Արտաքին իրադարձություններ
Աշխատաժողով՝ EuroDIG 2020-ի շրջանակներում
Հունիսի 12-ին EuroDIG 2020-ի շրջանակներում ԻՀ ՀԿ արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը կազմակերպել էր «Համընդհանուր ընկալում. տեխնիկական թե մշակութային խնդիր» աշխատաժողովը:Աշխատաժողովը անցկացվեց հետևյալ օրակարգով.Համընդհանուր ընդունման համառոտ ներկայացում: Տեխնիկական կողմը` Առաջընթաց, Չլուծված խնդիրներ, Հաջողված պատմություններ:Մշակութային կողմեր՝ Բազմալեզու ինտերնետ, Տեղական ինքնություն:Շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը՝ Դերը, Պատասխանատվություն, Հարց ու պատասխան և ամփոփում:Աշխատաժողովի տեսագրությունը կարող եք տեսնել այստեղ՝ https://youtu.be/DqAlPWMMcSgԱյս տարի EuroDIG-ը անցկացվեց հեռավար կարգով՝ «Ապահովելով ինտերնետի կայուն կառավարումը» խորագրով:
Տեսնել ավելին
APRICOT2020, DotAsia AGM, APTLD77
Ս.թ. փետրվարի 12-21-ը Ավստրալիայի Մելբուռն քաղաքում կայացած APRICOT2020, DotAsia Տնօրենների Խորհրդի և տարեկան ժողովի, ինչպես նաև APTLD77 հանդիպումներին իր մասնակցությամբ ներկայացավ «Ինտերնետ հանրություն» ՀԿ Արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը։ APTLD77 հանդիպմանը ներկա էին նաև կազմակերպության անդամներ Արմեն Մուրադյանն ու Ծովինար Գրիգորյանը։ Տիկին Գալստյանը հանդիպումներին հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով .am/.հայ տիրույթների շուկան, մարքեթինգային ռազմավարությունը և կատարված աշխատանքները:
Տեսնել ավելին
IGF 2020 Առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպում
«Ինտերնետ հանրություն» ՀԿ Արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը որպես MAG անդամ մասնակցեց հունվարի 14-16-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Ինտերնետ կառավարման համաժողովի 2020 թվականի առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպմանը։ Աշխատանքային հանդիպումը նվիրված էր 2019 թվականի IGF-ի զեկույցի քննարկմանը, ինչպես նաև 2020-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայանալիք 15-րդ համաշխարհային IGF-ի նախապատրաստական աշխատանքներին։
Տեսնել ավելին
IGF 2019 | One World. One Net. One Vision.
Համաշխարհային ինտերնետ կառավարման (IGF 2019) ֆորումը տեղի ունեցավ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում նոյեմբերի 25-29, 2019: Համաժողովին բացման խոսքով ներկայացել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: IGF 2019-ի շրջանակներում անցկացվեցին 200 սեսիա, որոնց մասնակցեցին 3,679 մասնակից: Բեռլինն ընդունեց մասնակիցներ 161 տարբեր երկրներից: Նրանցից 53%-ը նորեկներն էին: Առցանց մասնակցություն ունեցան մոտ 3000 մարդ: IGF 2019 ծրագիրը ներառում էր`10 հիմնական թեմատիկ սեսիա, 64 սեմինար, 36 բաց ֆորում, 4 լավագույն փորձի ֆորում, 14 դինամիկ կոալիցիայի սեսիա, 6 ազգային, տարածաշրջանային և երիտասարդական (NRIs) համատեղ սեսիաներ, 16 «այլ» սեսիա, 6 ներածական և եզրափակիչ սեսիա, ծրագրում ընդհանուր առմամբ 200 սեսիա: Նախորդ տարիների համեմատ ծրագրում սեսիաների կրճատված քանակը MAG-ի նոր «ծրագրի ձևավորման մոտեցման» արդյունքն է, ինչն ուղղված էր ավելի հստակ, կենտրոնացած քննարկումների և ավելի քիչ զուգահեռ կամ կրկնօրինակ սեսիաների անցկացմանը: Ընդգրկվել էին հստակ երեք հստակ թեմատիկ ուղղվածությամբ սեսիաներ:
Տեսնել ավելին
Belarus IGF
ԻՀ ՀԿ վարչության անդամներ Աննա Կարախանյանը, Արման Ներսիսյանը և Արմեն Մուրադյանը նոյեմբերի 19-ին Մինսկում մասնակցեցին Բելառուսական ինտերնետ կառավարման համաժողովին: ԻՀ ՀԿ անդամ Վահան Հովսեփյանը ևս ներկա էր, ով նաև ներկայացրեց RIPE NCC կազմակերպությունը: Համաժողովի մասին մանրամասները կարող եք տեսնել՝ https://igf.by/en/
Տեսնել ավելին
GeoIGF, GeoNOG 2019
ԻՀ ՀԿ անդամները նոյեմբերի 13-ին Թբիլիսիում մասնակցեցին վրացական ինտերնետ կառավարման` GeoIGF և GeoNOG համաժողովներին: Կազմակերպության անդամ Վահան Հովսեփյանը ներկայացավ բացման խոսքով, իսկ վարչության անդամ Քրիստինե Գյոնջյանը խոսեց երկրի լայնաշերտ կապի զարգացման, ինչպես նաև հայկական լայնաշերտ կապի շուկայի և միտումների մասին: Համաժողովների տեսագրությունները կարող եք դիտել՝ http://geoigf.ge/en/
Տեսնել ավելին
ICANN66
ICANN կազմակերպության 66-րդ հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 2-7, 2019 Կանադայի Մոնրեալ քաղաքում: ԻՀ ՀԿ-ի վարչության անդամներ Լիաննա Գալստյանը, Սիրանուշ Վարդանյանը, Քրիստինա Հակոբյանը և ԻՀ ՀԿ անդամ Կատարինա Գևորգյանը ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հանդիպմանը: Հանդիպման մանրամասները հասանելի են կայքում https://meetings.icann.org/en/montreal66
Տեսնել ավելին
NASIG 2019
«Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամներ Լիաննա Գալստյանը, Քրիստինա Հակոբյանը և կազմակերպության անդամ Կատարինա Գևորգյանը հոկտեմբեր 31-ից մասնակցեցին Կանադայի Մոնրեալ քաղաքում կայացած Հյուսիսամերիկյան ինտերնետ կառավարման դպրոցի երկօրյա դասընթացին, որտեղ հնարավորություն եղավ քննարկել ինտերնետ կառավարման արդիական թեմաներ և կիսվել հայկական փորձով։ Բանախոսների շարքում ներկայացել էին Ինտերնետ հասարակություն կազմակերպության նախագահ և տնօրեն Անդրյու Սալիվանը, ICANN կազմակերպության տնօրենների խորհրդի 5 անդամներ և համաշխարհային այլ կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ և փորձագետներ։
Տեսնել ավելին
TLDCON
.RU/.РФ դոմենների համակարգող կենտրոնը սեպտեմբերի 11-12-ին Լիտվայի Վիլնյուս քաղաքում կազմակերպել էր 12-րդ TLDCON միջոցառումը՝ ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ccTLD ռեգիստրների և ռեգիստրար կազմակերպությունների համար: .AM տիրույթի մենեջեր, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Աննա Կարախանյանը, մասնակցել է այս միջոցառմանը:
Տեսնել ավելին