Անդամակցություն
«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության oրենսդրության համաձայն: Կազմակերպության գործունեության առարկան է՝ կառավարել «.am» և «․հայ» վերին մակարդակի դոմենային անունների տիրույթները, կազմակերպության նպատակն է՝ նպաստել Հայաստանի Հանրապետությունում Ինտերնետի զարգացմանը։
Կազմակերպության անդամ կարող են դառնալ 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձինք։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի տարեկան անդամավճարը կազմում է․
- ֆիզիկական անձանց համար՝ 5000 (հինգ հազար) դրամ,
- իրավաբանական անձանց համար՝ 30000 (երեսուն հազար) դրամ։
Ինչպես անդամագրվել
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ին անդամագրվելու համար անհրաժեշտ է՝
- ծանոթանալ կազմակերպության Կանոնադրությանը,
- լրացնել համապատասխան դիմումը (ֆիզիկական անձ, իրավաբանական անձ) և դիմումի մեջ նշված փաստաթղթի պատճենի հետ միասին ուղարկել isoc@isoc.am հասցեով:
Ձեր դիմումը կներկայացվի «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի նիստին։ Դրական որոշման դեպքում Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի, որից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պետք է վճարել տարեկան անդամավճարը։
Կազմակերպության անդամագրմանը հաջորդող տարիներին տարեկան անդամավճարը պետք է վճարել մինչև տվյալ տարվա մարտի 1-ը։
Ձեր անդամակցությունը հաստատելուց հետո Ձեր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեն կներառվի անդամների ցուցակում (members@isoc.am), և Դուք այնուհետ կստանաք «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի հաղորդագրությունները: