Ներքին իրադարձություններ

Ապր
21

ArmSIG | Կիբերանվտանգությունը Ռուսաստանում և ԻԿ էկոհամակարգը

21 Ապր - 21 Ապր
Երևան

Ապրիլի 21-ին կայացած դասընթացի թեման կիբերանվտանգությունն էր, իսկ հատուկ հյուրը՝ Լեոնիդ Տոդորովը, APTLD գլխավոր տնօրենը։ Նա ներկայացրեց կիբերանվտանգության իրավիճակը Ռուսաստանում և համեմատականներ անցկացրեց Հայաստանի հետ։ Մասնակիցներն ակտիվորեն հետաքրքրվեցին երկու երկրներում առկա զուգահեռներով, ինչպես նաև հարցադրումներ արեցին Ինտերնետ կառավարման էկոհամակարգի մասին:

Տեսնել ավելին
Ապր
14

ArmSIG | Մարդու իրավունքները առցանց և անցանց

14 Ապր - 14 Ապր
Երևան

Ինտերնետ կառավարման հայկական դպրոցում մարդու իրավունքների մասին ելույթով հանդես եկավ Եվրոխորհրդի ներկայացուցիչ Ելենա Դոդոնովան։ Նա մանրամասն ներկայացրեց Եվրոխորհրդի մոտեցումները և ուղեցույցները՝ մարդու իրավունքները առցանց և անցանց միջավայրում։ Մասնակիցները հնարավորություն ունեցան հարց ու պատասխանի միջոցով իրենց մտահոգություններն ու ճշգրտումներն ուղղել դասախոսին։

Տեսնել ավելին
Ապր
11

Ռեգիստրարներ | Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորումների (GDPR) մասին դասախոսություն

11 Ապր - 11 Ապր
Երևան

Ապրիլի 11-ին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն կազմակերպել էր Եվրոմիության կողմից սահմանված Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորումների (GDPR) մասին դասախոսություն և հրավիրել էր Ռեգիստրար ընկերությունների ներկայացուցիչներին մասնակցելու այդ հանդիպմանը։ Հիմնական դրույթների ներկայացումից հետո քննարկում ծավալվեց և մասնակիցները մտահոգություններ ներկայացրեցին, թե ինչպիսի հետևանքներ կարող են իրենք կրել GDPR-ի կիրառման արդյունքում։

Տեսնել ավելին
Ապր
07

ArmSIG | Անձնական տվյալների պաշտպանություն

7 Ապր - 7 Ապր
Երևան

Ինտերնետ կառավարման հայկական դպրոցում ելույթ ունեցավ Գևորգ Հայրապետյանը՝ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից, ով ներկայացրեց անձնական տվյալների պաշտպանության առանցքային խնդիրներն ու հարցերը: Նա նշեց, որ ոլորտի հիմնական խնդիրն է պաշտպանել մարդուն՝ իր անձնական կյանքում չարդարացված միջամտությունից, ոտնձգությունից, ներկայացրեց իրական դեպքեր ու փաստեր: Դասախոսությունն ամփոփվեց ոլորտին առնչվող բազմաթիվ հետաքրքիր հարցերով:

Տեսնել ավելին
Մար
31

ArmSIG | Կիբերհանցագործություն

31 Մար - 31 Մար
Երևան

Մարտի 31-ին կայացած  դասընթացի թեման կիբերհանցագործություններն էին։ Այդ մասին խոսեց Սամվել Հովսեփյանը՝ ներկայացնելով ոլորտին առնչվող առկա խնդիրները, իրազեկ լինելու առավելություններն ու անհրաժեշտությունը: Լայնածավալ հարցադրումները վկայում էր թեմայի արդիական և հրատապ լինելը:

Տեսնել ավելին
Մար
24

ArmSIG | Տեղեկատվական անվտանգության ՀՀ հայեցակարգը

24 Մար - 24 Մար
Երևան

Դասընթացին ելույթ ունեցավ «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը, ով ներկայացրեց Եվրոմիության կողմից ընդունված ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգը(GDPR): Պարոն Սաղյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության տեսանկյունից նախատեսվելիք գործընթացները: Այնուհետ  «ABC domain» ընկերության համակարգային ադմինիստրատոր Դավիթ Կարապետյանը հանդես եկավ «PGP/GPG» պրակտիկ դասընթացով:

Տեսնել ավելին
Մար
10

ArmSIG | Իրերի Ինտերնետ

10 Մար - 10 Մար
Երևան

Ավետիք Եսայանը՝ «Շիրակ Տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիրը, խոսեց իրերի ինտերնետ հասկացության մասին (IoT): Դասախոսության ավարտին ուսանողները բաժանվեցին խմբերի և որպես հանձնարարական կազմեցին և ներկայացրին հասարակությանը անհրաժեշտ IoT նախագծեր` քաղաքի վերելակների և աղբահանության մասին:

Տեսնել ավելին
Մար
03

ArmSIG | Ցանցային չեզոքություն

3 Մար - 3 Մար
Երևան

Արմեն Ղալումյանը, ով ՏՀՏ ոլորտի փորձառու մասնագետ է,  խոսեց ցանցի չեզոքություն թեմայի վերաբերյալ: Դասընթացի ավարտին ուսանողները բաժանվեցին 2 խմբերի և բանավեճ ծավալեցին թեմայի շրջանակներում:

Տեսնել ավելին
Փտր
24

ArmSIG| Ամպային տեխնոլոգիաներ

24 Փտր - 24 Փտր
Երևան

Ալբերտ Տոնեյանը՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահը և «Արմիքս» հիմնադրամի նախագահը, ներկայացրեց հայկական Ինտերնետ մատակարարների միջև գործող «Արմիքս» փոխանակման հանգույցի գործունեությունը և աշխատանքները: Լևոն Հովհաննիսյանը`Մայքրոսոֆթ ընկերության անկախ ծրագրային ապահովման գործընկերների զարգացման մենեջերը , խոսեց ամպային տեխնոլոգիաների գործառույթների և կարևորության մասին:

Տեսնել ավելին