Արտաքին իրադարձություններ
ICANN 70
ICANN 70 Համայնքների ֆորումը կայացավ մարտի 22-25-ը առցանց ձևաչափով: Ֆորումը նախատեսել էր 71 սեսիա, որին գրանցվել էր 1730 մարդ, մասնակցեցին 1537 ակտիվ մասնակից և 22 կրթաթոշակառու: ICANN 70-ը տեղի ունեցավ Լատինական Ամերիկա և Կարիբյան ժամային գոտում: Քննարկված թեմաների թվում էին DNSSEC-ը, UA-ի խնդիրները, որոնք հատուկ անդրադարձան այն ասպեկտների վրա, թե ինչու շատ մարդիկ դեռևս հեռու են ինտերնետի լիարժեք օգուտների կիրառումից և ինչպես օգտակար դարձնել ներդրված ջանքերը:
«Ինտերնետ հարություն» ՀԿ-ի խորհրդի անդամներն ակտիվորեն մասնակցեցին ICANN70-ի տարբեր նիստերին:
ICANN70 քաղաքականության արդյունքների հաշվետվությունը հասանելի է։
CENTR տարեկան ընդհանուր ժողով
Եվրոպայում վերին մակարդակի դոմենային անունների Ռեգիստրների (CENTR) ասոցիացիայի 65-րդ տարեկան ընդհանուր ժողովն անցկացվեց առցանց:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամներ Աննա Կարախանյանը և Իգոր Մկրտումյանը մասնակցեցին ընդհանուր ժողովին:
Մասնակիցները քննարկեցին 2020 թ. արդյունքները, գալիք տարվա ծրագրերն ու նախագծերը, ինչպես նաև ընտրեցին CENTR-ի Տնօրենների խորհրդի երկու նոր անդամներ. Գիլ Մասեն (Ռեստենա հիմնադրամ), Լյուքսեմբուրգի ccTLD Ռեգիստրի տնօրենը և Ռելոֆ Մեյեր (SIDN), Նիդերլանդների ccTLD Ռեգիստրի տնօրենը: Նրանք միացան Բարբարա Պովչեին (Register.si), Ֆիլիպ Դու Բոիսին (DNS Բելգիա) և Դեյվիդ Ֆաուլերին (CIRA):
APTLD 79
APTLD 79 Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Ռեգիստրների մասնակցությամբ հանդիպումն անցկացվեց առցանց: Այն հյուրընկալվել էր Օմանի հեռահաղորդակցության կարգավորող մարմնի կողմից՝ RIPE NCC-ի հետ համագործակցությամբ:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամներ Աննա Կարախանյանը, Գրիգորի Սաղյանը և Լիաննա Գալստյանը մասնակցեցին APTLD 79 հանդիպմանը։
CENTR 44-րդ տեխնիկական հանդիպում
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամներ Աննա Կարախանյանը և Իգոր Մկրտումյանը մասնակցեցին CENTR-ի 44-րդ տեխնիկական սեմինարին:
APRICOT 2021
Փետրվարի 22-ից մարտի 4-ը կանցկացվի APRICOT 2021 համաժողովը՝ PhNOG-ի (Ֆիլիպինների Ցանցային օպերատորների խումբ) հետ համատեղ՝ հեռավար տարբերակով։ Համաժողովը նախատեսել է նաև առցանց տեխնիկական ուսուցում փետրվարի 22-ից 26-ը։
Այլ տեղեկությունների համար կարող եք այցելել պաշտոնական կայք։
APRICOT 2021 հանդիպման շրջանակում փետրվարի 28-ին տեղի ունեցավ AP* Retreat հանդիպումը, որին մասնակցում էին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տարբեր կազմակերպությունների շուրջ 30 ներկայացուցիչներ և ներկայացրեցին իրենց գործունեության մասին տեղեկություններ։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Լիաննա Գալստյանը, որպես APRALO փոխնախագահ, ներկայացրեց APRALO-ի 2020-ի գործունեությունը, ինչպես նաև ամփոփ ներկայացրեց 2021-ի պլանները։
CENTR 52-րդ ադմինիստրատիվ սեմինար
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամներ Աննա Կարախանյանը և Իգոր Մկրտումյանը մասնակցեցին CENTR 52-րդ ադմինիստրատիվ սեմինարին: Եվրոպական ccTLD Ռեգիստրի ներկայացուցիչները հավաքվել էին առցանց՝ կիսելու նորությունները և քննարկելու ccTLD կառավարման խնդիրները:
Վիրտուալ հանդիպմանը Աննա Կարախանյանը ներկայացրեց Հայաստանի ռեգիստրի վերջին նորությունները:
Ինտերնետի չափման օր
Փետրվարի 12-ին տեղի ունեցավ «Ինտերնետի չափման օր» առցանց միջոցառումը։
Միջոցառումը կազմակերպվել էր RIPE NCC և ICANN կողմից՝ Հայաստանի Օպերատորների Միության, Ինտերնետի Կառավարման Խորհրդի, ԱՐՄԻՔՍ հիմնադրամի աջակցությամբ։
Միջոցառման նպատակն էր ծանոթացնել հայ գործընկերներին RIPE NCC և ICANN ինտերնետի չափման միջոցներին, Հայաստանում դրանց կիրառման նպատակահարմարությանը և կարևորությանը։
Միջոցառման թիրախային մասնակիցներ են դիտվում ակադեմիական հաստատությունների (դասախոսներ, ուսանողներ, հետազոտողներ), ինտերնետ պրովայդերների, տելեկոմ ընկերությունների, ccTLD ներկայացուցիչներ։«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի մի շարք անդամներ մասնակցեցին առցանց հանդիպմանը։
EEDNS ֆորում
Արևելյան Եվրոպայի 5-րդ DNS ֆորումը տեղի ունեցավ 2020 թ. նոյեմբերի 18-19-ին: Միջոցառումը կազմակերպել էր ICANN-ը `«Caucasus Online»-ի հետ համագործակցությամբ, որն էլ միջոցառման հյուրընկալող կողմն էր:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամներ Աննա Կարախանյանը, Գրիգորի Սաղյանը, Իգոր Մկրտումյանը և կազմակերպության անդամ Կատարինա Գևորգյանը մասնակցեցին EEDNS ֆորումին:
Ֆորումի ընթացքում քննարկվող թեմաներն էին՝ անվտանգություն, կառավարում, Ռեգիստրի աշխատանքի կայունություն և այլն:
CENTR
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամներ Աննա Կարախանյանը, Իգոր Մկրտումյանը և Քրիստինա Հակոբյանը մասնակցեցին CENTR-ի վարչական և մարկետինգային համատեղ վեբինարին: