Խորհրդի անդամներ

Ալբերտ Տոնեյան

Ալբերտ Տոնեյան

«ՎԵԲ» ընկերության տնօրեն, ԻՀ ՀԿ խորհրդի փոխնախագահ

Ալբերտ Տոնեյանը ներկայումս աշխատում է իր մասնակցությամբ դեռևս քսան տարի առաջ հիմնադրված «ՎԵԲ» ընկերությունում որպես տնօրեն: Այս ընկերությունը հայտնի է որպես Հայաստանում ինտերնետային ծառայություններ մատուցող ամենահին կազմակերպություններից մեկը։ Նա ակտիվորեն մասնակցել է նաև հայկական ինտերնետ մատակարարների միջև գործող «Արմիքս» փոխանակման հանգույցի հիմնադրմանը և հանդիսանում է նրա նախագահը։ Պարոն Տոնեյանը «Ինտերնետ հանություն» հասարակական կազմակերպության խորհրդ...

Ավելին
Անդրանիկ Ալեքսանյան

Անդրանիկ Ալեքսանյան

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն

Անդրանիկ Ալեքսանյանը 2014 թ-ից առ այսօր զբաղեցնում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենի պաշտոնը: Մինչ այդ նա 24 տարվա աշխատանքային փորձ ունի կառավարությունում և մասնավոր սեկտորում: Մասնավորապես՝ 1992–2011 թթ․. զբաղեցրել է «Արմինկո» ՍՊԸ գլխավոր տնօրենի, իսկ 2011–2014 թթ․. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնը: Պարոն Ալեքսանյանը ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1989 թվականին արժանացել է Վաշինգտոնի ԱՄՆ առևտրաարդյունաբերական պալատ...

Ավելին
Անդրանիկ Մինասյան

Անդրանիկ Մինասյան

«Ինորեյն» ՍՊԸ հիմնադիր, տնօրեն

Անդրանիկ Մինասյանը «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ վարչության նախագահն է 2018 թ.-ից, «Արանեա» ՍՊԸ համահիմնադիրը 2000 թ-ից։ Կազմակերպությունը մատուցում է ինտերնետային և հեռուստատեսային ծառայություններ ողջ Արարատի մարզում: 2009-2019 թթ․․ նա եղել է Արանեա ընկերության տնօրենը: 2018 թ. հիմնադրել է «Ինորեյն» ՍՊԸ-ն և հանդիսանում է ընկերության տնօրենը: Անդրանիկ Մինասյանը 2015 թ․-ից անդամակցում է«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ին։

Ավելին
Աննա Կարախանյան

Աննա Կարախանյան

Հայաստանի ցանցային տեղեկատվական կենտրոնի ադմինիստրատոր

Աննա Կարախանյանը Հայաստանի տեղեկատվական կենտրոնի ցանցի ադմինիստրատորն է , որը .am և .հայ տիրույթների Ռեգիստրն է: Աննան մեծ փորձ ունի ռեգիստրի և գրանցող կազմակերպությունների հարաբերությունների, ինչպես նաև դոմենների գրանցման կառավարման ոլորտում: 1986-1991 թթ.․ աշխատել է Կիրառական Ավտոմատիզացված համակարգերի համամիութենական Ինստիտուտում, որտեղից հաստատել է առաջին փաթեթային կապ x.25 արձանագրությամբ աշխատող համաշխարհային ցանցերի հետ՝ որպես կրտսեր գիտաշխատող: Աշխատել է «ԱՐՄԻՆԿՈ» ընկերությ...

Ավելին
Առնակ Մելիքյան

Առնակ Մելիքյան

Արփինետ ՍՊԸ, ՏՏ գծով փոխնօրեն

Առնակ Մելիքյանը 1997 թ․ ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի "ապահովագրական գործ" բաժինը։ 1999-2001 թթ․․ զինվորական ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է ուսումը։ 2005-2011 թթ․․ աշխատել է ՀԱԷԿ ՓԲԸ-ում, 2011թ․-ից աշխատել է ԱՐՓԻՆԵՏ ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկական տնօրեն, իսկ 2021 թ․-ից՝ ՏՏ գծով փոխնօրեն։ Շուրջ 10 տարի աշխատելով հեռահաղորդակցության ոլորտում՝ տիրապետում է բնագավառի նրբություններին և առկա խնդիրներին։ 2016 թ․-ից անդամակցում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-...

Ավելին
Արամ Վերդյան

Արամ Վերդյան

«Քրոս Նեթ» ՍՊԸ, տեխնիկական տնօրեն

Արամ Վերդյանը 1993թ. ավարտել է Մինսկի Ավիացիոն Տեխնիկական ուսումնարանը: 2007 թ. ավարտել է Երևանի Ճարտարագիտական համալսարանը: ՏՏ ոլորտում աշխատում է 1994 թվականից։ 2002 թ-ից աշխատում է «Քրոս Նեթ» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկական տնօրեն։ Ընկերությունը զբաղվում է Internet, IPphone, IPTV ծառայություններով: 2019 թ․-ից աշխատում է «Ինտերնետ Տեխնոլոգիաների Կենտրոն» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկական մասնագետ։ Արամ Վերդյանը 2008 թ․-ից «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ է։

Ավելին
Արման Խաչատրյան

Արման Խաչատրյան

ՍՈՖՏ ԿՈՆՍՏՐԱԿՏ ՍՊԸ, տեխնիկական գծով տնօրեն

Արման Խաչատրյանը աշխատանքային առաջին քայլերը սկսել է 2007 թվականից «ՔրոսՆեթ» ընկերությունում, որը հանդիսացել է Ինտերնետ և VoIP կապի մատակարար, որտեղ մինչև 2010թ․ աշխատել է որպես համակարգային ադմինիստրատոր: 2008-2012 թթ․. աշխատել է «Գրիար Տելեկոմ» ընկերությունում՝ որպես համակարգային ադմինիստրատոր, այնուհետև՝ ընկերության տնօրեն: 2010 թ․ աշխատել է «Արմինկո» ընկերությունում, որը Հայաստանում առաջիններից է հանդիսացել Ինտերնետ կապի մատակարար՝ որպես համակարգային ադմ...

Ավելին
Արման Ներսիսյան

Արման Ներսիսյան

«Ինտերնետ Տեխնոլոգիաների Կենտրոն» ՍՊԸ տնօրեն

Արման Ներսիսյանը 2010 թ.-ից աշխատում է «Ինտերնետ Տեխնոլոգիաների Կենտրոն» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում է 1998 թ.-ից, նույն ժամանակ սկսել է աշխատել «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ում, այնուհետ 2011-2019 թթ․. զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։ 2013-2019 թթ.․ հանդիսացել է Արմինկո ՍՊԸ սեփականատերը: 2015 թ.-ին ընտրվել է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունում ստեղծված հանրային խորհրդի անդամ: 2016 թ.-ին ընտրվել է Հա...

Ավելին