Հանձնաժողովի անդամներ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
«Էյչ Էս Ըքաունթ» ՍՊԸ, տնօրեն
Տնտեսագետ, հաշվապահ, ֆինանսական աուդիտոր
Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը։
2003թ շնորհվել է տնտեսագիտության և ինժեներիային մագիստրոսի կոչում։
Ունի տասնմեկամյա աշխատանքային փորձ աուդիտի և հաշվապահության բնագավառում, չորս տարվա՝ կրթության և մեկ տարվա արտադրության:
Աշխատել է մի շարք ընկերություններում, այդ թվում` աուդիտի և հաշվապահական հաշվառման բնագավառներում մասնագիտացված ծառայություններ մատուցող «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում:
2009-ից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի թղթակից անդամ:
2013թվականից հանդիսանում է «Ինտերնետ Հանրություն» ՀԿ անդամ:

Քրիստինա Բաբաջանյան
«էյչ Էս Քլաուդ» ՍՊԸ, տնօրեն
Քրիստինա Բաբաջանյանը 2000թ․-ից աշխատել է «Արմինկո» ընկերությունում: 2010 թվականից հանդիսանում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի անդամ:
Մասնակցել է հայատառ «.հայ» դոմենային անունների տիրույթի գործարկման նախաձեռնող խմբի աշխատանքներին:
2014-2018թթ․․ «Էյ Բի Սի Դոմեն» և «Հիպերսպեյս» ընկերություններում աշխատել է որպես տնօրեն, իսկ 2018թ-ին՝ որպես «Դոմենային անունների վեճերի լուծման արբիտրաժ» հիմնադրամի տնօրենի:
2016թ․-ից մինչ այժմ զբաղեցնում է «էյչ Էս Քլաուդ» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: