Արտաքին իրադարձություններ
IGF 2018. Առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպում
«Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամ Լիաննա Գալստյանը մասնակցեց մարտի 19-22-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Ինտերնետ կառավարման համաժողովի 2018 թվականի առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպմանը՝ որպես այդ խմբի նորանշանակ անդամ։
Տեսնել ավելին
ICANN61
«Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամ Սիրանուշ Վարդանյանը և կազմակերպության անդամներ Նարինե Խաչատրյանն ու Քրիստինա Հակոբյանը մասնակցեցին Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում կայացած ICANN61 հանդիպմանը։
Տեսնել ավելին
APTLD73/APRICOT2018 հանդիպումներ Նեպալում
«Ինտերնետ Հանրություն» ՀԿ վարչության անդամ Լիաննա Գալստյանը մասնակցեց Նեպալի Կատմանդու քաղաքում փետրվարի 22-23-ին կայացած APTLD73 հանդիպմանը, որի հյուրընկալող կողմը Նեպալի .NP Ռեգիստրն էր։ Հանդիպմանը ներկա էին Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրների դոմենային տիրույթների Ռեգիստրի ներկայացուցիչները, որտեղ տիկին Գալստյանը ներկայացրեց AM/ՀԱՅ տիրույթներում դոմենային անունների գրանցման քաղաքականությունը։ Տիկին Գալստյանը մասնակցեց նաև APRICOT2018 (փետրվարի 25-28) հանդիպման շրջանակներում Ինտերնետ հասարակության Նեպալի մասնաճյուղի կողմից կազմակերպված հանդիպմանը։ Նույն օրերին, DotAsia կազմակերպության 10-ամյա հոբելյանական նիստի ընթացքում հաստատվեց «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի՝ DotAsia-ի անդամակցությունը։
Տեսնել ավելին
EuroDIG 2018 նախապատրաստական հանդիպում Թբիլիսիում
«Ինտերնետ Հանրություն» ՀԿ վարչության անդամներ Լիաննա Գալստյանը և Վահան Հովսեփյանը մասնակցեցին փետրվարի 1-ին Թբիլիսիում կայացած EuroDIG 2018նախապատրաստական հանդիպմանը, որտեղ քննարկվեց ամենամյա հանդիպման համար առաջարկվող օրակարգը, մասնակցության սկզբունքները և համագործակցությունը այլ ազգային Ինտերնետ կառավարման համաժողովների հետ։ EuroDIG-ը Եվրոպական տարածաշրջանային Ինտերնետ կառավարման համաժողով է, որն ամեն տարի անց է կացվում Եվրոպական որևէ երկրում։ Հիշեցնենք, որ այս տարի այն տեղի է ունենալու հունիսի 5-6-ին Թբիլիսիում։ Մանրամասների համար կարող եք այցելել EuroDIG-ի պաշտոնական կայքը։
Տեսնել ավելին
Ինտերնետ կառավարման 12-րդ համաժողով
Ժնեվ. «Ինտերնետ Հանրություն» ՀԿ վարչության անդամներ Գրիգոր Սաղյանը, Լիաննա Գալստյանը և Ավետիք Եսայանը ելույթներով հանդես եկան Շվեյցարիայի Ժնև քաղաքումկայացած համաշխարհային Ինտերնետ կառավարման 12-րդ համաժողովին՝ ներկայացնելով հետևյալ թեմաները՝ բազմալեզու Ինտերնետը (ազգային այբուբենով դոմենային անունների գրանցման առանձնահատկությունները), թվային արտարժույթը և բլոքչեյն տեխնոլոգիաները, ինչպես նաև իրերի Ինտերնետը (IoT)։
Տեսնել ավելին
Մասնակցություն ICANN60 հանդիպմանը
Աբու Դաբի, ՄԱԷ. ԻՀ ՀԿ անդամներ Իգոր Մկրտումյանը, Սիրանուշ Վարդանյանը, Լիաննա Գալստյանը, Վահան Հովսէփյանը, Անի Մկրտչյանը և Նարինե Խաչատրյանը մասնակցեցին ICANN60 հանդիպմանը:
Տեսնել ավելին
ԻՀ ՀԿ-ի վարչության անդամները մասնակցեցին ICANN59 ժողովին
Հունիս 26-29, 2017. Յոհանեսբուրգ, Հարավ-Աֆրիկա. ԻՀ ՀԿ-ի վարչության անդամներ Լ.Գալստյանը և Ս.Վարդանյանը մասնակցեցին ICANN59 ժողովին:
Տեսնել ավելին