Ինտերնետ Միության նախագահի

2005թ հաշվետվություն

 

Ի. Մկրտումյան

 

 

 

Բովանդակություն

 

 

1. AM տիրույթի կառավարում
2. Անդամություն միջազգային կազմակերպութուններում

3. Գրանտային ծրագրեր

4. Կոնֆերանսների, ցուցահանդեսների և սեմինարների մասնակցություն
5. Տեղական հեռահաղորդակցության կառավարման գործունեության մասնակցություն

6. Ապագա ծրագրեր

 

Հավելված    AM դոմենի 2005թ վիճակագրություն




1. AM տիրույթի կառավարում

(Հավելված` AM դոմենի 2005թ վիճակագրություն)

 


1.1.
Հայաստանի Ինտերնետ տիրույթի հասունացման արդյունքում ԻՄ վարչությունը որոշեց ազատականացնել պահեստավորված դոմենները: Մեծ թվով դոմեններ, որոնք առանձնակի կարևորություն չունեին անմիջապես ազատականացվեց, մնացած դոմենների համար հայտարարվեց դիմումների ընդունում մեկ ամսվա ընթացքում: Դիմումները պետք է քննարկվեին հանձնաժողովի նիստերին: Հանձնաժողովի նախագահ էր նշանակվել ԻՄ փոխ նախագահ  Ալբերտ Տոնեյանը: Նա հաջողությամբ կատարել է ԻՄ վարչության դժվար հանձնարարությունը: Այժմ ազատականացված են բոլոր դոմենները բացառությամբ news.am, sport.am, mail.am, որի պատճառն է դիմորդների համաձայնության չգալը: Այժմ արգելված են մնացել 2 և 3-նիշանի դոմենները, որոնք համընկնում են ազգային տիրույթների կոդերի հետ: Նույն մոտեցումն ունեն Եվրոպական եnկրերի մեծամասնությունը: Այդ բացատրվում է DNS ծրագրերի բացթողումներով, որի պատճառով այդ սերվերները գերբեռնավորվում են եթե երկրորդ կարգի դոմենի անունը համընկնում է որևէ երկրի տիրույթի անվան հետ: Սակայն, կարելի ենթադրել, որ այս բացթողումը վերացնելուց հետո այդ դոմենները ևս կազատականացվեն:

Արգելված են մնացել նաև որոշ հանրաճանաչ ապրանքանշանային դոմենները:

Բոլոր նորությունները այդ ասպարեզում հայտարարվում են միության վեբ կայքի նորությունների (news) բաժանում (http://www.isoc.am): Վարչության նիստերի արձանագրությունները և միության նամակագրությունը ևս գտնվում այդ կայքում, http://www.isoc.am/minutes էջում:

 

1.2. Դոմենների գրանցման 2005թ վիճակագրությունը ներկայացված է Հավելված 2 -ում:
 

2. Անդամություն միջազգային կազմակերպութուններում

2.1.            Հարաբերությունները ICANN -ի հետ.
 - Առայժմ չենք անդամակցել ICANN-ի ccNSO կազմակերպությանը: սպասում ենք ICANN-ի ապագայի պարզաբանեցմանը ըստ WSIS գագաթնաժողովի որոշումների:
- Շարունակում ենք տարեկան անդամավճար-օժանդակություն ($500) փոխանցել ICANN –ին:

2.2.            Հարաբերությունները CENTR-ի հետ.
Մենք մեծ կարևորություն ենք տալիս CENTR-ի անդամությանը: Լինելով եվրոպական երկրների դոմենների կառավարիչների միություն CENTR-ի խորությամբ ուսումնասիրում է բոլոր Ինտերնետի կառավարման հարցերը և ձևավորում է օպտիմալ քաղաքականություն իր անդամների համար:
 CENTR-ի անդամավճարները կազմել է 2,500 եվրո:

2.3.            Հարաբերությունները CEENet-ի հետ.
ԻՄ-ը CEENET-ում ներկայացնում է Հայաստանի գիտաուսումնական ցանցերը: CEENET-ում ԻՄ-ի ներկայացուցիչներն են Վ. Սահակյանը եւ Իգոր Մկրտումյանը: Նրանց կարող է փոխարինել նաև ARENA-ի ներկայացուցիչ Գրիքոր Բաբայանը:

 

3. Գրանտային ծրագրեր

3.1. Ուսումնական կենտրոնի գործունեություն

Հայաստանի դպրոցական ցանցերի ադմինիստրատորների ուսուցանում

Շարունակվել էր ԲՀԻ գրանտով դպրոցական ցանցերի ադմինիստրատորների ուսուցանում: Պատրաստվել է մոտ 150 ցանցային ադմինիստրատորներ, ինչպես Հարմոնի պրոյեկտ, այնպես ել այլ դպրոցների համար: Կուրսերի դասախոսներն են՝ միության անդամներ Ռոբերտ Թադևոսյանը, Արթուր Պետրոսյանը և Դավիթ Ղազարյանը: Ծրագրի ղեկավարն է միության փոխ նախագահ Արմեն Նազարյանը:

 

3.2. CDS/ISIS կազմակերպության հետ շարժական կոնսուլտանտների (e-riders) գրանտային ծրագրի կատարում

ԻՄ սերթ համագործակցում է Տիգրան Զարգարյանի ղեկավարած CDS/ISIS կազմակերպության հետ: Համատեղ գրանտային ծրագրի նպատակն է օժանդակել հասարակական կազմակերպություններին կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաները: Այդ օժանդակությունը արտահայտվում էր ինչպես սարքավորումների մատակարարմամբ, ցանցերի ստեղծմամբ, շտեմարանների կարգավորմամբ և վեբ կայքերի նախագծմամբ: Ծրագրին մասնակցել է 5 շարժական կոնսուլտանտ, որոնց թվում է Միության վարչության անդամ Գևորք Մելքոնյանը, միության անդամներ Մարգարիտա Սոլոմոնյանը և Վահան Միսակյանը: Փորձի փոխանակում է կատարվել Վրաստանի շարժական կոնսուլտանտների հետ, Թբիլիսի այցելության ժամանակ: Երևան էր ժամանել նաև համաշխարային շարժական կոնսուլտանտների ծրագրի ղեկավար Դիրք Սլեյթերը: Ծրագրի վեբ կայքն է՝ http://www.ngos.am: Օժանդակություն է ցուցաբերվել մոտ  50 հասարակական կազմակերպություններին, դպրոցներին, գրադարաններին, հիմնականում Հայաստանի շրջաններից: Նրանց համար ստեղծվել են նաև վեբ կայքեր http://անուն.ngos.am և տրամադրվել էլեկտրոնային փոստի հասցեներ:

Վեբ կայքերի բովանդակությունը մութքագրելը և փոփոխությունները հեշտացնելու համար կիրառվել է Drupal բովանդակության կառավարման համակարգը (CMS), որը թույլ է տալիս վեբ կայքի բովանդակությունը լրացնել առանց հատուկ գիտելիքներ ունենալու:

Ծրագրի ղեկավարն է միության փոխ նախագահ Արմեն Նազարյանը:

 

4. Կոնֆերանսների, ցուցահանդեսների և սեմինարների մասնակցություն

 ԻՄ նախագահ Ի. Մկրտումյանը մասնակցել է Թբիլիսիում CEENET-ի կողմից կազմակերպված տեղեկատվական անվտանգության կենտրոնների ստեղծման դասընթացին: Բանակցություններ են վարվել CEENet-ի նախագահ Յ. Գաեվսկւ հետ Հայաստանի գիտական ցանցի տեղեկատվական անվտանգության կենտրոնի ստեղծման մասին: Արմինկոն, ի դեմս պ-ն Ալեքսանյանի համաձայնվել է սենյակ տրամադրել այդ կենտրոնի համար: CEENet-ի օժանդակությամբ NATO-ն տրամադրելու է օֆիսային սարքավորումներ և համակարգիչներ այդ կենտրոնը ստեղծելու համար: Գիտական ցանցի անվտանգության կենտրոնի ադմինիստրատորների պաշտոնակատար են առաջարկվել Տիգրան Գրիգորյանը և Վլադ Մուրադյանը: Շուտով այդ սարքավորումները պետք է ստանանք: Մեր պատկերացմամբ այդ կենտրոնը պետք է մոտակա ապագայում դառնա ազգային տեղեկատվական անվտանգության կենտրոն (AM-CERT): Սեմինարներ են նախատեսվում Հայաստանի գիտաուսումնական կազմակերպությունների ցանցային ադմինիստրատորների համար:

ԻՄ դիմել է նաև ԲՀԻ տեղեկատվական անվտանգության մասնագետների ուսուցման գրանտի առաջարկությամբ, որի արդյունքում կպատրաստվի 60 մասնագետ:

 

5. Տեղական հեռահաղորդակցության կառավարման գործունեության մասնակցություն

ԻՄ մասնակցել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական
հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) լսումներին Արմենթելի կողմից իր գերիշխող դիրքը չարաշահելու վերաբերյալ: Ի պատասխան հանձնաժողովի նամակին ԻՄ վարչությունը ձևավորեց իր կարծիքը, որը նիստերի ժամանակ ներկայացրեց վարչության անդամ Վ. Հարությունյանը: ԻՄ կարծիքը իր դերը խաղած որոշումներ ընդունելու ժամանակ: Հետագա ասուլիսի ժամանակ ԻՄ անդամներ Գ.Սաղյանը, Ի. Մկրտումյանը և Ա. Տոնեյանը ներկայացրեցին ԻՄ դիրքորոշումը այդ հարցում: Նամակագրությունը ներկայացված է ԻՄ կայքում: Վերջին նամակում Արմենթելը առաջարկեց կազմակերպությունների սեփական արբանյակային կապի օգտագործման սկզբունքները: Հիմնական առաջարկը կայանում է նրանում, որ Արմենթելը համաձայնվում է զիճել իր մենաշնորհը, պահանջելով, որ կապուղի վարձակալողը իր կապուղու վարձակալության արժեքի մոտ 26% պետք է վճարի Արմենթելին:

 

6. Ապագա ծրագրեր

Մի քանի խոսք ընթացիք գործունեության մասին:

ԻՄ-ը մասնակցում է Porta Optica նախագծում, որը նախաձեռնել է Լեհական Pioneer գիտաուսումնական ցանցը, որի նպատակն է Արևելյան Եվրոպայի գիտաուսումնական ցանցերի միացումը GEANT Համաեվրոպական գիտաուսումնական ցանցին: ԻՄ-ի աշխատանքային խումբը, որը ներգրավում է Սահակյան Վլադիմիրին, Զարգարյան Տիգրանին և Իգոր Մկրտումյանին պատրաստեց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Մենք սպասում ենք NATO-ի և Եվրոմիության աջակցությունը Հայաստանի ցանցը միացնելու Եվրոպական ցանցին: Ենթադրվում է, որ դա կլինի “dark  cable” օպտիկական մալուխ, որը թույլ կտա ունենալ 155Mb թողունակությամբ կապ Եվրոպայի հետ:

 

ԻՄ-ը, ակադեմիական (ASNET) և գրադարանային (LIBNET) ցանցերը նախնախձեռնել է Հայաստանի գիտաուսումնական ցամցի անվտանգության կենտրոնի (NREN CSIRT) ստեղծումը: Այդ կենտրոնի սարքավորումները (սերվեր, համակարգիչ, տպող սարք, ֆաքս, սկաներ) տրամադրվում են NATO -ի նպատակյին գրանտով: NATO -ն տրամադրում է նաև մեկ տարվա աշխատավարձ անվտանգության կենտրոնի ադմինիստրատորի համար: Սենյակը այդ կենտրոնի համար տրամադրում է Արմինկոն, Փավստոս Բյուզանդ 1/3 հասցեյով, ԻՄ-ի օֆիսի և ուսումնական կենտրոնի հարևանությամբ : Արաջիկա պլաները ներգրավում եմհանդիպումներ գիտաուսումնական հաստատությունների սիստեմային ադմինիստրատորների հետ, վեբ կայքի ստեղծում, հարձակումների գրանցում, ինֆորմացիայի փոխանակում մասնակիցների միջև, անվտանգության դասընթացների կազմակերպում: Շուտով այդ կենտրոնը կսկսի գործել և Միության անդամները կկարողանան մասնակցել այդ գործունեությանը: Ենթադրվում է, որ այդ կենտրոնը մոտակա ապագայում կդառնա հայկական ցանցի անվտանգության կենտրոն (AM CERT):

 

 

ԻՄ-ը նախաձեռնում է նաև գիտաուսումնական ցանցի քաղաքային արագագործ բաքբոնի (10Gb) ստեղծումը: Նախնական քննարկում է անցկացվել Վ. Սահակյանի, Տ, Զարգարյանի, Գ. Սաղյանի և Ի. Մկրտումյանի մասնակցությամբ: Հնարավորություն կա NATO -ի գրանտին դիմելու: Ժամանակը շատ սուղ է: Մինչև Հունիսի 15-ը հարկավոր է ներկայացնել նախագիծը: Կոչ ենք անում Միության այն անդամներին, ովքեր ունեն օպտիկական ցանցերի նախագծման փորձ, մասնակցել այդ նախագծին: