Ներքին իրադարձություններ
ArmSIG | Կիբերհանցագործություն
Մարտի 31-ին կայացած դասընթացի թեման կիբերհանցագործություններն էին։ Այդ մասին խոսեց Սամվել Հովսեփյանը՝ ներկայացնելով ոլորտին առնչվող առկա խնդիրները, իրազեկ լինելու առավելություններն ու անհրաժեշտությունը: Լայնածավալ հարցադրումները վկայում էր թեմայի արդիական և հրատապ լինելը:
ArmSIG | Տեղեկատվական անվտանգության ՀՀ հայեցակարգը
Դասընթացին ելույթ ունեցավ «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը, ով ներկայացրեց Եվրոմիության կողմից ընդունված ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգը(GDPR): Պարոն Սաղյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության տեսանկյունից նախատեսվելիք գործընթացները:
Այնուհետ «ABC domain» ընկերության համակարգային ադմինիստրատոր Դավիթ Կարապետյանը հանդես եկավ «PGP/GPG» պրակտիկ դասընթացով:
ArmSIG | Իրերի Ինտերնետ
Ավետիք Եսայանը՝ «Շիրակ Տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիրը, խոսեց իրերի ինտերնետ հասկացության մասին (IoT): Դասախոսության ավարտին ուսանողները բաժանվեցին խմբերի և որպես հանձնարարական կազմեցին և ներկայացրին հասարակությանը անհրաժեշտ IoT նախագծեր` քաղաքի վերելակների և աղբահանության մասին:
ArmSIG | Ցանցային չեզոքություն
Արմեն Ղալումյանը, ով ՏՀՏ ոլորտի փորձառու մասնագետ է, խոսեց ցանցի չեզոքություն թեմայի վերաբերյալ: Դասընթացի ավարտին ուսանողները բաժանվեցին 2 խմբերի և բանավեճ ծավալեցին թեմայի շրջանակներում:
ArmSIG| Ամպային տեխնոլոգիաներ
Ալբերտ Տոնեյանը՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահը և «Արմիքս» հիմնադրամի նախագահը, ներկայացրեց հայկական Ինտերնետ մատակարարների միջև գործող «Արմիքս» փոխանակման հանգույցի գործունեությունը և աշխատանքները: Լևոն Հովհաննիսյանը`Մայքրոսոֆթ ընկերության անկախ ծրագրային ապահովման գործընկերների զարգացման մենեջերը , խոսեց ամպային տեխնոլոգիաների գործառույթների և կարևորության մասին:
ArmSIG | Զեկույցներ
Ամփոփելով Ինտերնետ կառավարման դպրոցի ներածական փուլը՝ ուսանողները հանդես եկան զեկույցներով։ 3 խմբեր ներկայացան հետևյալ թեմաներով՝ «ICANN-ի քաղաքականությունը», «ICANN-ի տեխնիկական մասը», «Ինտերնետ հանրություն՝ պատմությունը և գործունեությունը»։
ArmSIG | Արմատային սերվերներ, «.am» և «.հայ» դոմենային անունների տիրույթներում դոմենային անունների գրանցման քաղաքականություն
Օլեգ Դեմիդովը՝ Մոսկվայի PIR կենտրոնում խորհրդատուն, հանդես եկավ տեխնիկական բնույթի դասընթացով՝ խոսելով դոմենային անունների, IP հասցեների և արմատային սերվերների մասին։
Այնուհետև, Հրաչյա Հակոբյանը՝ «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի գլխավոր իրավաբանը, ներկայացրեց «.am» և «.հայ» դոմենային անունների տիրույթներում դոմենային անունների գրանցման քաղաքականությունը։ Դասընթացն անցավ բուռն քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցներն ուղղեցին իրենց հուզող բազմաթիվ հարցեր և ստացան համապարփակ պատասխաններ։
ArmSIG | Ինտերնետ հասարակություն, ԴիպլոՀիմնադրամ
Փետրվար 10-ին մեր առաջին բանախոսն է «Ինտերնետ հասարակության» եվրոպական մասնաճյուղերի զարգացման մենեջեր Ջերան Ունալը։ Տիկին Ունալը կխոսի «Ինտերնետ հասարակության» նպատակների, կառուցվածքի և գործունեության մասին։
Մեր հաջորդ բանախոսը «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Իգոր Մկրտումյանն է` Հայաստանում Ինտերնետի կայացման նախաձեռնողներից մեկը, ով իր մեծագույն ներդրումն է ունեցել Հայաստանում Ինտերնետ ոլորտի զարգացման, ինչպես նաև «.am» և «.հայ» դոմենային անունների տիրույթների գործարկման հարցում։ Իգոր Մկրտումյանը կներկայացնի «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի առաքելությունը և գործունեության հիմնական ուղղությունները։
Սորինա Տելեանուն, ԴիպլոՀիմնադրամի թվային տեխնոլոգիաների քաղաքականության ավագ գիտաշխատողը, SEEDIG-ի (Հարավ արևելյան Եվրոպայի Ինտերնետ կառավարման երկխոսություն) գործադիր կոմիտեի նախագահը, ով Ռումինիայից է և գործունեություն է ծավալում Մալթայում, կխոսի Ինտերնետ կառավարման մեջ ԴիպլոՀիմնադրամի դերի և առաքելության, ինչպես նաև կազմակերպության հիմնական գործունեության մասին։
Լիաննա Գալստյանը՝ ներկայանալով որպես SEEDIG-ի գործադիր կոմիտեի անդամ, կներկայացնի SEEDIG-ի ամենամյա հանդիպումների կազմակերպման գործընթացի և կատարվող ընթացիկ աշխատանքների մասին։
ArmSIG | ICANN, IGF, RIPE NCC
Փետրվարի 3-ին Ալեքսանդրա Կուլիկովան՝ ICANN-ում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համաշխարհային շահառուների ներգրավվման կառավարիչը, կխոսի ICANN-ի նպատակների, քաղաքականության, կառուցվածքի և հիմնական գործունեության մասին։
Մեր հաջորդ բանախոսը Լիաննա Գալստյանն է՝ Հայաստանի Ինտերնետ կառավարման հանձնաժողովի հանրային կապերի և Ինտերնետ հանրություն ՀԿ-ի արտաքին կապերի մենեջերը, ինչպես նաև ICANN-ի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի՝ APRALO-ի փոխնախագահը։ Հենց APRALO-ի մասին էլ կլինի նրա ներկայացումը։
Հաջորդիվ կխոսի Անյա Գենգոն։ Նա աշխատում է ՄԱԿ-ի կողմից ստեղծված Ինտերնետ կառավարման ֆորումի (IGF) քարտուղարությունում որպես ազգային և տարածաշրջանային IGF-ների (NRI) համակարգող։ Անյան կխոսի IGF-ի ստեղծման, գործող սկզբունքների մասին, ինչպես նաև կներկայացնի ազգային IGF-ների զարգացման ուղին։
Օրվա դասախոսությունների շարքը կամփոփի Քրիստիան Թոյշելը՝ RIPE NCC-ում Համակարգի Ճարտարապետ ։ Նա կխոսելի Ինտերնետի ապագայի և ցանցային ենթակառուցվածքների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է Իրերի Ինտերնետը (IoT) փոխում Ինտերնետը։