Հիմնական գործունեությունը

Հետևեք մեզ

«Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպությունը «.հայ» և «.am» վերին մակարդակի դոմենային անունների տիրույթների ռեգիստրն է, գործում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի և կազմակերպության կանոնադրության հիման վրա:

«Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպությունը վարում է «.հայ» և «.am» դոմենային անունների տիրույթների տվյալների շտեմարանը՝ ICANN կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա: Դոմենային անունների գրանցման գործընթացն իրականացվում է հավատարմագրված Ռեգիստրարների միջոցով:

«Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպության նպատակներից է Հայաստանի Հանրապետությունում Ինտերնետի զարգացման խթանումը:

«Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպությունը Ինտերնետ կառավարման հանձնաժողովի քարտուղարությունն է, կազմակերպում է ամենամյա Ինտերնետ Կառավարման Համաժողովներ և Ինտերնետ Կառավարման Դպրոցի դասընթացներ:

«Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպությունը համագործակցում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ՝ Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: