Ինտերնետ Կառավարման Հայկական Դպրոց (ArmSIG)

Հետևեք մեզ

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը 2017 թ․ մեկնարկել է Ինտերնետ կառավարման հայկական դպրոցը (ArmSIG)։

Դպրոցի առաջին և երկրորդ հոսքը՝ 2017թ․, 2018թ․ նախատեսված էր Հայաստանի բուհերի ուսանողների համար։ 2019 թ․-ից դպրոցն իր դռները բացեց բոլոր դիմորդների համար, ովքեր ցանկություն ունեն ուսումնասիրել Ինտերնետ կառավարմանն առնչվող բազմաթիվ թեմաներ։

Յուրաքանչյուր հոսքի դասընթացը ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Ինտերնետի պատմությունը (ներածություն), ենթակառուցվածք, անվտանգություն և մարդու իրավունքներ, տնտեսական ուղղվածություն, զարգացումներ, սոցիալ-մշակութային ուղղվածություն և այլն։

Դասընթացը վարում են ՏՏ ոլորտում հայտնի և փորձառու մասնագետներ, դասախոսներ և փորձագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։