Ինտերնետ Կառավարման Հայկական Դպրոց (ArmSIG)

Հետևեք մեզ

«Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպությունը 2017թ․ հուլիսին մեկնարկեց Ինտերնետ կառավարման առաջին հայկական դպրոցը (ArmSIG)։

Դպրոցի 5-օրյա անվճար դասընթացներին մասնակցեցին 30 ուսանողներ Հայաստանի տարբեր բուհերից, ովքեր ուսումնասիրում էին Ինտերնետ կառավարմանն առնչվող մի շարք թեմաներ և հարցեր։ Յուրաքանչյուր օր նվիրված էր հարցերի որոշակի շրջանակի քննարկմանը, որոնք վերաբերում էին հետևյալ ոլորտներին՝ Ինտերնետի պատմությունը (ներածություն), ենթակառուցվածք, անվտանգություն և մարդու իրավունքներ, տնտեսական ուղղվածություն, զարգացումներ, սոցիալ մշակութային ուղղվածություն։

Դասընթացը վարում էին ՏՏ ոլորտում հայտնի և փորձառու մասնագետներ, դասախոսներ և փորձագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

2018թ․հունվարի երկրորդ կեսից նախատեսվում է Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 2-րդ հոսքի մեկնարկը, որի տևողությունը հինգ ամիս է։

Դասընթացը կազմակերպվում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում՝ անվճար հիմունքներով։