Արտաքին իրադարձություններ

Հլս
22

IGF ԱՄՆ 2020

22 Հլս - 24 Հլս
Առցանց

IGF ԱՄՆ 2020-ը տեղի ունեցավ հուլիսի 22-24-ը` որպես լիովին վիրտուալ հանդիպում: Քննարկվող թեմաների թվում էին տեխնիկական խնդիրներ, ինչպիսիք են հաջորդ սերնդի անլար տեխնոլոգիան և IoT-ն, գաղտնագրված ինտերնետը և օրինական մուտքը:

Ինչպես նաև լայնորեն քննարկվեցին թեմաներ, որոնք վերաբերում էին COVID-19-ին և դրա ազդեցությանը մեր կյանքի տարբեր ասպեկտների վրա, ինչպիսիք են գաղտնիությունը COVID-19-ի ժամանակաշրջանում. հանրային առողջություն և անհատական իրավունքներ, COVID-19-ի ազդեցությունը սովորողների և ուսուցիչների վրա և այլն:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամներ Աննա Կարախանյանը և Լիաննա Գալստյանը մասնակցեցին առցանց հանդիպմանը։

Տեսնել ավելին
Հնս
22

ICANN68 քաղաքականության ֆորում

22 Հնս - 25 Հնս
Առցանց

ICANN-ի 68-րդ քաղաքականության ֆորումը, որը նախատեսված էր անցկացնել Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում, կորոնավիրուսի համաճարակի պատճառով տեղի ունեցավ առցանց 2020 թ. հունիսի 22-25-ը` պահպանելով մալայզիական ժամային գոտին՝ (UTC+8): 

ICANN68 քաղաքականության ֆորումին մասնակցում էին շուրջ 1000 մասնագետներ աշխարհի 150 երկրներից, այդ թվում ՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի շատ անդամներ:

Համաժողովի ընթացքում կազմակերպվել էր 50 սեսիա: Բազմաթիվ քննարկումներ նվիրված էին թե ինչպես զարգացնել ICANN համայնքի քաղաքականության շուրջ տարվող աշխատանքները՝ ստեղծված մարտահրավերների պայմաններում։ Բացի այդ, տեղի ունեցան քննարկումներ դոմենային անունների աշխատանքին վերաբերող թեմաների շուրջ. COVID-19-ի հետ կապված պոտենցիալ վտանգավոր անունների գրանցման խնդիր, DNSSEC-ի իրականացում, նոր հնարավորություններ և ռիսկեր DNS-ի համար` IoT-ի գործարկմամբ, IDN-ներին աջակցություն և այլն:

ICANN68 քաղաքականության համաժողովի ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ։

Տեսնել ավելին
Հնս
10

EuroDIG 2020

10 Հնս - 12 Հնս
Առցանց

EuroDIG 2020-ը անցկացվեց հեռավար եղանակով `«Ապահովելով ինտերնետի կայուն կառավարումը» խորագրով:

Հունիսի 12-ին EuroDIG 2020-ի շրջանակներում «Ինտերնետ հանրություն» ՀԿ արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը կազմակերպել էր «Համընդհանուր ընկալում. տեխնիկական թե մշակութային խնդիր» աշխատաժողովը: 

Աշխատաժողովի օրակարգը ներառում էր հետևյալ թեմաները.

- Համընդհանուր ընկալման համառոտ ներածություն

- Տեխնիկական ասպեկտներ. առաջընթաց, չլուծված խնդիրներ, հաջողության պատմություններ

- Մշակութային ասպեկտներ. բազմալեզու ինտերնետ, տեղական ինքնություն

- Շահագրգիռ կողմերի ներգրավում. դերեր, պարտականություններ

- Հարց ու պատասխան և ամփոփում:

Աշխատաժողովի տեսաձայնագրությունը հասանելի է այստեղ

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի անդամներ Աննա Կարախանյանը, Գրիգորի Սաղյանը,  Լիաննա Գալստյանը, Կատարինա Գևորգյանը, Սիրանուշ Վարդանյանը և Քրիստինա Հակոբյանը  մասնակցեցին EuroDIG 2020-ի տարբեր թեմաներով աշխատաժողովներին:

Տեսնել ավելին
Մայ
25

CENTR Jamboree

25 Մայ - 27 Մայ
Առցանց

CENTR Jamboree 2020-ն այս տարի առաջին անգամ անցկացվեց առցանց՝ 2020 թ․ մայիսի 25-27-ը:

3 օրվա ընթացքում ccTLD Ռեգիստրների ավելի քան 300 փորձագետներ փոխանակվել են նոր գաղափարներով՝ անվտանգության, տեխնիկական, մարկետինգային և իրավական հարցերի սեմինարներում:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Աննա Կարախանյանը մասնակցեց կլոր սեղան քննարկմանը և հանդես եկավ ելույթով:

Տեսնել ավելին
Մայ
16

EAI-ի կիրառման մասին սեմինար

16 Մայ - 16 Մայ
Առցանց
2020 թ. մայիսի 16-ին, .RU/.РФ համակարգող կենտրոնը կազմակերպել էր առցանց աշխատաժողով՝ միջազգայնացված էլեկտրոնային փոստի հասցեների (EAI) կիրառման վերաբերյալ: Քննարկվեցին հետևյալ հարցերը. - IDN էլեկտրոնային փոստի հիմնական ասպեկտները - Ինչ է EAI, IDN և համընդհանուր ընդունումը - Ինչպես կարգավորել Postfix-ը և Courier-ը EAI-ի համար - IDN հաղորդագրության տեխնիկական ասպեկտները

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի անդամները մասնակցեցին այս առցանց դասընթացին:

Տեսնել ավելին
Մայ
12

RIPE 80

12 Մայ - 14 Մայ
Առցանց

RIPE 80 հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել Բեռլինում մայիսի 11-15-ը, COVID-19-ի հետ կապված մտահոգությունների պատճառով հայտարարվեց վիրտուալ: RIPE ավանդական հանդիպումները հինգ օր են տևում, սակայն այս վիրտուալ հանդիպումը որոշվեց անցկացնել եռօրյա ժամկետում:

Հանդիպման մեկնարկը սկսվեց նորեկների համար ներածություն բաժնից, այնուհետև քննարկվեցին մի շարք հատկապես կարևոր հարցեր Ինտերնետ համայնքի համար: RIPE աշխատանքային խմբերը նիստերին նույնպես հնարավորություն ունեցան տեղեկացնելու իրենց աշխատանքի առաջընթացի մասին:

Տեսնել ավելին
Փտր
12

APRICOT2020, DotAsia AGM, APTLD77

12 Փտր - 21 Փտր
Ավստրալիա, Մելբուռն

Ս.թ. փետրվարի 12-21-ը Ավստրալիայի Մելբուռն քաղաքում կայացած APRICOT2020, DotAsia Տնօրենների Խորհրդի և տարեկան ժողովի, ինչպես նաև APTLD77 հանդիպումներին իր մասնակցությամբ ներկայացավ «Ինտերնետ հանրություն» ՀԿ Արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը։

APTLD77 հանդիպմանը ներկա էին նաև կազմակերպության անդամներ Արմեն Մուրադյանն ու Ծովինար Գրիգորյանը։ Տիկին Գալստյանը հանդիպումներին հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով .am/.հայ տիրույթների շուկան, մարքեթինգային ռազմավարությունը և կատարված աշխատանքները:

Տեսնել ավելին
Հնվ
14

IGF 2020 Առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպում

14 Հնվ - 16 Հնվ
Ժնև, Շվեյցարիա

«Ինտերնետ հանրություն» ՀԿ Արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը որպես MAG անդամ մասնակցեց հունվարի 14-16-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Ինտերնետ կառավարման համաժողովի 2020 թվականի առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպմանը։

Աշխատանքային հանդիպումը նվիրված էր 2019 թվականի IGF-ի զեկույցի քննարկմանը, ինչպես նաև 2020-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայանալիք 15-րդ համաշխարհային IGF-ի նախապատրաստական աշխատանքներին։  

 

Տեսնել ավելին
Նմբ
25

IGF 2019 | One World. One Net. One Vision.

25 Նմբ - 29 Նմբ
Բեռլին, Գերմանիա

Համաշխարհային ինտերնետ կառավարման (IGF 2019) ֆորումը տեղի ունեցավ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում նոյեմբերի 25-29, 2019: Համաժողովին բացման խոսքով ներկայացել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: IGF 2019-ի շրջանակներում անցկացվեցին 200 սեսիա, որոնց մասնակցեցին 3,679 մասնակից: Բեռլինն ընդունեց մասնակիցներ 161 տարբեր երկրներից: Նրանցից 53%-ը նորեկներն էին: Առցանց մասնակցություն ունեցան մոտ 3000 մարդ: IGF 2019 ծրագիրը ներառում էր`10 հիմնական թեմատիկ սեսիա, 64 սեմինար, 36 բաց ֆորում, 4 լավագույն փորձի ֆորում, 14 դինամիկ կոալիցիայի սեսիա, 6 ազգային, տարածաշրջանային և երիտասարդական (NRIs) համատեղ սեսիաներ, 16 «այլ» սեսիա, 6 ներածական և եզրափակիչ սեսիա, ծրագրում ընդհանուր առմամբ 200 սեսիա: Նախորդ տարիների համեմատ ծրագրում սեսիաների կրճատված քանակը MAG-ի նոր «ծրագրի ձևավորման մոտեցման» արդյունքն է, ինչն ուղղված էր ավելի հստակ, կենտրոնացած քննարկումների և ավելի քիչ զուգահեռ կամ կրկնօրինակ սեսիաների անցկացմանը: Ընդգրկվել էին հստակ երեք հստակ թեմատիկ ուղղվածությամբ սեսիաներ:

Տեսնել ավելին