Ինտերնետ Հանրություն

Ինտերնետ Հանրություն

Լավագույն «․հայ» կայքերի մրցույթ

Հայտարարություններ

Լավագույն «․հայ» կայքերի մրցույթ

Մեկնարկում ենք «․հայ» դոմենային անունների տիրույթի հնգամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նախատեսված լավագույն «․հայ» կայքերի մրցույթը։ Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն «․հայ» դոմենային անունով կայք՝ հետևյալ անվանակարգերով՝  Լավագույն դիզայն, Լավագույն հայկական բովանդակություն, Լավագույն օգտագործման մատչելիություն և հավելվածի առկայություն Մրցույթին մասնակցելու հիմնական պահանջներն են՝ Կայքը պարտադիր պետք է ունենա հայատառ տարբերակ, Կայքը պարտադիր պետք է լինի տեխնոլոգիական, գիտական, հանրակրթական կամ առևտրային։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ տրամադրելով պահանջվող տեղեկատվությունը: Հայտերն ընդունվում են 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը: Հայտերը կուսումնասիրվեն ընդունող հանձնաժողովի կողմից և, բոլոր նշված պայմաններին համապատասխանելու դեպքում, կներկայացվեն ոլորտի մասնագետներից բաղկացած հանձնաժողովի քննարկմանը: ՀայՆեթ2021-ի վերաբերյալ այլ մանրամասների և գրանցման համար կարող եք այցելել այս <a href="https://xn--2021-pdfy2a7c5bk.xn--y9aharg6a0bcbdcvc2gdng1bd.xn--y9a3aq/">հղումով</a>։

Տեսնել բոլորը

Իրադարձություններ

Regithon 2021

Հունիսի 10-ին տեղի ունեցավ Ռեգիտոն հանդիպումը, որտեղ մասնակից Ռեգիստրար կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվեց «․հայ» դոմենային անունների տիրույթի 5-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում նախատեսված «․հայ»-նեթ մրցույթը, մասնակցության պայմանները և ժամկետը, ինչպես նաև հատուկ Ռեգիստրարների համար նախատեսված մրցույթի մանրամասները։

10 Հնս 17:03 - 10 Հնս 17:03

Երևան

Տեսնել բոլորը

Նորություններ

Աղջիկները ՏՀՏ-ում

Այս տարի ՏՀՏ ոլորտում աղջիկների միջազգային օրը նշվում է ապրիլի 28-ին։«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» կազմակերպությունն այդ օրը հրավիրում են «Աղջիկները ՏՀՏ-ում. հասանելիություն եւ անվտանգություն» խորագրով համաժողով։ Կներկայացվեն առցանց տիրույթում անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները, դրանցից խուսափելու միջոցները։ Օրվա բանախոսները հատուկ կանդրադառնան նաեւ STEM կրթությանը՝ ներկայացնելով գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ոլորտներում Հայաստանում մշակված նորարար կրթական ծրագրեր։ Թեմայով հետաքրքրված հնարավորինս շատ անձանց համաժողովին հետեւելու հնարավորություն ընձեռելու նպատակով այն կանցկացվի հիբրիդ ձեւաչափով՝ առկա եւ առցանց։ Համաժողովին առցանց մասնակցելու համար խնդրում ենք լրացնել այս հայտը։ Գրանցումը պարտադիր է, բոլոր մասնակիցները էլեկտրոնային փոստով կստանան միջոցառման Zoom հեռարձակման հղումը։

Հանդիպում ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի հետ

2021թ․ մայիսի 27-ին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ներկայացուցչությունը հանդիպում ունեցավ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Ինտերնետ և մեդիա ոլորտների, ինչպես նաև կիբերանվտանգության ոլորտի բարելավմանն ու զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումների, նախագծերի և ծրագրերի մասին։ Խոսել են նաև ԻՀ ՀԿ-ի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի՝ այդ թվում «.հայ» տիրույթի զարգացման ուղիների մասին։ Հանդիպմանը ներկա էին ԻՀ ՀԿ-ի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը, փոխնախագահներ Գրիգորի Սաղյանը և Լիաննա Գալստյանը, ինչպես նաև խորհրդի անդամներ Քրիստինա Հակոբյանն ու Սիրանուշ Վարդանյանը։ Որպես ԲՏԱ նախարարի պաշտոնակատարի խորհրդականներ ներկա էին նաև ԻՀ ՀԿ խորհրդի փոխնախագահներ Ալբերտ Տոնեյանը և Վահան Հովսեփյանը։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ համաժողով

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ում 2021թ. մարտի 10-12-ը տեղի ունեցավ համաժողով՝ խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի նոր կազմի ընտրություններով, որի արդյունքում խորհրդի ընտրված անդամներն են (ըստ այբբենական կարգի)՝ Ալբերտ Տոնեյան, Անդրանիկ Ալեքսանյան, Անդրանիկ Մինասյան, Աննա Կարախանյան, Առնակ Մելիքյան, Արամ Վերդյան, Արման Խաչատրյան, Արման Ներսիսյան, Գրիգորի Սաղյան, Իգոր Մկրտումյան, Լիաննա Գալստյան, Կատարինե Գևորգյան, Սիրանուշ Վարդանյան, Վահան Հովսեփյան, Վեսմիրա Հարությունյան, Քրիստինա Հակոբյան, Քրիստինե Գյոնջյան։ «Ինտերնետ հանրություն» ՀԿ վերահսկիչ հանձնաժողովի ընտրված անդամներն են (ըստ այբբենական կարգի)՝ Անի Սահակյան, Արամ Սարգսյան և Արթուր Վարդերեսյան։ Ամփոփիչ համաժողովի ժողովի արձանագրությանը հասանելի է այստեղ։  Շնորհավորում ենք բոլոր ընտրված անդամներին և մաղթում ենք բեղմնավոր աշխատանք խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի կազմում: