախոսություն «Ինչ է Ինտերնետը» թեմայով։
«Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն հայտարարում է Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 2-րդ հոսքի մեկնարկը
«Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն հայտարարում է Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 2-րդ հոսքի մեկնարկը, որի տևողությունը հինգ ամիս է։ Անվճար հիմունքներով դասընթացը կազմակերպվում է «Միացյալ Հայ Կամավորների Լիգա»֊ի հետ համատեղ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում։Ողջ դասընթացը բաժանված է վեց բաժինների՝ ներածություն, տեխնիկական, իրավական, անվտանգություն, տնտեսական և սոցիալ-մշակութային։Թեմատիկ դասընթացներն անցկացվելու են տարբեր ձևաչափերով․ հարց ու պատասխան, բանավեճեր, վեբինարներ, ազատ քննարկումներ և այլն, որոնց ընթացքում հնարավոր կլինի կիրառել ստացված գիտելիքները։Դասընթացի համար Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երից ստացված 89 դիմորդներից ընտրվել է 38 ուսանող։ Դպրոցի 2-րդ դասընթացի մեկնարկը տրվել է հունվարի 13-ին։