Արտաքին իրադարձություններ

Նմբ
25

Ինտերնետ կառավարման համաժողով 2019 | One World. One Net. One Vision.

25 Նմբ - 29 Նմբ
Բեռլին, Գերմանիա

Համաշխարհային ինտերնետ կառավարման (IGF 2019) ֆորումը տեղի ունեցավ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում նոյեմբերի 25-29, 2019:Համաժողովին բացման խոսքով ներկայացել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:IGF 2019-ի շրջանակներում անցկացվեցին 200 սեսիա, որոնց մասնակցեցին 3,679 մասնակից: Բեռլինը ընդունեց մասնակիցներ 161 տարբեր երկրներից: Նրանցից 53%-ը նորեկներն էին:Առցանց մասնակցություն ունեցան մոտ 3000 մարդ:IGF 2019 ծրագիրը ներառում էր`10 հիմնական թեմատիկ սեսիա;64 սեմինար;36 բաց ֆորումներ;4 անհատական լավագույն փորձի ֆորում (BPF best practice forum);14 անհատական դինամիկ կոալիցիայի (DC) սեսիա;6 անհատական ազգային, տարածաշրջանային և երիտասարդական (NRIs) համատեղ սեսիաներ.16 «այլ» սեսիա;6 ներածական և եզրափակիչ սեսիա;ծրագրում ընդհանուր առմամբ 200 սեսիա:Նախորդ տարիների համեմատ ծրագրում սեսիաների կրճատված քանակը ՄԱԳ-ի նոր «ծրագրի ձևավորման մոտեցման» արդյունքն է, ինչն ուղղված էր ավելի հստակ, կենտրոնացած քննարկումների և ավելի քիչ զուգահեռ կամ կրկնօրինակ սեսիաների անցկացմանը: Ընդգրկվել էին հստակ երեք հստակ թեմատիկ ուղղվածությամբ սեսիաներ.

Տեսնել ավելին
Հոկ
31

NASIG 2019

31 Հոկ - 1 Նմբ
Կանադա, Մոնրեալ

«Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամներ Լիաննա Գալստյանը, Քրիստինա Հակոբյանը և կազմակերպության անդամ Կատարինա Գևորգյանը հոկտեմբեր 31-ից մասնակցեցին Կանադայի Մոնրեալ քաղաքում կայացած Հյուսիսամերիկյան ինտերնետ կառավարման դպրոցի երկօրյա դասընթացին, որտեղ հնարավորություն եղավ քննարկել ինտերնետ կառավարման արդիական թեմաներ և կիսվել հայկական փորձով։ Բանախոսների շարքում ներկայացել էին Ինտերնետ հասարակություն կազմակերպության նախագահ և տնօրեն Անդրյու Սալիվանը, ICANN կազմակերպության տնօրենների խորհրդի 5 անդամներ և համաշխարհային այլ կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ և փորձագետներ։

Տեսնել ավելին
Սեպ
11

TLDCON

11 Սեպ - 12 Սեպ
Վիլնյուս, Լիտվա

.RU/.РФ դոմենների համակարգող կենտրոնը սեպտեմբերի 11-12-ին Լիտվայի Վիլնյուս քաղաքում կազմակերպել էր 12-րդ TLDCON միջոցառումը՝ ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ccTLD ռեգիստրների և ռեգիստրար կազմակերպությունների համար: .AM տիրույթի մենեջեր, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Աննա Կարախանյանը, մասնակցել է այս միջոցառմանը:

Տեսնել ավելին
Հլս
17

APrIGF 2019

17 Հլս - 19 Հլս
Վլադիվոստոկ, ՌԴ

10-րդ Asia Pacific տարածաշրջանային Ինտերնետ կառավարման համաժողովը (APrIGF) այս տարի անց է կացվել Ռուսաստանի քաղաք Վլադիվոստոկում: APrIGF-ի թեման էր՝ «Անվտանգ, ապահով և ունիվերսալ Ինտերնետ բոլորի համար»: DAY 0 երիտասարդների և նորեկների համար կարողությունների զարգացման օրվան հաջորդեց հուլիսի 17-ին տեղի ունեցած 10-րդ APRIGF-ի բացման նիստը:   Բացման ելույթներին հետևեց «Ինտերնետի կառավարումը Asia Pacific երկրներում՝ զարգացումներ և հեռանկար» սեսիան: «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Լիաննա Գալստյանը մասնակցել և ելույթ է ունեցել APRIGF-ի այս սեսիայի ընթացքում, ինչպես նաև համընդհանուր ընկալման, IDN-ների և ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումներում որպես բանախոս: APRIGF-ը լի էր Ինտերնետ կառավարման մասին տարաբնույթ քննարկումներով:         

Տեսնել ավելին
Հնս
19

EuroDIG 2019

19 Հնս - 20 Հնս
Նիդերլանդներ, Հաագա

Այս տարի EuroDIG-ը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 19-20-ը Հաագայում: Այն հյուրընկալվել է Նիդերլանդների տնտեսության և կլիմայի քաղաքականության նախարարության կողմից, ECP- Նիդերլանդների տեղեկատվական հասարակության, Հաագայի քաղաքապետարանի և SIDN-ի .nl դոմենային անունների տիրույթի ռեգիստրարի աջակցությամբ: EuroDIG-ը պարզապես համաժողով չէ: Այն ամենամյա երկխոսության հարթակ է Եվրոպայի շահագրգիռ կողմերի միջև:«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Լիաննա Գալստյանը մասնակցեց EuroDIG 2019 հանդիպմանը: EuroDIG 2019-ի համընդհանուր թեման էր «Համագործակցություն թվային դարաշրջանում»` կարևորելով multistakeholder գործընթացների հնարավորությունները: Հանդիպման ժամանակ քննարկվել են հետևյալ թեմաները՝ մեդիա և բովանդակություն, հասանելիություն և գրագիտություն, Ինտերնետ կառավարման էկոհամակարգի զարգացում, անվտանգություն, մարդու իրավունքներ և այլն:Գտնել EuroDIG 2019 ծրագիրը այստեղ: Հաջորդ EuroDIG-ը տեղի կունենա 2020թ. հունիսի 10-ից 12-ը Իտալիայի Տրիեստ քաղաքում:EuroDIG-ի և այլ մանրամասն տեղեկատվության համար այցելեք eurodig.org կայք:

Տեսնել ավելին
Հնս
24

ICANN65 քաղաքականության համաժողով

24 Հնս - 27 Հնս
Մարակեշ, Մարոկկո

  ICANN-ի 65-րդ հանդիպումը տեղի ունեցավ 2019 թ. հունիսի 24-27-ը Մարոկկոյի Մարակեշ քաղաքում:ICANN65 քաղաքականության համաժողովը ներառում էր GNSO-EPDP 2-րդ փուլի և ccNSO անդամների հանդիպումներ, At-Large քաղաքականության սեսսիաներ, ICANN-ի երրորդ հաշվետվողականության և թափանցիկության քննարկման թիմի նիստերը: Այն ստեղծեց մի շարք համայնքային խմբերի և խորհրդի միջև փոխհարաբերությունների հնարավորություն:Մարոկկոյում ICANN65-ի հատուկ արարողությանը 2019 թ. «Multistakeholder Ethos» մրցանակը շնորհվեց ICANN համայնքի երկարատև անդամ Քուրտ Պրիտցը: «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի վարչության անդամներ Սիրանուշ Վարդանյանը և Կրիստինա Հակոբյանը մասնակցում էին ICANN65 հանդիպմանը և քննարկումներին: ICANN65 քաղաքականության համաժողովի ամոբղջական օրակարգը կարող եք տեսնել այստեղ:Համաժողովի լուսանկարներն՝ այստեղ:

Տեսնել ավելին
Հնս
03

Հայաստանի պատվիրակները #ENOG16-ին

3 Հնս - 4 Հնս
Թբիլիսի

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի անդամները մասնակցում են ENOG 16 / RIPE NCC տարածաշրջանային հանդիպմանը, որը այս տարի տեղի է ունենում Թբիլիսիում, հունիսի 3-4ը: ENOG-ի հանդիպումների նպատակն է կիսել տարածաշրջանի օպերատորների փորձը և քննարկել տեղական ու գլոբալ Ինտերնետ համայնքի ընդհանուր շահերն ու գաղափարները:ENOG16-ի թեմաներին և ծրագրին ծանոթանալու համար կարող եք այցելել՝ https://bit.ly/315Xm0z

Տեսնել ավելին
Մայ
06

Լիաննա Գալստյանը մասնակցել է Հոնկոնգում կայացած DotAsia-ի խորհրդի անդամների հանդիպմանը

6 Մայ - 6 Մայ
Հոնկոնգ

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Լիաննա Գալստյանը մասնակցել է Հոնկոնգում կայացած DotAsia-ի խորհրդի անդամների հանդիպմանը: «From.Asia / For.Asia»-ն կազմակերպության գլխավոր սկզբունքն է։ DotAsia-ն .Asia TLD-ի հովանավորող կազմակերպությունն է: Ինչպես նաև DotAsia-ն խթանում է ինտերնետի զարգացումը Ասիայում:

Տեսնել ավելին
Մայ
15

CAIGF 4

15 Մայ - 17 Մայ
Ուզբեկստան, Տաշքենդ

CAIGF 4, Մայիսի 15-17, 2019 Կենտրոնական Ասիայի 4-րդ Ինտերնետ կառավարման համաժողովի հիմնական նպատակը Կենտրոնական Ասիայի երկրներում Ինտերնետ կառավարման քաղաքականության քննարկման համար գոյություն ունեցող հասարակական հարթակի պահպանումն է: Համաժողովը տեղի է ունենում ամեն տարի՝ սկսած 2016 թվականից: Այս տարի այն կայացել է մայիսի 15-17 Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Համաժողովը քննարկումներ ծավալեց հետևյալ թեմաների շուրջ` Ինտերնետ կառավարման միջոցով արձագանք թվային դարաշրջանում Կենտրոնական Ասիայի աշխարհագրական սահմանափակումներին, թվային իրավունքներ, Կենտրոնական Ասիայի աշխարհագրական մարտահրավերները թվային հնարավորությունների վերածելը, տարածաշրջանի կայունության ամրապնդումը Ինտերնետի օգտագործման միջոցով, անհատի, հասարակության և տարածաշրջանի կիբերանվտանգությունը և այլն: Ինտերնետ հանրություն ՀԿ-ի անդամներ Լիաննա Գալստյանը եւ Վահան Հովսեփյանը մասնակցեցին CAIGF 2019-ին: Լիաննան ներկայացրեց ALAC եւ APRALO-ի մասին CAIGF-ին նախորդող Ակադեմիական ներգրավման օրվա ընթացքում:

Տեսնել ավելին