Արտաքին իրադարձություններ

Հնս
05

MAG հանդիպում

5 Հնս - 7 Հնս
Բեռլին, Գերմանիա

2019 թվականի երրորդ բաց խորհրդատվության և MAG հանդիպումը Գերմանիայի Տնտեսական հարցերի և էներգետիկայի դաշնային նախարարության հրավերով տեղի ունեցավ Բեռլինում։ MAG խմբի անդամ Լիաննա Գալստյանը մասնակցեց մասնակցեց հունիսի 5-7-ին կայացած այդ հանդիպմանը: 

Տեսնել ավելին
Հնս
03

Հայաստանի պատվիրակները #ENOG16-ին

3 Հնս - 4 Հնս
Թբիլիսի, Վրաստան

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի անդամները մասնակցում են ENOG 16 / RIPE NCC տարածաշրջանային հանդիպմանը, որը այս տարի տեղի է ունենում Թբիլիսիում, հունիսի 3-4ը: ENOG-ի հանդիպումների նպատակն է կիսել տարածաշրջանի օպերատորների փորձը և քննարկել տեղական ու գլոբալ Ինտերնետ համայնքի ընդհանուր շահերն ու գաղափարները:ENOG16-ի թեմաներին և ծրագրին ծանոթանալու համար կարող եք այցելել՝ https://bit.ly/315Xm0z հղումով:

Տեսնել ավելին
Մայ
15

CAIGF 4

15 Մայ - 17 Մայ
Տաշքենդ, Ուզբեկստան

Կենտրոնական Ասիայի 4-րդ Ինտերնետ կառավարման համաժողովի հիմնական նպատակը Կենտրոնական Ասիայի երկրներում Ինտերնետ կառավարման քաղաքականության քննարկման համար գոյություն ունեցող հասարակական հարթակի պահպանումն է: Համաժողովը տեղի է ունենում ամեն տարի՝ սկսած 2016 թվականից: Այս տարի այն կայացել է մայիսի 15-17 Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Համաժողովը քննարկումներ ծավալեց հետևյալ թեմաների շուրջ` Ինտերնետ կառավարման միջոցով արձագանք թվային դարաշրջանում Կենտրոնական Ասիայի աշխարհագրական սահմանափակումներին, թվային իրավունքներ, Կենտրոնական Ասիայի աշխարհագրական մարտահրավերները թվային հնարավորությունների վերածելը, տարածաշրջանի կայունության ամրապնդումը Ինտերնետի օգտագործման միջոցով, անհատի, հասարակության և տարածաշրջանի կիբերանվտանգությունը և այլն: Ինտերնետ հանրություն ՀԿ-ի անդամներ Լիաննա Գալստյանը և Վահան Հովսեփյանը մասնակցեցին CAIGF 2019-ին: Լիաննան ներկայացրեց ALAC և APRALO-ի մասին CAIGF-ին նախորդող Ակադեմիական ներգրավման օրվա ընթացքում:

Տեսնել ավելին
Մայ
06

SEEDIG 5

6 Մայ - 7 Մայ
Բուխարեստ, Ռումինիա

SEEDIG-ը Հարավարևելյան Եվրոպայի և հարակից տարածքի շահագրգիռ կողմերի միջև համացանցի կառավարման հարցերի շուրջ երկխոսությունների համար նախատեսված բաց, ընդգրկուն և ոչ ֆորմալ հարթակ է: SEEDIG-ը Ինտերնետ կառավարման տարածաշրջանային համաժողովի՝ գլոբալ IGF-ի կողմից ճանաչված նախաձեռնություն է: Այս տարի տեղի ունեցավ հինգերորդ SEEDIG-ը՝ մայիսի 7-8, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: ԻՀՀՀ Խորհրդի նախագահ Լիաննա Գալստյանը մասնակցում էր SEEDIG 5-ին, որպես Կազմակերպչական թիմի անդամ, իսկ ԻՀՀՀ Խորհրդի անդամ Անի Դալլաքյանը՝ որպես մասնակից:

Տեսնել ավելին
Մայ
06

Լիաննա Գալստյանը մասնակցել է Հոնկոնգում կայացած DotAsia-ի խորհրդի անդամների հանդիպմանը

6 Մայ - 6 Մայ
Հոնկոնգ

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Լիաննա Գալստյանը մասնակցել է Հոնկոնգում կայացած DotAsia-ի խորհրդի անդամների հանդիպմանը: «From.Asia / For.Asia»-ն կազմակերպության գլխավոր սկզբունքն է։ DotAsia-ն .Asia TLD-ի հովանավորող կազմակերպությունն է: Ինչպես նաև DotAsia-ն խթանում է ինտերնետի զարգացումը Ասիայում:

Տեսնել ավելին
Ապր
08

Երկրորդ բաց խորհրդակցություններ, MAG-ի հանդիպում և WSIS համաժողով

8 Ապր - 12 Ապր
Ժնև, Շվեյցարիա

2019 թվականի երկրորդ բաց խորհրդակցությունները և MAG-ի (Բազմաշահառու խորհրդատվական խումբ) հանդիպումը տեղի ունեցան Շվեյցարիայի Ժնև քաղաքում, Հեռահաղորդակցության Միջազգայն միության (ITU) շենքում: MAG խմբի անդամ Լիաննա Գալստյանը մասնակցեց IGF2019-ի կազմակերպման քննարկումներին, որը տեղի կունենա նոյեմբերի 25-29 Բեռլինում: Միևնույն ժամանակ ապրիլի 8-12 Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավ WSIS 10-րդ համաժողովը, որի շուրջ հավաքվել էին բազմաթիվ երկրների պատվիրակություններ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ելույթ ունեցավ WSIS համաժողովում՝ ներկայացնելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում տեղի ունեցող զարգացումները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները: Բաց խորհրդակցությունները և MAG հանդիպմանը հետևելու համար`  https://bit.ly/2I7CDTD WSIS համաժողովի նորություններն այստեղ` https://bit.ly/2GcPctJ

Տեսնել ավելին
Ապր
08

Տեղի ունեցավ ռուսական Ինտերնետ կառավարման 10-րդ համաժողովը

8 Ապր - 8 Ապր
Մոսկվա, ՌԴ

2019թ. ապրիլի 8-ին տեղի ունեցավ ռուսական Ինտերնետ կառավարման 10-րդ համաժողովը՝ RIGF2019: Համաժողովին բացման խոսքով ներկայացել են .RU/.РФ դոմենների համակարգող կենտրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը և հեռուստահաղորդավարուհի Սոֆիկո Շևարդնաձեն: Այս տարի  #rigf2019-ի շրջանակներում բազմաթիվ այլ նիստերի և քննարկումների շարքում էին նաև  .RU-ի 25-ամյակի հոբելյանական միջոցառումները: Համաժողովի մասնակիցները ներկա գտնվեցին հոբելյանական նամականիշերի թողարկման արարողությանը, քննարկեցին համացանցի զարգացումը, գլոբալ ցանցի կառավարումը և ինտերնետ կառավարման կարևոր հիմնախնդիրներ: Ինտերնետ հանրություն ՀԿ-ի տնօրեն Արման Ներսիսյանը և անդամներ Արմեն Մուրադյանը, Անդրանիկ Մինասյանը, Աննա Կարախանյանը, Վահան Հովսեփյանը մասնակցում էին RIGF2019 համաժողովին: Ինտերնետ հանրություն ՀԿ-ն AM-ի անունից շնորհավորում է .RU-ին իր 25-ամյակի կապակցությամբ: Ֆորումի շնորհանդեսները և վիդեո զեկույցը կհրապարակվեն կայքում >> rigf2019.ru

Տեսնել ավելին
Մար
09

ICANN64

9 Մար - 14 Մար
Կոբե, Ճապոնիա

2019 թվականի մարտի 9-14-ը Ճապոնիայի Կոբե քաղաքում տեղի ունեղավ ICANN64-ը: «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի վարչության անդամներ Սիրանուշ Վարդանյանը, Լիաննա Գալստյանը և Քրիստինա Հակոբյանը մասնակցում էին հանդիպմանը: Նրանք իրենց ներդրումն ունեցան մի շարք սեսիաների և քննարկումների անցկացման մեջ: ICANN64-ի ծրագրում ներառված թեմաներից էին ՝ DNS-ի հիմունքները, IDN և հաընդհանուր ընկալում, քաղաքականության քննարկումներ, ccNSO և gNSO-ի հետ կապված քննարկումներ: ICANN64-ի այլ մանրամասներին ծանոթանալու համար՝ https://meetings.icann.org/en/kobe64

Տեսնել ավելին
Փտր
20

75-րդ APTLD հանդիպում և 6-րդ Միջին Արևելյան DNS համաժողով

20 Փտր - 21 Փտր
Դուբայ, ԱՄԷ

2019 թ. փետրվարի 20-21-ին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի անդամներ Լիաննա Գալստյանը և Վահան Հովսեփյանը մասնակցեցին Դուբայում կայացած 75-րդ APTLD և 6-րդ Միջին Արևելյան DNS համաժողովներին: Կազմակերպության արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը ելույթ ունեցավ քաղաքականության սեսիայի շրջանակներում՝ ներկայացնելով .am/.հայ դոմենային անունների տիրույթները: Շնորհանդեսը առկա է այստեղ։

Տեսնել ավելին