Հայաստանի Ինտերնետ Հանրության Պատմությունը

Կոմերցիոն Ինտերնետը Հայաստանում սկիզբ է առել 1992թ. անալոգային ВНИИПАС գծերի կիրառմամբ: 1993-ին հիմնադրվել է առաջին հայկական վեբ սերվերը www.arminco.com, որն աշխատում էր ОС SCO (Santa Cruz Operations) UNIX-ի ղեկավարմամբ, որի պատասխանատուն էր Է. Դանիելյանը, ԱՐՄԻՆԿՈՅԻ ղեկավարն էր Ա. Ալեքսանյանը, տեխնիկական տնօրենը` Գ. Սաղյանը: Նույն տարում Երևանի ֆիզիկայի ինստիտուտում (ղեկավար Ռ. Մկրտչյան) տեղադրվել է տիեզերական կապի կայան ու հեռահաղորդակցությունից անկախ ինտերնետ կապ: Նախագծի համակարգումը իրականացվել է Մ. Կարդոնսկիի ու Ե. Պրոխորենկոյի կողմից: 1996թ-ին Ինոֆկոմ ընկերությունը (բաժնետոմսերի 100% պատկանում էր ՀՀ Կապի նախարարությանը) Դավիթ Ռոստոմյանի գլխավորությամբ կանադական Տելեգլոբ  ինտերնետ մատակարարի հետ կապ է հաստատել 128 կբիթ/վ թողունակությամբ, որի համակարգային ադմինիստրատորն էր Էմին Գաբրիելյանը:
Մինչև AM սեփական դոմենային տիրույթի հայտնվելը առաջին հայկական դոմենները գրանցվել են (.СОМ) վերին դոմենային մակարդակում, ինչը պայմանավորված էր АМ դոմենային տիրույթի բացակայությամբ: Անհրաժեշտ է նշել, որ այդ ժամանակ շատ երկրներ չեն վարել իրենց դոմենային անունները: Այն վարելու իրավունքը պայմանավորված էր պարզ կարգով`արդյոք երկիրը ունի տեխնիկական ու մտավոր կարողություն վարելու իր սեփական դոմենային անունը: Ինչպես պարզվեց, Հայաստանն ուներ այդ հնարավորությունները: Գործնականում, սեփական դոմենային անուն ունենալը հնարավոր դարձավ երբ Հայաստանում Ամերիկյան համալսարանի հիմնադիրներ Միհրան Աղաբաբյանը, Արմեն-Տեր Կյուրեգյանը, ինչպես նաև սփյուռքի ներկայացուցիչներ` Ռիչարդ Յուաթն ու Ռուբեն Նալբանդյանը գործուղեցին ՀԱՀ-ի ինֆորմացիոն բաժնի տնօրեն Ի. Մկրտումյանին առաջին INET93 համաժողովին, որտեղ հայտարարվեցին հիմնական պահանջները այն կազմակերպություններին, որոնք ունեին ազգային դոմենները վարելու իրավունք, երկրում  կարող էին համախմբել ինտերնետից օգտվողներին մի կազմակերպության մեջ, որը կկարողանար ներկայացնել երկրի ինտերնետ հանրությունը ու համագործակցել համաշխարհային կազմակերպությունների հետ: Միևնույն նիստում հաստատվեց նաև կանոնակարգ այն մասին, որ ազգային դոմենը պետք է կառավարվի սույն երկրի ինտերնետ օգտագործողների միության  կողմից:
INET93-ից անմիջապես հետո ստեղծվեց նախաձեռնող խումբ, որում ընդգրկվեցին  Հայաստանում Ինտերնետ Հանրության ողջ տիրույթը ներկայացնող հայտնի գործիչներ` Ա. Ալեքսանյանը, Գ. Սաղյանը (ԱՐՄԻՆԿՈ), Ռ. Մկրտչյանը, Ա. Տոնեյանը, Կ. Հովհաննիսյանը, Ռ. Գևորգյանը (ԵրՖԻ), Յ. Շուքուրյանը, Ս. Շուքուրյանը, Վ. Սահակյանը (ԳԱԱ), Տ. Զարգարյանը (Բժշկ. ինստիտուտ), Տ. Նազարյանը (ՄԱԿ), Կ. Երզնկանյանը (Ռադիոֆիզիկայի ինստիտուտ), Ա. Նազարյանը (Լազերային տեխիկայի ինստիտուտ), Լ. Փեշթմալաջյանը, Գ. Վահանյանը (ՀՀ Սահմանադրական դատարան), Է. Դանիելյանը, Ս. Ստեփանյանը (ԱՐՄԻՆԿՈ), Հրանտ Դադիվանյանը, Աննա Կարախանյանն ու այլոք:
Նախաձեռնող խումբը մշակեց Ինտերնետ Հանրության կանոնադրությունը (www.isoc.am), համաձայնեցրեց և 1995թ-ին գրանցեց կազմակերպությունը ՀՀ Արդարադատության Նախարարությունում: Կազմակերպության նախագահ ընտրվեց Ի. Մկրտումյանը, իսկ փոխնախագահներ` Վ. Սահակյանը, Գ. Սաղյանը, Ա. Տոնեյանն և Արմեն Նազարյանը: Հանրության անդամներ դարձան համալսարանների, ինստիտուտների, գիտությունների ակադեմիայի, ԶԼՄ-ների, բանկերի, ծառայություններ մատուցողների, դպրոցների, քոլեջների և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանրության անդամակցությունը բաց է բոլոր շահագրգիռ անձանց համար, ովքեր կիսում են համամարդկային արժեքները, որոնք ընկած են ժամանակակից քաղաքակրթության  հիմնքում:
Հայկական տիրույթի կառավարումը ISOC АМ-ի հիմնական գործունեություններից մեկն է, որի իրավունքները իրականացումը տրվել են Ջ. Պոստելի կողմից, անձնավորության, ում գործունեության մաշտաբները դեռ կհասկացվեն ու կգնահատվեն հաջորդ սերունդների կողմից:
    (INET95) երրորդ միջազգային կոնֆերանսում քննարկվել են Հայաստանի Ինտերնետ Հանրության ստանձնած իրավունքները: IANA-ի ղեկավար Ջոն Պոստելի հետ բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն` վերին մակարդակի .АМ դոմեյնային տիրույթը ղեկավարելու համար Ինտերնետ հանրության կողմից հայտ ներկայացնելու վերաբերյալ, ինչը բավարարվեց  1996թ-ին:
АМ դոմենի կառավարման իրավունքը ստանալուն պես վերջինիս կառավարումը հանձնվեց հայկական տեղեկատվական ցանցի կենտրոնին (AMNIC. www.amnic.net), որը ստեղծվեց ու աշխատում էր ԱՐՄԻՆԿՈՅԻ ղեկավարության ներքո: Ներկայումս AMNIC-ը գործում է Ինտերնետ Հանրության կազմում, ունի սեփական առանձին համակարգ ու ուղղակիորեն իրականացնում է աշխատանքները հայկական դոմենների կառավարման գործընթացում:
 AMNIC-ի կայացումը անխզելիորեն կապված է Է. Դանիելյանի հետ, մի մասնագետ, որով կարող է հպարտանալ մեր երկիրը, նա հանդիսանում է համակարգչային ցանցերի, օպերացիոն անվտանգության համակարգերի վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ, ինչպես նաև նրա տեղակալ Հ. Դադիվանյանի հետ:
1998թ-ին ինտերնետի զարգացումը հանգեցրեց ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers) կորպորացիայի ստեղծմանը, որի ղեկավարմանը հանձնվեցին IANA-ի գործառույթները: Ղեկավարման փոխանցումը իրականացվեց աստիճանաբար 1998-ից մինչև 2000թ-ը: ICANN-ը որոշում կայացրեց այն մասին, որ ազգային դոմենների ղեկավարները հավատարմագրերի փոխանակմամբ վերահաստատեն ICANN-ի պատասխանատվությունը ինտերնետի կառավարման շրջանակներում, իսկ  ICANN-ն իր հերթին հաստատեց ազգային դոմենների կառավարման իրավունքը: 2007թ-ին ICANN-ն ու Ինտերնետ Հանրությունը փոխանակվել են հավատարմագրերով:
ՀՀ-ից ICANN-ում Governmental Advisory Council-ի (GAC)-ի ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից արտաքին կապերի ղեկավար Գագիկ Գրիգորյանը, ով նաև Ինտերնետ Հանրության անդամ է:
2000թ-ին Ինտերնետ Հանրությունը դառնում է վերին մակարդակի ազգային դոմենների եվրոպական ռեգիստրարների միության անդամ (Council of European National Top Level Domain Registries, CENTR):
2008թ-ին Հայաստանի Ինտերնետ հանրությունը ընդգրկվել է ccNSO-ի անդամակցության մեջ, որն իրենից ներկայացնում է ազգային դոմենների կառավարիչների համախմբող ICANN-ի ստորաբաժանում:
2007թ-ին հայաստանյան Ինտերնետ հանրությունը դառնում է համաշխարհային ինտերնետ Հանրության (ՀԻՀ) ստորաբաժանում: Յ. Գաևսկին ու Վ. Մարկովսկին երաշխավորել են Ինտերնետ հանրությունը ՀԻՀ-ում գրանցելու համար:
Ինտերնետ Հանրությունը ներկայացնում է նաև հայաստանյան գիտակրթական ցանցը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գիտակրթական ցանցի ասոցիացիայում (CEENet):
2009թ-ին կնքվեց համագործակցության համաձայնագիր Ինտերնետ Հանրության ու Տրանսպորտի և կապի նախարարության միջև:
Ինտերնետ հանրության հիմնական նպատակներից է ապահովել ինտերնետի ազգային ենթակառուցվածքի կայունությունն ու հուսալիությունը` հատկապես ազգային դոմենների անունների սերվերների: Դրանից է կախված ինտերնետ ցանցի հայկական տիրույթի աշխատանքը: Ինտերնետ Հանրությունը պարբերաբար աշխատանքներ է իրականացնում հայկական սեգմենտի արդիականացման, անվտանգության նոր ստանդարտների (DNSSEC), IPv6-ի արձանագրման հասցեավորման նոր տարբերակի ներդրման, ինչպես նաև ազգային դոմենային տիրույթի զուգահեռ սերվերներ ստեղծման ուղղությամբ:
Ինտերնետ Հանրությունը մի շարք ծրագրեր է իրականացրել Հայաստանում ինտերնետի զարգացման համար: Մասնավորապես` Եվրասիա հիմնադրամի և Բաց հասարակության ինստիտուտի դրամաշնորհների միջոցով: Եվրասիա հիմնադրամի դրամաշնորհով Ինտերնետ Հանրությունում ստեղծվել է ուսումնական կենտրոն: Բաց հասարակության ինստիտուտի դրամաշնորհի միջոցով Ինտերնետ Հանրությունը Հայաստանի դպրոցների համար պատրաստել է մոտ 700 ցանցային ադմինիստրատորներ, որտեղ Project Harmony-ի ու բաց հասարակության ինստիտուտի կողմից ստեղծվել են ինտերնետ ցանցին միացված համակարգչային կենտրոններ:
Բաց հասարակության ինստիտուտի կողմից տրամադրված դրամաշնորհով վերապատրաստվել են Բաց հասարակություն ինստիտուտի կողմից Հայաստանի մարզերում ստեղծված  20 հեռակենտրոնների (ընդհանուր օգտագործման Ինտերնետ կենտրոններ, http://telecenters.isoc.am) մենեջերներ ու սպասարկող անձնակազմ:
Բաց հասարակության ինստիտուտի դրամաշնորհի շրջանակներում Ինտերնետ հանրությունը մասնակցել է “e-rider” շարժմանը (շարժական խորհրդատուների)` տրամադրելով տեխնիկական աջակցություն հասարակական կազմակերպություններին, գրադարաններին ու մարզային դպրոցներին (http://erider.isoc.am):
2009 թ-ին ՀԱՀ-ը դրամաշնորհ է տրամադրել (համայնքային դրամաշնորհային ծրագիր) ստեղծելու տարածաշրջանային համայնքային ինտերնետ կենտրոն (դրամաշնորհի ղեկավարն է Ինտերնետ Հանրության  անդամ Մարգարիտա Սոլոմոնյանը: Կենտրոնին Ինտերնետի տրամադրմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ինտերնետ Հանրությունը: Դրամաշնորհի շնորհիվ Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում ստեղծվել է տարածքային համայնքային ինտերնետ կենտրոն: Կենտրոնը բարեհաջող գործունեություն է ծավալում` խթանելով ինտերնետի ներթափանցումը տարածաշրջան:
2007թ.-ին ՀԱՀ/ՆԱՏՕ- դրամաշնորհով անց է կացվել սեմինար «Հայ ազգային գիտահետազոտական ​​եւ կրթական ցանցեր. Ձեռքբերումներ, խնդիրներ և լուծումներ»: http://www.isoc.org/isoc/chapters/projects/reports/armenia_20071114.pdf
Ինտերնետ Հանրությունը ապահովում է Freenet.am (www.freenet.am)դոմենի գործունեությունը, որը հանրության լայն շրջանակներին տրամադրում է  էլեկտրոնային փոստ ու վեբ տիրույթ` սեփական վեբ էջերի համար:
2009 թ-ին Ինտերնետ Հանրությունում բացվել է ինֆորմացիոն անվտանգության կենտրոն CERT AM (www.cert.am), որի նպատակն է տեղեկատվական անվտանգության իրավիճակների հետևումը ու տեղեկատվական սպառնալիքներին արձագանքումը: Կենտրոնի ղեկավարն է Գրիգորի Սաղյանը, իսկ ադմինիստրատորը` Իննա Խոլոդովան: Կենտրոնը համագործակցում է Հայաստանի գիտակրթական ցանցի նմանատիպ կենտրոնի (AM NREN CSIRT) հետ, որը ղեկավարում է Արթուր Պետրոսյանը:
Ինտերնետ Հանրության ներկայացուցիչները պարբերաբար մասնակցել են INET համաժողովներին` ազգային դոմենային տիրույթում կառավարման փորձ ձեռք բերելու համար: Հանրության մի շարք անդամներ մասնակցել են միջազգային գիտաժողովների: Հանրության մի քանի անդամներ վերապատրաստվել են սերտիֆիկացման դասընթացներում ու ստացել փորձագետի որակավորում տարբեր ուղղություններով:
Այսօր Հայաստանում գրանցված են ավելի քան 21 հազար դոմենային անուններ (www.amnic.net): Ներկայումս Հայաստանում` .AM դոմենային տիրույթում, գործում է 16 ռեգիստրարներ: Գործնականորեն Հայաստանի գրեթե բոլոր առաջատար ինտերնետ ծառայություն տրամադրողները АМ դոմենային տիրույթում ունեն ռեգիստրարի կարգավիճակ:
Ինտերնետ Հանրությունը  ARMIX- ի հիմնադիրներից մեկն է, որի նպատակն է ստեղծել ինտերնետ-թրաֆիկի փոխանակման ազգային կենտրոն` Հայաստանում տեղեկատվական ծառայությունների  մատակարարների միջև  փոխանակումը հեշտացնելու, միջազգային կապուղիների բեռնվածությունը նվազեցնելու ու հայաստանյան ինտերնետ տիրույթի ինքնուրույնությունը ապահովելու նպատակով:
Ինտերնետ Հանրությունը հանդիսանում է նաև երեխաներին օնլայն սպառնալիքներից պաշտպանող նախագծի անդամ (www.safe.am), որտեղ շուրջօրյա  գործում է թեժ գիծ վնասակար բովանդակության վերաբերյալ հաղորդագրությունները ընդունելու և ձայնագրառելու համար:
Վերջերս Ինտերնետ Հանրությունում ստեղծվել է հայկական ինտերնետի մոնիտորինգի խումբ` Գ. Վահանյանի գլխավորությամբ: Խմբի նպատակն է հայկական ինտերնետ տիրույթի մոնիտորինգը` անվտանգ ինտերնետ  բովանդակության զարգացմանը օժանդակելը, որում  կբացակայի բռնություն, ռասայական ու կրոնական ատելություն սերմանող տեղեկատվությունը: Մոնիտորինգի խումբը, օգտագործելով ժամանակակից ցանցային տեխնոլոգիաներ, վերլուծում է կայքերը, իրականացնում է վարկանշային գնահատում` կապված որակի, վեբ ռեսուրսների օգտագործման և պահանջվածության հետ, պարբերաբար հրապարակում ԶԼՄ-ների, կրթական հաստատությունների, պետական գործակալությունների և այլ կայքերի համեմատական վերլուծության արդյունքները: Այս աշխատանքը որոշակի չափով խթանում է Հայաստանում ինտերնետի բովանդակության զարգացումը, նպաստում է դրա որակի բարելավմանը, օժանդակում է ինտերնետի հայկական տիրությում և ինտերնետ հանրությունում էլեկտրոնային ժողովրդավարության, էլեկտրոնային կառավարման, էլեկտրոնային կրթության ու հրապարակայնության զարգացման մրցակցությանը: