Հայաստանի Ինտերնետ Կառավարման Համաժողով (ArmIGF)

Հետևեք մեզ

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը, լինելով ՀՀ Ինտերնետ Կառավարման Միջգերատեսչական Հանձնաժողովի քարտուղարություն, 2015 թվականից կազմակերպում է ամենամյա Հայկական Ինտերնետ Կառավարման Համաժողով։

Համաժողովի հիմնական նպատակն է՝

  • Տրամադրել բաց և թափանցիկ հարթակ բոլոր շահառու ներկայացուցիչներին,
  • Բարձրաձայնել և քննարկել Ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերը,
  • Ազատ արտահայտվելու հնարավորություն տրամադրել լայն հանրությանը,
  • Ուղղորդել քննարկումների արդյունքում ձևավորված ուղերձը համապատասխան ատյաններին: