Հայաստանի Ինտերնետ Կառավարման Համաժողով (ArmIGF)
«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը, լինելով ՀՀ Ինտերնետ Կառավարման Միջգերատեսչական Հանձնաժողովի քարտուղարություն, կազմակերպում է ամենամյա Հայկական Ինտերնետ Կառավարման Համաժողով։
Համաժողովի հիմնական նպատակն է՝
· Տրամադրել բաց և թափանցիկ հարթակ բոլոր շահառու ներկայացուցիչներին
· Բարձրաձայնել և քննարկել Ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերը
· Ազատ արտահայտվելու հնարավորություն տրամադրել լայն հանրությանը
· Ուղղորդել քննարկումների արդյունքում ձևավորված ուղերձը համապատասխան ատյաններին