Ներքին իրադարձություններ

Փտր
03

ArmSIG | ICANN, IGF, RIPE NCC

3 Փտր - 3 Փտր
Երևան

Փետրվարի 3-ին Ալեքսանդրա Կուլիկովան՝ ICANN-ում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համաշխարհային շահառուների ներգրավվման կառավարիչը, կխոսի ICANN-ի նպատակների, քաղաքականության, կառուցվածքի և հիմնական գործունեության մասին։ Մեր հաջորդ բանախոսը Լիաննա Գալստյանն է՝ Հայաստանի Ինտերնետ կառավարման հանձնաժողովի հանրային կապերի և Ինտերնետ հանրություն ՀԿ-ի արտաքին կապերի մենեջերը, ինչպես նաև ICANN-ի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի՝ APRALO-ի փոխնախագահը։ Հենց APRALO-ի մասին էլ կլինի նրա ներկայացումը։ Հաջորդիվ կխոսի Անյա Գենգոն։ Նա աշխատում է ՄԱԿ-ի կողմից ստեղծված Ինտերնետ կառավարման ֆորումի (IGF) քարտուղարությունում որպես ազգային և տարածաշրջանային IGF-ների (NRI) համակարգող։ Անյան կխոսի IGF-ի ստեղծման, գործող սկզբունքների մասին, ինչպես նաև կներկայացնի ազգային IGF-ների զարգացման ուղին։ Օրվա դասախոսությունների շարքը կամփոփի Քրիստիան Թոյշելը՝ RIPE NCC-ում Համակարգի Ճարտարապետ ։ Նա կխոսելի Ինտերնետի ապագայի և ցանցային ենթակառուցվածքների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է Իրերի Ինտերնետը (IoT) փոխում Ինտերնետը։

Տեսնել ավելին
Հնվ
20

ArmSIG | Ներածություն

20 Հնվ - 27 Հնվ
Երևան

Հունվարի 20-ին և 27-ին «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի փոխնագահ Գրիգորի Սաղյանը կներկայացնի դասախոսություն «Ինչ է Ինտերնետը» թեմայով։

Տեսնել ավելին
Հնվ
13

«Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն հայտարարում է Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 2-րդ հոսքի մեկնարկը

13 Հնվ - 15 Հնս
Երևան

«Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն հայտարարում է Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 2-րդ հոսքի մեկնարկը, որի տևողությունը հինգ ամիս է։ Անվճար հիմունքներով դասընթացը կազմակերպվում է «Միացյալ Հայ Կամավորների Լիգա»֊ի հետ համատեղ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում։Ողջ դասընթացը բաժանված է վեց բաժինների՝ ներածություն, տեխնիկական, իրավական, անվտանգություն, տնտեսական և սոցիալ-մշակութային։Թեմատիկ դասընթացներն անցկացվելու են տարբեր ձևաչափերով․ հարց ու պատասխան, բանավեճեր, վեբինարներ, ազատ քննարկումներ և այլն, որոնց ընթացքում հնարավոր կլինի կիրառել ստացված գիտելիքները։Դասընթացի համար Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երից ստացված 89 դիմորդներից ընտրվել է 38 ուսանող։ Դպրոցի 2-րդ դասընթացի մեկնարկը տրվել է հունվարի 13-ին։

Տեսնել ավելին
Հոկ
03

Տեղի ունեցավ 3-րդ Հայկական Ինտերնետ կառավարման ֆորումը

3 Հոկ - 3 Հոկ
Երևան

ԻՀ ՀԿ-ն կազմակերպեց 3-րդ Հայկական Ինտերնետ կառավարման ֆորումը: Ավելի քան 100 մասնակիցներ քննարկեցին Հայաստանի ԻԹ ոլորտի պրոբլեմները և ձևավորեցին ապագա առաջընթացը:

Տեսնել ավելին