Ներքին իրադարձություններ

Դեկ
23

«Ռեգիտոն»

23 Դեկ - 23 Դեկ
Երևան

«Ռեգիտոն» ամենամյա միջոցառման շրջանակներում «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն դեկտեմբերի 23-ին անցկացրեց 2020թ․ վերջին աշխատանքային հանդիպումը ռեգիստրար կազմակերպությունների հետ, այսպիսով՝ եզրափակելով Regithon 2020 քննարկումները։

Հանդիպումը տեղի ունեցավ հեռավար տարբերակով։ AMNIC ադմինիստրատոր Աննա Կարախանյանը ներկայացրեց դոմենային անունների գրանցման աճը համավարակի և պատերազմական իրավիճակի ընթացքում, ինչպես նաև քննարկվեցին տարաբնույթ գործառնական հարցեր։

Հանդիպմանը մասնակցում էր ԻՏԿ աշխատակազմը և հետևյալ ռեգիստրար կազմակերպությունները՝ Արփինետ ՍՊԸ, Բետանեթ ՍՊԸ, Գլոբալ ԷՅԷՄ ՍՊԸ, ԷյԲիՍիԴոմեն ՍՊԸ, ՄԵՆՔ Իրավաբանական, խորհրդատվական կենտրոն ՍՊԸ, Նեյմ ՍՊԸ, Ռեգնեսթ ՍՊԸ։

Տեսնել ավելին
Սեպ
14

ArmSIG 4

14 Սեպ - 17 Սեպ
Երևան

2020թ․ սեպտեմբերի 14-ին մեկնարկեց ArmSIG՝ Ինտերնետ կառավարման  հայկական դպրոցի 4-րդ հոսքի քառօրյա անվճար դասընթացը։

Դասընթացներն անցկացվեցին հիբրիդ տարբերակով, օնլայն մասնակիցների համար` ZOOM հարթակի միջոցով։ 

Քննարկվող թեմաներից են Ինտերնետ էկոհամակարգը, դոմենային անունների, մասնավորապես՝ «.am»/«.հայ» տիրույթները, Ռեգիստր/Ռեգիստրար գործունեությունը, անվտանգությունն ու գաղտնիությունը, թվային գրագիտությունն ու մարդու իրավունքները, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ կարևոր թեմաներ։ 

Այս հոսքի յուրահատկություններն են՝

a. հիբրիդ (առցանց և առերես) հանդիպում,

b. առաջին անգամ մասնակիցներ ՀՀ տարբեր մարզերից,

c. կրթական ոլորտի մասնակիցների գերակշռում,

d. կանանց մասնակցության գերակշռում։

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ArmSIG պաշտոնական կայքում։

Դասընթացի ավարտին բոլոր նրանք, ովքեր ակտիվորեն մասնակցեցին դասախոսություններին և վարժանքներին, ստացան մասնակցության սերտիֆիկատներ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից։

Տեսնել ավելին
Օգս
26

«.am» դոմենը 26 տարեկան է

26 Օգս - 26 Օգս
Երևան

Օգոստոսի 26-ին նշվում է «.am» դոմենային անունների տիրույթի հիմնադրման օրը: 

Մինչ «.am»-ի գործարկումը, Հայաստանում կայքերը գրանցվում էին «.com», «.org», «.net» տիրույթներում: 1994 թվականին նորարարական գաղափարներով ոգևորված նվիրյալ մասնագետների ջանքերով Հայաստանում գործարկվեց «.am» դոմենային անունների տիրույթը։

Իր  26-ամյակին «.am» դոմենային անունների տիրույթում կա 37807 գրանցված դոմենային անուն, որոնցից 56%-ը գրանցված է Հայաստանում։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն շնորհավորում է բոլորին «.am» դոմենային անունների տիրույթը 26 տարիների ընթացքում կայուն և արդյունավետ գործարկելու և զարգացնելու կապակցությամբ։

Որոշ հղումներ հարցազրույցներից «Ինտերնետ հանրություն» ՀԿ ղեկավար կազմի հետ՝ տնօրեն Անդրանիկ Ալեքսանյան, խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյան, AMNIC- ի ադմինիստրատոր Աննա Կարախանյան, արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյան, ԻՏԿ աշխատակազմի ղեկավար Քրիստինա Հակոբյան:

Ժամը լրատվական, ParaTV, հանրային հեռուստաընկերություն, news.amItel.am, hetq.am, b24.am 

Տեսնել ավելին
Հլս
30

«Ռեգիտոն» իրավական հանդիպում

30 Հլս - 30 Հլս
Երևան

Արդեն ավանդական դարձած «Ռեգիտոն» ամենամյա միջոցառման շրջանակներում ԻՏԿ ՍՊԸ-ն հուլիսի 30-ին անցկացրեց իրավական ուղղվածություն ունեցող աշխատանքային հանդիպում՝ հեռավար եղանակով։

Քննարկումներն անցկացվեցին մասնակից ռեգիստրար կազմակերպությունների կողմից առաջարկված թեմաների շուրջ` ԻՏԿ-Ռեգիստրար պայմանագրերում և դոմենային անունների գրանցման քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

Մասնակից ռեգիստրար կազմակերպություններն էին՝ Այբ Սոլյուշնս ՍՊԸ, Այթիսեքյուրիթի ՍՊԸ, Բետանեթ ՍՊԸ, Գլոբալ ԷՅԷՄ ՍՊԸ, Դրամբոքս ՍՊԸ, ԷյԲիՍիԴոմեն ՍՊԸ, ՆԵՅՄ․ԷՅԷՄ ՍՊԸ, Ռեգնեսթ ՍՊԸ, Ռոյալ Հոլդինգ ՍՊԸ։

Տեսնել ավելին
Հնս
11

«Ռեգիտոն» տեխնիկական հանդիպում

11 Հնս - 11 Հնս
Երևան

«Ռեգիտոն» ամենամյա միջոցառմանն ընդառաջ «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն կազմակերպել էր տեխնիկական ուղղվածություն ունեցող աշխատանքային հանդիպում բոլոր ռեգիստրարների համար, որը տեղի ունեցավ հունիսի 11-ին հեռավար եղանակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԻՀ ՀԿ վարչության անդամներ Աննա Կարախանյանը, Արամ Վերդյանը, Գրիգորի Սաղյանը, Իգոր Մկրտումյանը, Լիաննա Գալստյանը, Միսակ Խաչատրյանը, Քրիստինա Հակոբյանը: 

Հանդիպմանը քննարկվեցին հետևյալ թեմաները՝ ️«Ինտերնետ հասարակության խորհուրդները հոստինգային ընկերություններին» (խոսնակ՝ Իգոր Մկրտումյան), «Ի՞նչ է DNSSEC և ի՞նչ առավելություններ է այն տալիս» (խոսնակ՝ Աննա Կարախանյան), «Universal Acceptance» (խոսնակ՝ Գրիգորի Սաղյան), ինչպես նաև ռեգիստրարների հարցերի շուրջ անցկացվեցին քննարկումներ:

Հանդիպմանը մասնակից ռեգիստրարներն էին՝ Այբ Սոլյուշնս ՍՊԸ, ԱյԹիՍեքյուրիթի ՍՊԸ, Արմինկո-ՆԿ ՍՊԸ, Արփինետ ՍՊԸ, Բետանեթ ՍՊԸ, Գլոբալ Ար ՍՊԸ, Գլոբալ ԷՅԷՄ ՍՊԸ, Դոլֆին ՍՊԸ, ԷյԲիՍիԴոմեն ՍՊԸ, Կորպոհոստ գրուպ ՍՊԸ, Հոստերգիգանտ ՍՊԸ, Նեյմ ՍՊԸ, Ռեգնեսթ ՍՊԸ, Ռոյալ Հոլդինգ ՍՊԸ: 

Ակտիվ և արդյունավետ քննարկումների համար շնորհակալ ենք բոլոր մասնակից ռեգիստրարների ներկայացուցիչներին: Ոլորտում ավելի մեծ արդյունքներ գրանցելու համար «Ռեգիտոն» ամենամյա միջոցառման շրջանակներում այսպիսի հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:

Տեսնել ավելին
Մայ
16

Մրցույթ՝ Մտավոր սեփականություն 2020

16 Մայ - 16 Մայ
Երևան

2020 թվականի մայիսի 16-ին տեղի ունեցավ «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կազմակերպած Մտավոր սեփականություն 2020 մրցույթի 2-րդ ամփոփիչ փուլը:  

Մրցույթի մասնակցության հայտ էին ուղարկել բազմաթիվ ուսանողներ, որոնցից 6 լավագույն հետազոտություններն անցել էին 2-րդ փուլ:

Մրցույթի առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած ուսանողներն են՝ 

1. Դիանա Բարսեղյան, Հայ-Ռուսական համալսարան 

2. Աննա Խաչատրյան, Հայաստանում ֆրանսիական համալսարան 

3. Կարոլինա Հարությունյան, Երևանի պետական համալսարան 

Մրցութային աշխատանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

Տեսնել ավելին
Ապր
23

Աղջիկները ՏՀՏ-ում 2020. «Հաղթահարելով թվային մարտահրավերները»

23 Ապր - 23 Ապր
Երևան

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն արդեն 3-րդ տարին համատեղ կազմակերպում են Հեռահաղորդակցության Միջազգային Միության (ITU) կողմից նախաձեռնած «Աղջիկները ՏՀՏ-ում» համաշխարհային միջոցառումը՝ կանանց ներգրավվածությունը ՏՀՏ ոլորտում խրախուսելու և աջակցելու համար:

Այս տարի միջոցառումն առցանց էր վեբինար ձևաչափով՝ «Հաղթահարելով թվային մարտահրավերները» խորագրով: Վեբինարին ներկա էին 60 մասնակիցներ, ներառյալ՝ ՀՄՄ Հեռահաղորդակցության Զարգացման Բյուրոյի տնօրեն Դորին Բոգդան-Մարտինը։

Վեբինարի ժամանակ ներկայացվեց 2 թեմա՝ կրթություն և թվային մարկետինգ։ Հրավիրված մասնագետները խոսեցին COVID-19-ի պայմաններում ստեղծված թվային, կրթական և բիզնես մարտահրավերներից և ներկայացրեցին այն տեխնոլոգիաներն ու թվային գործիքները, որոնք կարելի է օգտագործել այդ մարտահրավերները հաղթահարելու համար:

Տեսնել ավելին
Դեկ
20

Ռեգիտոն 2019

20 Դեկ - 20 Դեկ
Երևան

2019 թ․ դեկտեմբերի 20-ին «Ինտերնետ հանրություն» ՀԿ և «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռեգիտոն՝ հանդիպում ռեգիստրարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ռեգիստրար կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված տեխնիկական մասնագետներ:

Դիտարկվող թեմաներն էին՝ ․հայ դոմենային անունների տիրույթի զարգացումը և էլ․փոստի ներկա լուծումների վերլուծությունը, դոմենային անունների ավտոմատացված գրանցման առանձնահատկությունները, ռեգիստրարների ինտերֆեյսում հաշվեկշռի առցանց լիցքավորման համակարգի գործարկումը և այլն:

Քննարկումներն ամփոփվեցին համոզմամբ, որ նման հանդիպումները կլինեն շարունակական և առանձին աշխատանքային խմբերի մասնակցությամբ հնարավոր կլինի լավագույն արդյունքներ արձանագրել։

Տեսնել ավելին
Հոկ
12

UA Աշխատաժողով

12 Հոկ - 12 Հոկ
Երևան

Հոկտեմբերի 12-ին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ում Universal Acceptance (UA) տեխնիկական դասընթաց, որն ուղղված էր UA դասընթացավարների վերապատրաստմանը: Դասընթացը վարում էր ICANN-ում UA ղեկավարող խմբի դեսպան (Universal Acceptance Steering Group) Դուշան Ստոյիչևիչը։ Ակնկալվում է, որ վերապատրաստումից հետո ապագա դասընթացավարները հնարավորություն կունենան վերապատրաստել համակարգչային ծրագրերի մշակողներին, հոսթինգ մատակարարներին և Ռեգիստրարներին։ Համակողմանի ընդունման զարգացումը Հայաստանում էլ ավելի կխթանի հայատառ դոմենային անունների և էլ. փոստի հասցեների օգտագործումը: Այս նպատակներին հասնելու համար բոլոր շահագրգիռ կողմերը պետք է տեխնիկապես պատրաստ լինեն ոչ միայն .հայ դոմենային անունների, այլև EAI (էլեկտրոնային փոստի հասցեների միջազգայնացում)` մեր պարագայում հայատառ էլեկտրոնային փոստի ամբողջովին և լիարժեք օգտագործմանը։

Տեսնել ավելին